Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՔՉԱՄԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԱՆՏՈՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

13/01/2017
- 13 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Կլարք համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ամբիոնի վարիչ, 2012-ին Պրինստոն համալսարանի հրատարակչատան լույս ընծայած «Երիտթուրքերի հանցագործությունն ընդդեմ մարդկության: Հայոց ցեղասպանությունը եւ էթնիկական զտումները օսմանյան կայսրությունում» եւ այլ գրքերի հեղինակ պրոֆ. Թաներ Աքչամը Բելմոնտի (Մասաչուսեթս) հայկական առաջին եկեղեցու դահլիճում ունեցած իր բանախոսության ընթացքում ցնցող բացահայտումներով հաստատել է, որ Եղեռնը վերապրած Արամ Անտոնյանի «Մեծ ոճիրը» գրքում հիշատակված փաստաթղթերը արժանահավատ են եւ դրանց վավերականության մասին կասկածներն անհիմն են:

Արամ Անտոնյանը, հազարավոր ուրիշների թվում ձերբակալվել է 1915 թվին եւ ուղարկվել Մեսքենեի համակենտրոնացման ճամբարը, որտեղ հանդիպել է թուրք սպա Նաիմ էֆենդիին (բեյին): Վերջինս, ըստ Աքչամի, «կարեկցող է եղել հայերի նկատմամբ», եւ երբ 1918ին Հալեպում դարձյալ հանդիպել է Անտոնյանին, նրան է հանձնել կառավարության կողմից կազմակերպված Եղեռնի բնույթը բացահայտող փաստաթղթեր եւ հեռագրեր: Անտոնյանը դրանք հրատարակել է Ֆրանսիայում 1920-ական թվերին: Թուրք «մտավորականներ», մասնավորապես Սինասի Օրելն ու Սուրեյա Յուսան, ավելի ուշ հրատարակած իրենց գրքում հերքել են Անտոնյանի բերած տվյալները եւ նշել, որ Նաիմ Բեյ անունով անձնավորություն ընդհանրապես գոյություն չի ունեցել, ուստի նրա Անտոնյանին տված փաստաթղթերն էլ հավաստի չեն կարող լինել: Հակառակ այն փաստերին, որ 1965-ին Բեյրութում Եղեռն վերապրած կաթոլիկ քահանա գերապատիվ հայր Գրիգոր Կերկերյանը մանրամասն ուսումնասիրություն է հրատարակել Անտոնյանի տվյալների ճշմարտացիության վերաբերյալ եւ ավելի ուշՙ 1986-ին հարգարժան ցեղասպանագետ պրոֆ. Վահագն Տատրյանը ծավալուն պատասխան էր գրել թուրք «գիտնականների» առաջադրած հարցերին, Անտոնյանի գիրքը եւ նրա նշած փաստաթղթերն ու հեռագրերը դուրս են մնացել գիտական շրջանակների օգտագործած հավաստի աղբյուրների ցանկից:

Իր բանախոսությունից ընդամենը երկու օր առաջ Թուրքիայում լույս տեսած «Նաիմ Բեյի հուշերն ու Թալեաթ փաշայի հեռագրերը» («The Memoirs of Naim Bey and Talaat Pasha Telegrams») գրքում Աքչամը սպառիչ պատասխան է տալիս թուրք զեղծարարների պնդումներին եւ վերջնականորեն հաստատում Անտոնյանի փաստաթղթերի վավերականությունը:

Բանախոսության ժամանակ ներկայացնելով իր նոր գիրքը, Աքչամը ընդգծել է հատկապես, որ իր ուսումնասիրությունը կատարել է բացառապես Անկարայի պետական եւ զինվորական արխիվներում, այնպես որ թուրքական կառավարությունը չի կարող հաշվի չառնել այն: Զինվորական արխիվում պահ դրված ցեղասպանթյունը ժխտող 8 հատորանոց գրքի 7-րդ հատորում նա գտել է 26-ամյա Նաիմ էֆենդիի (Բեյի) անունը բանակի սպաների ցուցակում, որոնք հարցաքննվել են Մեսքենեյի կենտրոնացման ճամբարից 1916-ին մեծ թվով փախուստների կապակցությամբ: Փախստականները դեպի Հալեպ են ուղեւորվել: Ներքին գործերի նախարարՙ Թալեաթ փաշան պահանջել է հետաքննություն անցկացնել:

Մեկ ուրիշՙ Գրիգոր Զոհրապին սպանելու Թալեաթի հրաման-հեռագրում, որն այժմ գնտվում է Փարիզի Պողոս-Նուբարի անվան գրադարանում, Նաիմ Բեյի անունը հիշատակվել է երկու անգամ:

Նշված Նաիմ էֆենդին գաղտնաբար ձեռագիր ընդօրինակել է Օսմանյան կառավարության շատ փաստաթղթեր, որոնք հետագայում վաճառել է Անտոնյանին: Վերջինս իր հերթին հրատարակել է դրանք հայերեն: Անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով դրանք թարգմանվել են ավելի ուշ, սակայն, ըստ Աքչամիՙ միակ հավաստի տարբերակը հայերենն է: Անգլերենըՙ ամենաշատ սխալներ պարունակողը: Հավանաբար այդ տարբերությունները պատճառ են հանդիսացել, որ թուրքերը գիրքն ընդհանրապես «հորինված» համարեն: Նաեւ այն, որ Անտոնյանը չի օգտագործել իր ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը: Նա դրանց մի մասը ուղարկել է Կոնստանդնուպոլսո պատրիարք Զավեն Տեր-Եղիայանին, ով դատական հայց է ներկայացրած եղել Աբդուլ Համիդի դեմ: Հայցն, իհարկե, ոչ մի արդյունք չի տվել:

Աքչամը բանախոսության ընթացքում էկրանին ցույց է տվել իր հայտնաբերած փաստաթղթերից մի քանիսը, որոնցում խոսք է գնում ոչնչացնելու առանձին հայկական ընտանիքներին, ինչպես օրինակ Հազարպետյանների, Ամիրալյանների, Չաղլասյանների եւ Դիշչեքենյանների ընտանիքներին: «Այս բոլորը ես գտել եմ թուրքական արխիվներում: Դրանք, ինչպես նախկինում եմ նշել, չափազանց կարեւոր են: Դրանց մեջ են հայերին սպանելու, որբերին տեղափոխելու, մարդկանց բռնի տեղահանելու հրաման-հեռագրերը: Ես այժմ աշխատում եմ իմ նոր գրքի անգլերեն թարգմանության վրա: Հուսով եմ մեկ-երկու տարուց այն կհրատարակվի», եզրափակել է իր ելույթը Աքչամը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԲԻԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ՔՐԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Հաջորդ գրառումը

ՃԱՊՈՆԵՐԵՆ ՆՅՈՒԹԵՐ ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՃԱՊՈՆԵՐԵՆ ՆՅՈՒԹԵՐ ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐԻ ՄԱՍԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական