Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿԵԼ ՊՈԼՍԱՀԱՅ ՈՍԿԵՐՉԻՆ ՍՊԱՆԱԾ ՀԱՅԵՐԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

15-ի փետրվարի 5-ն Ստամբուլի Շիշլի թաղամասում 85-ամյա պոլսահայ Հակոբ Դեմիրջիին սպանելու եւ նրա տունը կողոպտելու մեջ մեղադրվողՙ ազգությամբ հայ կասկածյալներից 3-ի համար Թուրքիայի դատախազությունը պահանջել է ցմահ բանտարկություն եւ 24-41 տարվա ազատազրկում:

Ըստ Ensonhaber 61-իՙ այդ գործով մյուս 9 կասկածյալների նկատմամբ արդարացման որոշում է կայացվել:

Պոլսահայ ոսկերչի տունը կողոպտած եւ 85-ամյա ծերունու մահվան պատճառ դարձած Արամ Հովհաննիսյանին, Արթուր Այվազյանին ու Սերգեյ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել միանգամից մի քանի հոդվածներով:

Դեմիրջի ընտանիքի փաստաբան Մեհմեթ Օրալը պահանջել է մեղադրանք առաջադրել նաեւ մնացած 9 կասկածյալներին: Նրա խոսքովՙ նրանց մեղսունակության վերաբերյալ եւս ապացույցներ կան:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 8-ին:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Ստամբուլի Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող իր բնակարանում կողոպուտի հետեւանքով սպանվել էր հայտնի պոլսահայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջին: Հանցագործները կապկպել էին Դեմիրջիին եւ նրա կնոջըՙ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, ինչի հետեւանքով Հակոբ Դեմիրջին խեղդամահ էր եղել: Հանցագործները թալանել էին թանկարժեք իրերը եւ փախուստի դիմել: