Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՎՈՒՇԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԴԻՆ ԵՎ ՄԻ ՔԻՉ ՀՈՂ

13/01/2017
- 13 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինուժի դիվերսիոն փորձի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն չտարածեց։ Այսպես մեկ օր, երկու օր, հետո Նոր տարի, հետո հետտոնական խումհար, հետո ավանդական սպաս եւ միայն 12 օր անց Մինսկի խումբը հայտարարություն տարածեց դեկտեմբերի 29-ի դեպքի առնչությամբ։

Անկեղծ ասած, այս հայտարարությունը կարող էր որոշիչ լինել հակամարտության արագ կարգավորման հարցում։ Բանն այն է, որ դեկտեմբերյան դիվերսիայից հետո, հայկական կողմը հստակ հայտարարեց, որ իր տարածքում ադրբեջանցիները թողել են սպանված դիվերսանտի դի եւ առհասարակ հայկական կողմն ունի անհերքելի ապացույցներ, որ նախահարձակ կողմը եղել է հենց Ադրբեջանը։ Այսինքն Մինսկի խումբն իր հայտարարության մեջ, բնականաբար պետք է հաշվի առներ հայկական կողմի ասած այդ ապացույցները, մանավանդ, որ դրանք, ինչպես Երեւանն էր պնդում, անհերքելի են։ Մյուս կողմից, ադրբեջանական կողմը, բնականաբար, հայտարարեց ճիշտ հակառակը, դե այն, որ նախահարձակ են եղել հայերը, իրենք ինչո՞ւ պետք է հարձակվեն Տավուշի վրա, ավելին, Բաքուն միջազգային հանրության, կոնկրետ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ հայկական կողմը պահում է ադրբեջանցի զինվորի դինՙ հրաժարվելով այն հանձնել Ադրբեջանին, ինչն անթույլատրելի է։

Եւ ահա Մինսկի խմբի համանախագահները, այս ամենը մարսելով, տարածեցին իրենց հայտարարությունը։ Միանգամից ասեմ, այն ամենեւին էլ որոշիչ չէՙ հակամարտության արագ կարգավորման տեսանկյունից։ Համանախագահները կրկին հավասարության նշանով կողմերին կոչ են անում պահպանել հրադադարի ռեժիմը, հավատարիմ մնալ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի, …պայմանավորվածություններին։ Բայց եթե ամեն ինչ այսպես էլ ավարտվեր, սարսափելի ոչինչ չէր լինի, այնինչ կա։ Եռանախագահները առանց Երեւանի անունը տալու, շեշտում են հակառակորդ կողմի դիերը պահելու անթույլատրելիությունը եւ պահանջում են անհապաղ վերադարձնել դիերը, ավելի կոնկրետՙ ադրբեջանցու դին, քանի որ դեկետմբերյան դիվերսիայից միջազգային հանրությանը հայտնի է միայն այդ դին։ Սա արդեն համանախագահների կողմից ուղղակի ճնշում է Հայաստանին։ Ինչը նշանակում է, որ կամ հայկական կողմի ներկայացրած անհերքելի ապացույցները լավ էլ հերքվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինչը քիչ հավանական է, եթե առհասարակ հավանական է, կամ էլ հայկական կողմն առհասարակ չի էլ ներկայացրել այդ անհերքելի ապացույցները Մինսկի խմբին, այլ բավարարվել է հայտարարությամբ, որ տիրապետում է դրանց, վստահ լինելով, որ եթե Մինսկի խմբին պետք է, թող դիմենՙ տրամադրենք։ Չեն դիմել, քանի որ իրենց պետք չէ, չենք ներկայացրել, քանի որ մեզ է՞լ պետք չէ…

Բայց սա դեռ ամենակարեւորը չէ։ Ընդունենք, որ իսկապես միջազգային իրավունքի տեսանկյունից, իրոք անթույլատրելի է հակառակորդ կողմի դիերը պահելը եւ դրանք իրենց երկրներին չհանձնեՙլը։ Եթե հիշում եք, երբ ադրբեջանական կողմը հրաժարվում էր հայկական կողմին հանձնել իր խոցած հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի դիերը (որոնք հայկական կողմը իրականացրած փայլուն օպերացիայի արդյունքում դուրս բերեց չեզոք գոտուց), այդ ժամանակ էլ Մինսկի խումբը Ադրբեջանից էր պահանջումՙ վերադարձնել դիերը։ Այսինքն այստեղ այնքան էլ ճիշտ չէ նշել, թե Մինսկի խումբը ճնշում է Երեւանին, փոխարենը պետք է նշել, որ Մինսկի խմբի եւ ողջ միջազգային հանրության համար իրոք անթույլատրելի է հակառակորդի դիերը պահելը։ Այստեղ առաջանում է ամենաուշագրավ հարցը։ Այդ պարագայում, ինչո՞ւ է Երեւանը պահում ադրբեջանցու դին։ Հասկանալի է, որ ինչ-որ նպատակ ուներ, բայց ի՞նչ։ Չի բացառվում, որ այդ դին այն անհերքելի ապացույցներից մեկն էր, որոնց հայկական կողմը տիրապետում է, ըստ որոնց ադրբեջանական կողմն է նախահարձակ եղել եւ հետեւաբար Երեւանը չէր ցանկանա զրկվել իր տիրապետած անհերքելի ապացույցներից թեկուզ մեկից ու սպասում էր Մինսկի խմբի համանատասխան արձագանքին։ Մինսկի խմբի արձագանքն էլ համապատասխան չեղավ եւ պատահական չէ, որ ՀՀ ԱԳՆ-ն աննախադեպ արագ եւ, եթե կարելի էՙ նուրբ-կոշտ արձագանքեց այդ հայտարարությանը։ Նախարար Նալբանդյանը հայտարարեց. «Հուսով ենք, որ եռանախագահները հետեւողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսեւորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում։ Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել»։ Նալբանդյանի այսՙ թվացյալ նուրբ հայտարարությունը իրականում կոշտ է, քանի որ սրանով ՀՀ արտգործնախարարը փաստորեն հասկացնում է Մինսկի խմբի համանախագահներին, որ Երեւանը նրանցից հայտարարություն էր պահանջում (ակնկալում), ոչ թե դեպքից 12 օր անց, այլՙ անհապաղ, եւ ավելի հասցեական, խստորեն դատապարտող, ինչը փաստորեն, տեղի չունեցավ։ Ավելին, կարելի է ենթադրել, որ հայկական կողմը ադրբեջանցու դին Բաքվին չի հանձնել հենց այս նպատակով, քանի որ ակնկալել է ստանալ Մինսկի խմբի այնպիսի հայտարարություն, որտեղ ներկայացվի Ադրբեջանի նախահարձակ լինելը։ Չմոռնանք, որ նախքան Մինսկի խմբի հայտարարությունը, երբ ՀՀ ՊՆ-ից հետաքրքրվել էին, թե ե՞րբ է հանձնվելու Ադրբեջանին նրա սպանված դիվերսանտի դին կամ հանձնվելո՞ւ է արդյոք, ՊՆ-ից պատասխանել էին, որ այդ հարցերով զբաղվում է Կարմիր խաչը կամ ՀՀ ԱԳՆ-ն։ Այսինքն հենց ՀՀ ԱԳՆ-ի պլաններում է եղել դիվերսանտի դին չհանձնելը։

Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Շատ չվախենաք, բայց մի սարսափելի բան։ Այն, որ Նոր տարում, 2017-ի առաջին օրերին աշխատել է Մինսկի խումբը, աշխատել է Բաքուն, ավելին այս երկուսը միասին էլ են աշխատել, իսկ Երեւանն իր անհերքելի ապացույցներն ամուր փակածՙ համբերատար սպասել է, թե երբ պետք է Վաշինգտոնից, Մոսկվայից եւ Փարիզից դիմեն իրեն, որ այդ ապացույցները ներկայացնի։ Բանն այն է, որ եթե Մինսկի խմբի հայտարարությունը փաստորեն անտեսում է հայկական կողմի տիրապետած անհերքելի ապացույցները, փոխարենը պահանջում անհապաղ հանձնել սպանված ադրբեջանցու դին (այդ ապացույցներից մեկը, եթե ոչ միակը), կնշանակի, որ եռանախագահներն իրենց հայտարարությամբ ամբողջությամբ բավարարում են Բաքվի շահերը…

Թե ի՞նչ կորոշի այսքանից հետո Երեւանը, հանձնե՞լ դին, թե՞ որեւէ այլ լուծում գտնել այս խնդիրը լուծելու, որը հենց Երեւանն էլ ստեղծեց ինքն իր համար, դժվար է ասել։ Մի բան միանշանակ է։ Մինսկի խմբի հետ աշխատել է պետք, բայց ոչ թե Վիեննայի կամ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ՀՀ Սահմանադրությունից առավել պահպանելով, կամ ադրբեջանցի դիվերանսատների (որոնք էլի են լինելու) դիերը (որոնք եւս էլի են լինելու) սառը-սառը պահելով, այլ մի քիչ տաքանալով։ Սահմանի՞ն, չգիտեմ, բայց գիտեմ, որ այդ սահմանը տաք պահող Ադրբեջանի պահանջով Մինսկի խումբը պահանջում է Հայաստանից անհապաղ Ադրբեջանին հանձնել սպանված ադրբեջանցի դիվերսանտի դին… Եւ հարակից շրջաններըՙ համաձայն մադրիդյան սկզբունքների։

Նախորդ գրառումը

ԳՈՐԾԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՂԱՆԱԿԻՑ ԴԵՊԻ ԳԼՈԲԱԼ ՏԵՍԼԱԿԱՆ

Հաջորդ գրառումը

«ՎԵՐԱՊԱՏԿԵՐԵԼՈՎ ԿՈՐՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՎԵՐԱՊԱՏԿԵՐԵԼՈՎ ԿՈՐՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական