Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԻՍԿ ՊՈՒՏԻ՞ՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հինգշաբթի օրը ՌԴ նախագահ Պուտինն ընդունել է Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Կողմերը կարծիքներ են փոխանակել եվրասիական ինտեգրման զարգացման հրատապ հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը:

Պուտինը նշել է, որ Տիգրան Սարգսյանն ակտիվ է աշխատում եւ շատ հետաքրքրական գաղափարներ ունի:

Տիգրան Սարգսյանն, իր հերթին, նշել է, որ մտադիր է որոշ սկզբունքային հարցեր ներկայացնել, որոնք, իր կարծիքով, կարող են խթանել ինտեգրման խորացումը: «Կարծում եմ` բոլոր երկրները կշահեն դրանից»,- ասել է նա:

Ի դեպ, Տիգրան Սարգսյանը ի պատասխան իր հասցեին հնչած եւ Հայաստանում խիստ տենչալի հասցեից հաճոյախոսություններին, ամենեւին էլ չի նշել, որ նախագահ Պուտինը եւս ակտիվ է աշխատում եւ շատ հետաքրքրական գաղափարներ ունի: