Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՔՈՒՆ, ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ՔՐԴԵՐԸ

04/11/2016
- 04 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Ալիեւի օգնականի այցը Թուրքիա

Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը օրերս Թուրքիայում էր: Թուրք լրագրող եւ հրապարակախոս Յըլմազ Ալթընսոյը նրա այցի կապակցությամբ գրեց, որ բանակցությունները եղել են դռնփակ: «Կան այնպիսի հարցեր, որոնց մասին քաղաքական գործիչները բացեիբաց չեն խոսում», ընդգծել էր լրագրողը:

Խոսքն առաջին հերթին կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար Յասըն Աքթայի հետ հանդիպման ժամանակ համագործակցության վերաբերյալ Հասանովի արած հայտարարության մասին է: Ուշագրավ է Հասանովի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: «Ազերթաջ» գործակալության հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ «քննարկվել են հարաբերությունների զարգացման հեռանկարները, Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացումը» եւ «թուրքական ու ադրբեջանական սփյուռքների կազմակերպված ու համատեղ գործունեության ապահովման նոր ռազմավարության մշակման հարցեր»:

Բաքվեցի փորձագետները, ընդգծելով, որ Հասանովը Թուրքիայում Ալիեւից ստացած ինչ-որ հատուկ հանձնարարություն էր կատարում, զանազան ենթադրություններ են անում: Երբ նախագահի օգնականը խոսում է «եղբայրական երկրի ճանապարհին հայտնվելիք բոլոր դժվարությունների հաղթահարման գործում այսուհետեւ եւս նրան մշտապես օգնելու» Բաքվի պատրաստակամության մասին, դա ենթադրել է տալիս, որ Ադրբեջանի իշխանություններն արդեն ինչ-որ կարեւոր աջակցություն են ցուցաբերել Անկարային: Բայց ինչպիսի՞ աջակցություն: Անցյալ տարվա նոյեմբերին թուրքերը Սիրիայի երկնքում ոչնչացրին ռուսական «Սու-24» ռազմօդանավ: Ի պատասխանՙ Մոսկվան էապես սահմանափակեց իր հարաբերություններն Անկարայի հետ: Այդ օրերին ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների սրման պայմաններում Բաքու-Անկարա ռազմավարական կապերի մասին, Հասանովը նշել էր, որ Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում: «Ինչպես գիտեք, այդ պետություններից յուրաքանչյուրի հետ մենք ունենք ռազմավարական գործընկերության հարաբերություններ», ասել էր նա:

Հատկապես վերջին երեք տարիներին Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները բնութագրելիս օգտագործվում է «ռազմավարական գործընկերություն» բառակապակցությունը, այս կապակցությամբ նշում է «Ռեգնում» գործակալությունը: Բաքվի լրատվամիջոցները Հասանովի այցն անվանեցին «առեղծվածային», ուշադրություն դրաձնելով նրա ոչ այնքան հստակ հայտարարություններին: Թուրքիայի կառավարության մամուլի եւ տեղեկատվության գլխավոր վարչության տնօրեն Մեհմեդ Ակարչի հետ Հասանովի հանդիպման ժամանակ խոսվել է «ռազմավարական տեսակետից երկկողմ հարաբերությունները խորացնելու, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացների, դրսից կառավարվող վտանգավոր միտումների, այդ թվում կասկածելի գաղափարախոսությունների մեջ երիտասարդության ներքաշումը կանխելու ուղիների մասին»:

Ռուսական «Սու-24»-ի հետ կապված միջադեպից հետո նախագահ Իլհամ Ալիեւը իրեն իբրեւ միջնորդ էր առաջարկել Ռուսաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործում, սակայն ի վերջո սկսել էր վարել երկու երկրներից միատեսակ հեռավորության վրա «հավասարակշռություն պահպանելու» քաղաքականություն: Ալիեւն իրական դեր խաղացե՞լ է արդյոք Մոսկվայի եւ Անկարայի հաշտեցման մեջՙ դժվար է ասել: Այս առնչությամբ Անկարան հրապարակայնորեն երախտագիտություն է հայտնել Բաքվին եւ Աստանային, իսկ Մոսկվան լռություն է պահպանել: Փորձագետները կարծում են, որ դա կապված է Ղարաբաղյան խնդրի համատեքստի հետ:

Հատկապես ուշագրավ է Սիրիայի սահմանից ոչ հեռուՙ թուրքական Սուրուչ քաղաքում օգոստոսի 5-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով զոհվեցին 32 եւ վիրավորվեցին հարյուրից ավելի անձինք: Այդ ժամանակ Թուրքիան ակտիվ ռազմական գործողություններ էր սկսել «Իսլամական պետության» եւ քրդական PKK-ի դեմ: Այդ օրերին Ադրբեջանում հայտնի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը «Ազադլիգ» թերթին տված հարցազրույցում հայտարարեց. «Ըստ երեւույթին, Ադրբեջանն առայժմ չի շտապում հայտարարություններ անել «Իսլամական պետության» եւ PKK-ի դեմ Թուրքիայի ծավալած հակաահաբեկչական պայքարի առնչությամբ»: Ի դեպ, թուրք լրագրող Ալթընսոյը գտնում է, որ Թուրքիայում հենց այդ խնդրին է նվիրված եղել Հասանովի բանակցությունների գաղտնի մասը: Անդրադառնալով PKK-ին աջակցող ադրբեջանցիների հարցին, Ուզեիր Ջաֆարովը ընդգծել է. «Թուրքիան կարող է Բաքվից պահանջել միջոցներ ձեռնարկել այդ անձանց նկատմամբ»:

Իրոք, մասնագետների գնահատման համաձայն, Ադրբեջանում գոյություն ունի քաղաքականապես շատ ազդեցիկ քրդական կլան, որը հաջողությամբ իշխանական կառույցներ է թափանցել մեկ ուրիշ էթնիկական փոքրամասնությանՙ թաթերի հետ մեկտեղ:

Քրդական հարցը առանձնակի կարեւորություն է ստանում այն պատճառով, որ քրդական գործոնը ամենից նկատելի երեւույթն է դարձել առհասարակ Մերձավոր Արեւելքի եւ մասնավորապես Թուրքիայի ներկայիս բուռն իրադարձություններում: Ի դեպ, 1923 թ. հուլիսի 16-ին Ադրբեջանական ԽՍՀ Կենտգործկոմի հրամանագրով ԼՂԻՄ-ի եւ Հայկական ԽՍՀ-ի արանքում կազմավորվեց Քրդստանյան գավառ, որը հայտնի է նաեւ «Կարմիր Քրդստան» անունով: 1929 թ. օկրուգային բաժանմանն անցնելիս Քրդստանյան գավառը լուծարվեց, իսկ 1937 թվականին հարավային սահմանների մաքրման շրջանակներում իրականացվեց ամբողջ Անդրկովկասի «անբարեհույս» քրդերի աքսոր դեպի Միջին Ասիա, սակայն շատ քրդեր լայնորեն ներկայացված էին եւ այժմ էլ ներկայացված են Ադրբեջանի պետական կառույցներում: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ միայն մահմեդական քրդերն օգնեցին Բաքվին, ինչը հանգեցրեց Հայաստանից նրանց արտաքսմանը (*): Մինչդեռ եզդիները հակամարտության վճռական պահին հանդես եկան Երեւանի օգտին եւ մնացին իրենց տներում: Որոշ տեղեկությունների համաձայն, ներկայումս Թուրքիայում չեն բացառում ադրբեջանական եւ թուրքական քրդերի միավորման հնարավորությունը: Պատահական չէ, որ Անկարան տարիներ շարունակ Բաքվից պահանջում է PKK-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն:

Ինչպես տեսնում ենք, թուրք-ադրբջանական հարաբերություններում գոյություն ունեն գաղտնաբար քննարկվող, բայց իրական հարցեր ու խնդիրներ: Թուրքիան առաջվա պես հայտարարում է, թե հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի «ադրբեջանական տարածքներն ազատագրվեն»: Սակայն հնարավոր է, որ Բաքուն եւ Անկարան փորձում են ղարաբաղյան «խաղի» մեջ ներածել ինչ-որ նոր աշխարհաքաղաքական սցենար, հիմնվելով Մերձավոր Արեւելքի իրադարձությունների վրա: Գուցե հենց այդ նպատակո՞վ էր Թուրքիա մեկնել Հասանովը, որը խոսում էր «Թուրքիայի դժվարությունների» եւ «Ադրբեջանի աջակցության» մասին, ակնարկելով երկկողմ հարաբերությունների ինչ-որ նոր ուղղություն:

Պ. Ք.

*) Ի դեպ, որոշ քրդեր Հայաստանից դուրս են եկել ադրբեջանցիների հետ, կամովին, տեղյակ լինելով իրենց մեղսակից գործունեությանը ընդդեմ հայերի: Այսուհանդերձ քուրդ ազգությանը պատկանող բազմաթիվ հայաստանցիներ մնացել են երկրում ու դեռ մնում են, առանց դույզն մտավախության եւ առանց ենթարկվելու ադրբեջանական հրահրումներին: Ինչ վերաբերում է հայաստանաբնակ եզդիներին, նրանք, ինչպես միշտ, իրենց զգացել են ինչպես իրենց տանը, հայերի հետ կողք-կողքի, աշխարհում իրենց համար ամենաապահով վայրը համարելով Հայաստանը: Խմբ.:

Նախորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ Է ԱՐՏԱՔԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

ՄՈՍՈՒԼԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՄԱՍՆԱՏՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄՈՍՈՒԼԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՄԱՍՆԱՏՈՒՄԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական