Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

N1. ՔԼԻՆԹՈՆԸ ՆՈՒՅՆՔԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, ՈՐՔԱՆ ԹՐԱՄՓԸ

28/10/2016
- 28 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Երբ խոսքը ազգային անվտանգության հարցերի մասին է, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր փորձառությամբ թվում է նախագահության ավելի հարմար թեկնածու, քան խիստ սահմանափակ գիտելիքներ ու փորձ ունեցող հանրապետական Դոնալդ Թրամփը: Սակայն պարզվում է, որ առաջիկա չորս տարում երկու թեկնածուներն էլ կարող են ԱՄՆ-ը ներքաշել շատ վտանգավոր արկածախնդրությունների մեջ, գրում են Գորդոն Ադամսը եւ Լոուրենս Վիլկերսոնը ամերիկյան National Interest թերթում հրապարակած վերլուծական հոդվածում:

Հեղինակները նշում են, որ փորձառությունը թերեւս լավագույն ցուցիչ չէ այն բանի, թե ապագա նախագահի ազգային անվտանգության քաղաքականությունը կլինի խելամիտ ու հետեւողական, մինչդեռ խառնվածքն ու խոհեմությունը գուցեեւ ավելի կարեւոր հատկանիշներ են: Թրամփը չունի դրանցից ոչ մեկը: Քլինթոնի խոհեմությունն անբավարար է, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը կարող է հայտնվել մեծ փորձանքի մեջ:

National Interest-ը ընդգծում է, որ պատմական տեսակետից արտաքին քաղաքականության հարցերում փորձառությունը միշտ չէ, որ շատ կարեւոր է եղել: Այսպես, բացառությամբ նախագահներ Էյզենհաուերի, Նիքսոնի եւ Բուշ ավագի, Ռուզվելտի մահից հետո Սպիտակ տան ղեկավարները կա՛մ աննշան, կա՛մ էլ խիստ մակերեսային փորձ են ունեցել արտաքին եւ պաշտպանական քաղաքականության հարցերում:

Նախընտրական արշավի ժամանակ թեկնածուի բռնած դիրքը նույնպես ցուցանիշ չէ: Հեղինակները նշում են, որ վերջին 24 տարում նախագահության գրեթե բոլոր թեկնածուները խոստացել են հակազդել Չինաստանին, բայց ընտրվելուց հետո ոչ մեկը դա չի արել: Սակայն ընտրարշավի մասնակիցների հայտարարությունների հիման վրա կարելի է հետեւություն անել նրանց խոհեմության ու խառնվածքի, այսինքն ապագա նախագահի երկրորդ չափանիշի մասին:

Այս առումով առանձնակի մտահոգություն է պատճառում Դոնալդ Թրամփը, քանի որ նրա բռնկուն խառնվածքը որոշակի վտանգ է ներկայացնում: Պակաս երկյուղներ չի հարուցում նախկին պետքարտուղար Քլինթոնը, որը թեեւ ավելի զուսպ է, բայց մյուս երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների հարցում ռազմամոլական եւ ներխուժողական հակումներ ունի:

Թրամփը երբեմն խելամիտ, երբեմն էլ իրարամերժ կարծիքներ է արտահայտում: Դատողությունների անկանխատեսելիությունը նրան դարձնում է շատ վտանգավոր նախագահացու:

Քլինթոնի դատողությունները խորապես արմատավորված են սառը պատերազմին հաջորդած ազատական ներխուժողական ավանդույթի մեջ: Վերջինիս պատճառով ԱՄՆ-ը ողջ աշխարհում միջամտեց բազմաթիվ հակամարտությունների, որոնցում Սպիտակ տունը գրեթե ոչ մի հաղթանակ չտարավ: Այդ ավանդույթի պատճառով ԱՄՆ-ը կորցրեց նաեւ հսկայական թվով մարդկային կյանքեր եւ վիթխարի նյութական ռեսուրսներ, ողջ աշխարհում ներքաշվեց հակամարտությունների մեջ:

Քլինթոնը ամերիկյան բացառիկության մոլի կողմնակից է եւ ԱՄՆ-ը համարում է «անփոխարինելի» տերություն, որը մշտապես պարտավոր է առաջնորդել աշխարհը: Պետքարտուղարի պաշտոնում աշխատելիս նա զինված միջամտության եւ նախահարձակումների կողմնակից էր: Նախագահ Օբամայի վրա հավանաբար նա էր ազդել Լիբիա ներխուժելու հարցում, ներխուժում, որն աղետ դարձավ:

Քլինթոնը կողմ է արտահայտվել նաեւ Իրաք ներխուժելուն, Աֆղանստանում ամերիկյան զորակազմն ընդլայնելուն, կոչ է արել ռազմական ուժ կիրառել Ասադի դեմ եւ այլն: Նա Թրամփից տարբերվում է իր ռազմաշունչ ելույթներով: Պատահական չէ, որ նոր պահպանողականների ճամբարում ազգային անվտանգության փորձագետների մեծ մասը պաշտպանում է ոչ թե Թրամփին, այլ Քլինթոնին:

Ամերիկյան թերթը Քլինթոնի եւ նոր պահպանողական վերնախավի այս դիրքորոշումը համարում է անչափ ողբերգական, քանզի Սպիտակ տունը որքան շատ է փորձում բացառիկ առաջնորդի դեր խաղալ, այնքան ավելի է հեռանում իր հռչակած նպատակներից, որոնք են ԱՄՆ-ի զինված ուժերով պահպանվող կայուն աշխարհակարգը եւ ԱՄՆ-ի ու իր ժողովրդի անվտանգությունը: Նման մտածողությունը ողբերգական է, քանի որ, առաջին, համաշխարհային ոստիկան լինելու ԱՄՆ-ի փորձերը ձախողվեցին եւ հանգեցրին հակառակ արդյունքին, երկրորդՙ այդ մտածողությունը ներհակ է պատմության ընթացքին, ինչը նշանակում է, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ մեկ ուրիշ երկիր չեն կարող ամեն ինչ վճռել:

Վերոհիշյալ նպատակներին հասնելու համար ամերիկյան զինված ուժերի կիրառումը բերեց սակավաթիվ հաղթանակներ, բայց հանգեցրեց հետպատերազմյան վերականգնման ու կառավարման ձախողմանը, ահաբեկիչների եւ ահաբեկչական կազմակերպությունների թվի աճին: ԱՄՆ-ի բանակը արտաքին քաղաքականության առաջին պլան բերելու պատճառով նվազեց վստահությունը ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարության հանդեպ: Մյուս ազգերին ԱՄՆ-ից հեռացրեց ոչ թե ուժի կիրառումից Օբամայի հրաժարումը, այլ ներխուժողական բնազդը, կանոններ հաստատելու փորձը:

Քլինթոնն արտահայտում է արտաքին քաղաքականությունը սահմանողների «կոնսենսուսային» մտածողությունը, որը ոչ միայն չկարողացավ ըմբռնել աշխարհում կատարվող փոփոխությունները, այլեւ իրականացնում է այնպիսի ռազմավարություն, որը հանգեցնում է հակառակ արդյունքների:

Սիրիայում թռիչքազերծ գոտի ստեղծելովՙ ԱՄՆ-ը կհայտնվի հակամարտության ներսում, ինչը կդառնա 2001-ից ի վեր երրորդ ներխուժումը: Այդ քայլը ոչ միայն չի տա որեւէ իրական արդյունք, այլեւ կհանգեցնի մեծ կորուստների, ինչպես նաեւ տարածաշրջանում կխորացնի թշնամանքը ԱՄՆ-ի հանդեպ: Նույնը վերաբերում է Մոսկվայի հետ Կենտրոնական Եվրոպայի եւ Ուկրաինայի առճակատմանը:

Այսպիսով, եթե թեկնածուներից մեկն անզուսպ է եւ պատրաստ է հակամարտության մեջ մտնել պարզապես իր խառնվածքի պատճառով, ապա մյուսը կարծես թե ձգտում է ծրագրված ձեւով ներքաշվել պատերազմի մեջ, ճոռոմ փաստարկներ ներկայացնելով ԱՄՆ-ի «բացառիկության» եւ «անփոխարինելիության» կեղծ հայեցակարգի շրջանակներում, եզրակացնում են հոդվածագիրները, նշելով, որ ամեն դեպքում ԱՄՆ-ին սպասում են մեծ տհաճություններ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈՂՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿԱԶՄԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՆԿԱՐԱՆ ՀԱԼԵՊԻ ԵՎ ՄՈՍՈՒԼԻ ՄԻՋԵՎ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԿԱՐԱՆ ՀԱԼԵՊԻ ԵՎ ՄՈՍՈՒԼԻ ՄԻՋԵՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով»՝ ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը ԵՊՀ–ում դասի ժամանակ գաղտնի տեսանկարահանել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արդեն նախկին դասախոս,...

ԿարդալDetails

Քննարկվում է արդյոք կառավարությունում Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը. Կադաստրի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Ի՞նչ միջոցներով է Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնատուն ձեռք բերել. ասաց՝ դասախոս է աշխատել

28/10/2025

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական