Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԿԱՐԱՆ ՀԱԼԵՊԻ ԵՎ ՄՈՍՈՒԼԻ ՄԻՋԵՎ

28/10/2016
- 28 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Ինչ է ակնկալում Թուրքիան Ռուսաստանից

Թուրքական կողմի նախաձեռնությամբ օրերս նախագահներ Պուտինի եւ Էրդողանի միջեւ կայացած հեռախոսազրույցի ժամանակ կարծիքներ են փոխանակվել Սիրիայի ճգնաժամի կարգավորման շուրջ եւ արծարծվել է իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ընթացքը: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը: Ավելի վաղ շվեյցարական Լոզան քաղաքում Սիրիային նվիրված միջազգային հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին հանձնած նամակում շարադրել էր Անկարայի դիրքորոշումը Սիրիայի եւ Իրաքի իրադրության առնչությամբ: Չավուշօղլուի խոսքերով, «տարածաշրջանի թեման քննարկվել է նաեւ Քերրիի հետ կայացած զրույցի ընթացքում», իսկ այժմ այդ երկխոսությանը միացել է նաեւ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Բաղդադը համաձայն չէ Մոսուլի ազատագրմանը Թուրքիայի մասնակցությանը: Այդ պատճառով թուրք-իրաքյան հարաբերություններում լարվածություն է տիրում: ԱՄՆ-ը զգուշավորությամբ է վերաբերվում Անկարայի այդ գործողություններին:

Հոկտեմբերի լույս 17-ի գիշերը սկսված Մոսուլի ազատագրման գործողությանը ամերիկյան օդուժի աջակցությամբ մասնակցում են Իրաքի բանակն ու ոստիկանությունը, ինչպես նաեւ քրդերի զինված կազմավորումներ: Նախագահ Էրդողանը ավելի վաղ նախազգուշացրել էր, որ եթե Բաղդադն ու Վաշինգտոնը մերժեն թուրքերի օգնությունը, ապա Անկարան գործի կդնի B ծրագիրը, իսկ դրա ձախողման դեպքումՙ C ծրագիրը: Թուրքիան առայժմ չի պարզաբանել դրանց էությունը:

Ի դեպ, Անկարան պատերազմ է մղում միանգամից երկուՙ սիրիական եւ իրաքյան ճակատներում, որոնք միավորում են երկու կարեւոր գործոններ. մեկը «Իսլամական պետությունն» է, մյուսըՙ սիրիացի եւ իրաքցի քրդերը, որոնց շարքերում գործում են նաեւ PKK-ի ստորաբաժանումներ:

Անկարան պնդում է, թե Սիրիայում քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» ուղղակիորեն կապված են «Դեմոկրատական միություն» կուսակցության հետ, որն էլ իր հերթին կապված է PKK-ի հետ: Թուրքիան հայտնվել է շատ ծանր վիճակում: Ինչպես նշում է REGNUM գործակալությունը, թուրքերի միաժամանակյա ռազմական գործողությունները սիրիացի քրդերի, «Իսլամական պետության», ինչպես նաեւ հենց Թուրքիայում գործող PKK-ի դեմ հանգեցնում են զինված հակամարտության հետագա միջազգայնացմանն ու ծավալմանը երեք հարեւան երկրներիՙ Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի տարածքներում: Նույնիսկ Մոսկվայի հետ հաշտվելուց հետո Անկարան սուր քննադատության ենթարկվեց հենց Ռուսաստանի կողմից, նախազգուշացում ստացավ ՄԱԿ-ի ԱԽ-ից:

ԱՄՆ-ը նույնպես Թուրքիային կոչ արեց Սիրիայում վարել «զուսպ քաղաքականություն», իսկ Իրաքում գործել միայն Բաղդադի հավանությունն ստանալու դեպքում: Արեւմուտքցի մի շարք փորձագետների կարծիքով, առավել շահեկան վիճակում հայտնվել են քրդերը: Ստամբուլում գործող Հենրիխ Բյոլլի անվան հիմնադրամի բյուրոյի ղեկավար Քրիստիան Բրաքելի խոսքերով, «ինչպես որ ժամանակին Իրաքի քրդերը շահեցին Սադդամ Հուսեյնի տապալումից, այնպես էլ սիրիացի քրդերը Սիրիայի պատերազմի հենց սկզբից հմտորեն պաշտպանեցին իրենց շահերը. նրանք չհարձակվելու յուրատեսակ պայմանագիր կնքեցին իշխանությունների հետ, իսկ հիմա նկատելի ուժ են «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում եւ իրենց կողմն են գրավել ԱՄՆ-ին»: Մյուս կողմից, Բրաքելի կարծիքով, սիրիացի քրդերը համագործակցում են նաեւ Ռուսաստանի հետ:

Իրաքում քրդական ինքնավարությունը իրողություն է: Սիրիայում քրդերի ինքնավարությունը հավանական փաստ կդառնա, եթե նախագահ Բաշար Ասադը որոշի այսուհետեւ եւս ընդառաջել «սեփական» քրդերին, որպես քրդական «խաղաքարտը» գործի դնի հենց Թուրքիայում: Այդ դեպքում ամեն ինչ կարող է արագորեն փոխվել: Դեպքերի նմանօրինակ զարգացումից լրջորեն վախենում են Թուրքիայում, հուսալով Ռուսաստանին ինչ-որ բանով շահագրգռելՙ Սիրիայում քրդական հարցի լուծմանը նրա մասնակցությունը չեզոքացնելու նպատակով: Թուրք փորձագետներից շատերն արդեն իսկ պնդում են, որ «Սիրիայում իրադարձությունները սկսել են զարգանալ ռուսական սցենարով», իսկ «ԱՄՆ-ը այնտեղ այլեւս այլընտրանք չունի», եւ «Հալեպի խնդիրն էլ փաստորեն լուծված է»: Թուրքական Star gazete թերթը գրում է. «Ռուսաստանը դեմ չէ տարածաշրջանում Թուրքիայի ներկայությանը, սակայն Ազատ սիրիական բանակի «սուննիական» ինքնությունը անհարմար է համարում եւ նախընտրում է, որ Հալեպի նման հույժ կարեւոր կենտրոնների մոտակայքում այդ կազմավորումները որեւէ գործողություն չձեռնարկեն կամ լուծարվեն»:

Միեւնույն ժամանակ Ռուսաստանը կարող է քրդական զինված խմբերը իբրեւ հակաթույն դիտարկել, եթե Թուրքիան առաջ շարժվի եւ գործողությունների ավելի մեծ տարածք ստանա: «ԱՄՆ-ը (որոշ իմաստով նաեւ Ռուսաստանը) նույնպես նախընտրում է, որ ապագա քաղաքական հորինվածքում սուննի արաբների կշիռը մեծ չլինի, բայց սպասում է, որ այդ խմբերի ազդեցությունը թուլացնեն քրդերը», շարունակում է Star gazete-ն: Թուրքական մեկ ուրիշ թերթՙ Milli gazete-ն կարծում է, որ «եթե չլիներ Սիրիայի բաժանման կամ Քրդստանի ստեղծման հավանականությունը, եթե չլիներ Սիրիայի ու Իրաքի կարեւոր քաղաքներում էթնոկրոնական զուգակշռության խախտման եւ շիաների ազդեցության, այսինքն որոշ իմաստով Իրանի ազդեցության աճման վտանգը, ապա Թուրքիան ոչ մի դեպքում չէր շեղվի ԱՄՆ-ի բոլոր սպասելիքներին համապատասխանող դիրքորոշումից»:

Այս կապակցությամբ Անկարային առաջարկվում է համարձակորեն ռազմաքաղաքական դաշինք կնքել Ռուսաստանի հետՙ «գոնե Մոսուլը շահելու» նպատակով, քանի որ «Հալեպի համար մղվող մարտերի ելքը կանխորոշված է»: Ուստի ԱՄՆ-ը սկսել է ուշադրությունը բեւեռել Իրաքի եւ Մոսուլի վրա, որպեսզի «փոխհատուցի իր պարտությունը Հալեպում»: Այս կապակցությամբ գերմանական, «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե ցայտունգ» թերթի քաղաքական մեկնաբան Ռայներ Հերմանը գրում է. «Էրդողանը ջանում է Սիրիայի հյուսիսում չկտրել Պուտինի ճանապարհը», փոխարենը ակնկալելով որոշ արտոնություններ Իրաքում: Պատահական չէ, որ Թուրքիան սկսել է քիչ խոսել «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի հետ ընդհանուր շահերի մասին եւ ավելի շատ խոսում է սեփական շահերի մասին: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հաճախակի դարձած երկխոսությունները համապատասխանում են Մերձավոր Արեւելքում իրադարձությունների զարգացման տրամաբանությանը:

Նախորդ գրառումը

N1. ՔԼԻՆԹՈՆԸ ՆՈՒՅՆՔԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, ՈՐՔԱՆ ԹՐԱՄՓԸ

Հաջորդ գրառումը

ՄԵԿ ԲԱԿԻ ԵՐԵՔ ԵՆԹԱԿԱՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԷՐԹԱՆՔ ՄՈՍԿՎԱՙ ԿՈՖԵՄ ԽՄԵՆՔ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական