Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՙ «ԴԵԺԱ ՎՅՈՒ»-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28/10/2016
- 28 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երկու արմատական տեսակետ կա նոր կառավարության եւ նրա ներկայացրած ծրագրի հանդեպՙ խիստ լավատեսականից (մի քանի ամիս հետո նկատելի փոփոխությունների ակնկալիք) մինչեւ խիստ հոռետեսական (մի քանի ամիս հետո հերթական հրաժարական): Ընդ որում, շատերին առանձնապես չեն էլ հետաքրքրում գոյություն ունեցող իրողությունները, նրանք չեն էլ ծանոթացել կառավարության ծրագրին:

Եթե փորձենք իրատեսություն մտցնել Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության եւ նրա ծրագրի նկատմամբ ունեցած ակնկալիքներից, ապա հարկ է արձանագրել, որ պետք չէ մեծ սպասումներ ունենալ կարճաժամկետ հատվածում: Ինչ վերաբերում է նրան, թե մի քանի ամիս հետո նա՞ էլ հրաժարական կտա իր նախորդների նման, ապա անհասկանալի են նման կանխատեսում անողների սպասումները: Կառավարության ձախողումը կնշանակի, որ տուժելու ենք մենք բոլորս, այդ թվում չարախնդացողները: Այժմ, թե ինչո՞վ է տարբերվում նոր կառավարության ծրագրիրը նախորդներից եւ ի՞նչ նմանություններ կան, որքանո՞վ կհաջողվի այն իրագործել, որքանո՞վ է այն, Կարեն Կարապետյանի բնորոշմամբՙ պրագմատիկ:

Վարչապետի առանձին մտքեր լսելիս կամ կառավարության առանձնին ծրագրային դրույթներ կարդալիս, «դեժա վյու»-ի տպավորություն է ստեղծվում: Մասնավորապես, «փոփոխությունները պետք սկսել մեզանից», «մեր երկրի գերագույն արժեքը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է» կամ «երկրի փոփոխության խնդիրը ոչ միայն կառավարության խնդիրն է, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու»: Սա ասում էր նաեւ Տիգրան Սարգսյանը, փոխելով կառավարության կազմից տնտեսական բլոկի նախարարներին եւ կոչ անելով «մեր երկրի գերագույն արժեք» քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել ստվերի բացահայտմանըՙ ընդամենը մի քայլ կատարելովՙ պահանջելով ՀԴՄ կտրոնները: Անգամ խթաններ ստեղծվեցինՙ գումարի հետ վերադարձ, վիճակահանություն, բայց ապարդյունՙ «մեր երկրի գերագույն արժեք» քաղաքացին չցանկացավ որեւէ մասնակցություն ունենալ այն ժամանակ հռչակած «փոփոխություններից» գոնե մեկին: Այս առումով չարժե, որ Կարեն Կարապետյանը բնակչության աջակցության հետ մեծ հույսեր փայփայի: Առավելագույնը, որ նա կարող է ակնկալել, որ այդ նույն քաղաքացին գոնե չխանգարի երբեմն ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումներին:

Կառավարության հռչակած ռազմավարական խնդիրները նույնպես չեն տարբերվում նախորդՙ Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունների խնդիրներից: Դրանք ենՙ կոռուպցիայի եւ ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացում, աղքատության դեմ պայքար եւ միջին խավի ընդլայնում, գործազրկության կրճատում, սոցիալական արդարության հաստատում, արտահանմանն ուղղված արտադրության խթանում եւ այլն: Այսինքն, այս պահի դրությամբ երկրի առջեւ ծառացած խնդիրների մասին է խոսքը: Անարդար կլինի ասել, թե նախորդ կառավարությունները դրանց լուծման ուղղությամբ քայլեր եւ բարեփոխումներ չեն կատարել: Հետեւաբար, այստեղ խոսքն ավելի շատ պետք է լիներ այդ քայլերի շարունակականության եւ դրանք ավելի արագ տեմպերով առաջ տանելու մասին: Մասնավորապես, տարբեր օղակներում մեկ պատուհանի ներդրման, տեսչական ստուգումներից տնտեսվարողին հնարավորինս զերծ պահելու, ռիսկայնության հիման վրա ստուգումներ կատարելու, լիցենզիաների պարզեցման եւ կրճատման, պետություն-մասնավոր համագործակցության, արտահանման ծրագրերին հարկային արտոնություններ տալու, գնումների համակարգում կոռուպցիոն ռիսկերի եւ մի շարք այլ միջոցառումների, որոնք սկսվել են եւ որոնք պետք է շարունակություն ունենան:

Ի տարբերություն նախկին ծրագրերի, նոր կառավարության ծրագիրը չի խոստանում տնտեսական աճի, աղքատության նվազման, արտահանման ավելացման այս կամ այն տոկոսային թիվ: Փոխարենը, նոր կառավարության ծրագրում ժամանակային առումով կոնկրետություն կա, թե ի՞նչ պետք է արվեն այդ նպատակներին հասնելու համար վեց ամսվա ընթացքում, մեկ տարվա ընթացքում, 2017-ին, երեք տարվա ընթացքում: Ըստ ոլորտների նախատեսված քայլերը ունենալու են ժամկետային սահմանափակում, որից հետո անդրադարձ է կատարվելուՙ իրականացել են դրանք, թե՞ ոչ: Սա, թերեւս, կառավարության ծրագրի պրագմատիզմի տարրերից է: Այսինքն, ենթադրվում է, որ այս կամ այն ոլորտում, տվյալ ժամանակային հատվածում նախատեսված միջոցառումների իրականացմանը անդրադարձ է լինելու ժամկետի ավարտին եւ ամփոփվելու են արդյունքները:

Բնականաբար, կառավարության ծրագրի ամենահաճախ հիշատակվող տարբերությունը նախորդներից պետական համակարգի կառավարման ոլորտում իրականացվելիք փոփոխություններն են, որոնց սկիզբը դրվել է տնտեսական բլոկի նախարարների փոփոխությամբ եւ հատկապեսՙ նրանց ներկայացվող պահանջներից: Այն է, հնարավորինս արդյունավետ կառավարում եղած ռեսուրսներով եւ միջոցներով: Առաջին քայլն այդ նպատակի համար ԾԻԳ-երի եւ ՊՈԱԿ-ների գործունեության օպտիմալացումն է լինելու, որի մասին խոսելիս, Կարեն Կարապետյանը պահանջեց այսուհետ օպտիմալացում բառի փոխարեն օգտագործել խիստ կրճատումՙ որպեսզի տարընթերցումներ չլինեն: Նա նաեւ նշեց, որ խոսքը նույն գործառույթները կրկնող եւ ոչ արդյունավետ կառույցների կրճատման մասին է:

«Հանրապետության տնտեսության կայուն աճի ապահովման նպատակով կառավարությունը դավանում է ազատական տնտեսության գաղափարախոսությունը եւ տնտեսության զարգացման հեռանկարը տեսնում է արտահանման աճի մեջ», ներկայացնելով կառավարության ծրագիրը Ազգային Ժողովում ընդգծել է Կարեն Կարապետյանը: Այն, որ առանց արտահանման խթանման եւ դրա միջոցով տնտեսական աճ ունենալու, մնացած բոլոր բարեփոխումները կարող են ձախողվել, կասկածի ենթակա չեն: Որքան էլ ներմուծման գործընթացը զերծ մնա կոռուպցիայից, ներքին շուկայում մենաշնորհների չարաշահումը կանխելու քայլեր արվեն, Հայաստանի փոքր շուկայում հատկապես ներմուծման հիման վրա մանրածախ առեւտրով երկիր չի զարգանա եւ հավելյալ արժեք չի ստեղծվի: Շուրջ 2 տարի է, ինչ Հայաստանում ներքին առեւտրի շրջանառության անկում է արձանագրվում, որի եթե ոչ հիմնական, ապա հիմնական պատճառներից մեկը մեր շուկայում ներմուծվող ապրանքների գերհագեցվածությունն ու լճացումն է:

Մեկ այլ կարեւոր առանձնահատկությունն այն է, որ նոր կառավարությունը ձգտելու է արտաքին պարտքի հետագա մեծացումը կանխել, ինչը ենթադրում է ծախսերի կրճատում, աշխատավարձերի, նպաստների եւ թոշակների բարձրացումից հրաժարում եկող տարվա ընթացքում: Նախորդ կառավարությունները մեծացնում էին արտաքին պարտքը այդ քայլերը չկատարելու եւ տնտեսական ակտիվության խթանման համար, ինչը գուցե արդարացված էր այդ ժամանակվա համար: Սակայն ակնհայտ է, որ դա անվերջ չի կարող շարունակվել եւ ինչ-որ մի կառավարություն պետք է սահմանափակի արտաքին պարտքի մեծացումը: Ընդհանրապես, Կարեն Կարապետյանին վերապահված է լինելու անել քայլեր, որոնք կարող են դժգոհություններ առաջացնել, բայց որոնց անհրաժեշտությունը հրատապ է դարձել այնպես, ինչպես արտաքին պարտքի դեպքում: Այսինքն, առկա է վտանգ, որ իրատեսությունից հեռու ակնկալիքները նոր վարչապետից շատերի մոտ ի դերեւ լինեն եւ հիասթափություն առաջանա:

Եվ վերջապես, կհաջողվի՞ իրականացնել իր ծրագիրը նոր կառավարությունըՙ սա թերեւս քաղաքական եւ լրատվական դաշտում ամենաքննարկվող հարցերից է: Կանխատեսումներ անելը բարդ է այնքան, որքան բարդ է ներկայիս իրավիճակը, երբ խնդիր է դրված Հայաստանի հետագա զարգացման համար նոր խթաններ ստեղծելու: Դա կախված է նրանից, թե նախՙ որքանո՞վ նոր վարչապետի գործողությունները պաշտպանության կարժանանան նախագահի կողմից եւ, ապա, որքանո՞վ հասարակությունը պատրաստ կլինի ընդունել այն փոփոխությունները, որոնց մի մասը կարող է հաճելի չլինել որոշակի շրջանակների եւ խավերի համար: Համենայնդեպս, վեց ամիս հետո կարելի է դիտարկել, թե տվյալ ժամկետային հատվածում նախատեսվածից ո՞ր մասն է կատարվել եւ ըստ այդմ դատողություններ անելՙ հաջո՞ղ է ընթանում կառավարությանծրագիրը, թե՞ ոչ: Մնում է միայն սպասել:

Նախորդ գրառումը

6 ԴՊՐՈՑԱԿԱՆ` ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ DOING BUSINESS 2017-ՈՒՄ 38-ՐԴՆ Է 190 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ DOING BUSINESS 2017-ՈՒՄ 38-ՐԴՆ Է 190 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական