Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՆՈՐԱԾԻՆ» «ԴԵՖՈԼՏԸ»

21/10/2016
- 21 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Որպես կանոն, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ բան է ասում` նպատակը իր նկատմամբ հերթական անգամ ուշադրություն հրավիրելն է լինում: Ընդ որում, ամենեւին էլ կապ չունի նրա ասածի մեջ կա՞ն փաստեր, տրամաբանություն, լրջություն: Երկրի առաջին նախագահը լինելու հանգամանքը, անկախ նրա թողած տխուր ժառանգությունից եւ հիշողություններից, քննարկումների առիթ է դառնում: Այս անգամ Հայաստանի առաջին նախագահ եղած անձը հանդես է եկել հերթական չարագուշակ «կանխատեսմամբ»ՙ «մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված դեֆոլտ «բարեհունչ» անվան տակ»:

Նրանք ովքեր չեն հիշում, արժե տեղեկացնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականին հաճախ է զբաղվել մեր երկրի համար մռայլ ապագայի կանխատեսմամբ: Կանխատեսումների այն մասը, որ արվել է նրա կառավարման տարիներին, իսկապես իրականություն էին դառնում: Խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրային ելույթների մասին էր, որտեղ նա ժողովրդին մշտապես խոստանում էր, որ …ավելի վատ է լինելու: Եվ իրոք, այդպես էլ լինում էր: Ինչ վերաբերում է այն կանխատեսումներին, որոնք նա անում էր արդեն ոչ նախագահ եղած ժամանակ, ապա դրանք որպես կանոն իրականություն չէին դառնում: Կասկածողները կարող են մեկ անգամ եւս ընթերցել նրա «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի նախաբանն էր, եւ համոզվեն դրանում:

Ինչ մնում է նրա ներկայիս «դեֆոլտ»-ին:

Այն, որ առաջին նախագահը առանձնապես լավ պատկերացում չունի տնտեսության եւ տնտեսական քաղաքականության մասին, երեւում էր ոչ միայն նրա նախագահության ժամանակ Հայաստանի տնտեսական փլուզումից եւ բնակչության համատարած աղքատացումից, այլեւ նրա ելույթներից: Բացառություն չէ նաեւ նրա «նորածին» «դեֆոլտը»:

Առաջինըՙ ոչ մի հիմնավորում, թե ինչո՞ւ է Հայաստանին դեֆոլտ սպառնում, ոչ մի տնտեսական ցուցանիշ, ոչ մի փաստարկ, որոնք կվկայեն այդ մասին եւ որոնք կհամարվեն հիմնավորում դեֆոլտի համար: Պարզապես հերթական դեկլարատիվ, պարզունակ, ամբոխահաճո հայտարարությունՙ երկրի համար բացասական վարկանիշ տարածելու նպատակով: Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը հիմնավորումներ չի ներկայացրել: Որեւէ կասկած կա՞, որ փաստարկներ լինելու դեպքում նա չէր վարանի «հաղթական» տեսքով հայտարարել այդ մասին, եթե առանց դրանց լինելու է հայտարարում դեֆոլտի սպառնալիքի մասին:

Երկրորդըՙ խոսելով «դեֆոլտի» մասին, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ասել, թե ի՞նչ է դա իրականում: Պատճառը կա՛մ այն է, որ ինքն էլ չգիտի, թե դա ի՞նչ է, կա՛մ էլ գիտի, բայց եթե ասեր, ապա ստիպված կլիներ հիմնավորել, որն, ինչպես արդեն նշեցինք, Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես կանոն, չի կարողանում անել:

Չնմանվելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանին, այնուամենայնիվ, հիշեցնենք, թե ի՞նչ է նշանակում դեֆոլտ: Դա այն է, երբ պետությունը հայտարարում է, որ ի վիճակի չի սպասարկել իր պարտքային պարտավորությունները: Թեեւ արտաքին պարտքը վերջին տարիներին ավելացել է եւ մոտեցել ՀՆԱ-ի 50 տոկոսին, բայց դա ռիսկային համարվելու սահմանն է դեռեւս: Այս մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ («Որտե՞ղ է հասել Հայաստանի արտաքին պարտքը», «Ազգ», 14.10.2016թ.): Բացի դրանից, Հայաստանն ունի բավարար միջոցներ արտաքին պարտքի մարումները կատարելու համար, ինչպես նաեւ տնտեսական, թեկուզ ցածր, բայցՙ աճ: Կա խնդիր արտաքին պարտքային բեռը նվազեցնելու եւ արդյունավետ կառավարում իրականացնելու, բայց դա ոչ մի կերպ չի նշանակում, որ մեզ տնտեսական աղետ է սպառնում: Լեւոն Տեր-Պետրոսյանին հիշեցնենք, որ, իրականում, այնպիսի տնտեսական աղետ, ինչպիսին իր կառավարման տարիներին էր, դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը չի ունեցելՙ անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ:

Վերադառնալով դեֆոլտին, նշենք, որ անգամ այնպիսի ողբալի տնտեսական վիճակում գտնվող երկիր, ինչպիսին հետմայդանական Ուկրաինան է, չի հայտարարում դրա մասին, չնայած չի կարողանում վճարել Ռուսաստանին ունեցած մոտ 3 մլրդ դոլար պետական պարտքը: Հետեւաբար, տնտեսության մասին սեփական, մեղմ ասած, անտեղյակությունը հերթական անգամ ի ցույց դնելուց կամ երկրին վնասելու անհագ ցանկությունը բավարարելուց առաջ, այս հրապարակման մեջ հիշատակված անձը թող փորձի երբեմն մտածել դրա նպատակահարմարության մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕԲԱՄԱՅԻ ՎԵՏՈՆ ԱՆՏԵՍՎԵՑ

Հաջորդ գրառումը

ՕԴԱՅԻՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԱՀՎԻՐԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՅԱՊԱՏՈՒՄ ԳՈՐԾԵՐԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՕԴԱՅԻՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԱՀՎԻՐԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՅԱՊԱՏՈՒՄ ԳՈՐԾԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական