Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հ.Բ.Ը.Մ.: ՀԱՆԴԻՊՈՒՄ ՓԱՅԼԱՆԻ ՀԵՏ

Հ. Ծ.

Հոկտեմբերի 3-ին ՀԲԸՄ-ի նյույորքյան կենտրոնական գրասենյակը հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանում 2015-ին պատգամավոր ընտրված երեք հայերից մեկին, HDP քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից Կարո Փայլանին: Վերջինս հանդիպել է ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանի եւ կենտրոնական վարչության անդամներ Անի Մանուկյանի եւ Վազգեն Յագուբյանի հետ: Պերճ Սեդրակյանը հարգանքի տուրք է մատուցել խիզախ պատգամավորինՙ իր համարձակ քայլերի համար եւ քննարկել սփյուռքահայության դերը Թուրքիայում ժողովրդավարական գործընթացները խթանելու ասպարեզում: