Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ANCA-Ն ԴԱՎԻԹԻ ԴԵՐՈՒՄՙ ԸՆԴԴԵՄ ԳՈՂԻԱԹԻ

14/10/2016
- 14 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. Ծ.

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում միշտ էլ անհավասար պայքար է մղել թշնամու դեմ: Ավարայրի, Սարդարապատի մարտերը դրա վառ ապացույցներն են: Մեր օրերում այդ պայքարը շարունակվում է եւ ոչ միայն մարտական դաշտում: Ամերիկայում գործող Հայ ազգային կոմիտեիՙ Հայ դատի նախագահ Րաֆֆի Համբարյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կառավարությունը ամսական 45 հազար դոլար է վճարում Վաշինգտոնում լոբբիստական գործունեություն ծավալող «Պոդեստա Գրուպ» ընկերությանը, որի ղեկավարն է Թոնի Պոդեստան, իսկ այս վերջինի եղբայր Ջոնըՙ Հիլարի Քլինթոնի 2016 թվի նախագահական ընտրարշավի նախագահն է: Կարեւոր է իմանալ, որ ըստ վիճակագրական տվյալների, պայմանագիրը Ադրբեջանի կառավարության եւ այդ ընկերության միջեւ նորոգվել է այս տարվա ապրիլին, ընդամենը օրեր անց Ղարաբաղի դեմ սանձազերծված քառօրյա պատերազմից: ԱՄՆ-ի Արդարադատության դեպարտամենտի փաստաթղթերը վկայում են, որ 2016-ի ապրիլի 7-ին «Պոդեստա գրուպ» ընկերությունը 70 հազար դոլար է ստացել Ադրբեջանիցՙ «հավելյալ ծառայությունների» համար, որոնց մաս կարող է կազմել ճշմարտությունները կոծկելը:

Մյուս կողմից, ԱՄՆ-ում աշխույժ է նաեւ Թուրքիայի շահերը պաշտպանող ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Դիկ Գեպարդի ընկերությունը, որ 1,7 միլիոն դոլարի պայմանագիր ունի թուրքական կառավարության հետՙ ժխտելու Հայոց ցեղասպանությունը Կապիտոլ Հիլում եւ Սպիտակ տանը: Ըստ դարձյալ Արդարադատության դեպարտամենտի փաստաթղթերի, մարդկության դեմ գործված հանցագործությունը ժխտելու համար Էրդողանը Գեպարդին եռամսյակը մեկ վճարում է 425 հազար դոլար: Նշվածները ցույց են տալիս, թե ինչքան բարոյապես «ժանգոտված» միջավայր է տիրում Կապիտոլ Հիլում եւ Սպիտակ տանը, որտեղ նախընտրում են որոշակի գումարի դիմաց պաշտպանել Ալիեւի եւ Էրդողանի նման բռնակալներին: Նրանք Գողիաթներն են, որոնց դեմ, ըստ Համբարյանի, պայքարի են դուրս եկել Հայ դատի գրասենյակի Դավիթները հանձինս Սիլվի Դերձակյանի ՙ Օրենջ Քաունթիից (Կալիֆոռնիա), որն իր ամուսնուՙ Կարոյի եւ ամբողջ ընտանիքի աջակցությամբ, եւ Սիրիայում հասակ առած Պերճ Պարսումյանի ՙ Չեթենուգայից (Թենիսի), ինչպես նաեւ Մ. Նահանգների 50 նահանգներում սփռված հազարավոր այլ կամավորների, որոնք դաշնային օրենսդրության սահմաններում անդադրում ոգեւորությամբ եւ անսահման նվիրվածությամբ ջանում են արդարություն հաստատել Հայաստանի եւ Արցախի հարցերի վերաբերյալ, առանց դույզն իսկ չափով դրամական ակնկալությունների: Նրանք մեր հպարտ անցյալի եւ պայծառ ապագայի վառ ներկայացուցիչներն են, որոնց Հայ դատի գրասենյակի նախագահը իր հաղորդագրության վերջում խորին հարգանք ու շնորհակալություններ է հայտնում:

Նախորդ գրառումը

ՄԻԼԱՆԱՀԱՅ ՎԱԶԳԵՆ ՓԱՄԲԱԿԵԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՅՈՒՐԱԿԵՐՊ ՎԿԱՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՅՈՒՐԱԿԵՐՊ ՎԿԱՆԵՐԸ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական