Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀԱՄԱՐ Ի՞ՆՉ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՎ

14/10/2016
- 14 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Մայրաքաղաք Երեւանից հետո այս հոկտեմբերի 2-ին Գյումրիում, ինչպես եւ Վանաձորում առաջին անգամ համամասնական ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները հայտնի են: Ի տարբերություն Վանաձորի, որտեղ տեղի ունեցավ քաղաքապետի փոփոխություն, Գյումրիում Սամվել Բալասանյանը կշարունակի որպես համայնքի ղեկավար պաշտոնավարել եւս մեկ ժամանակաշրջան: Այստեղ առավել թվով ձայներ ստացած, իր անունով կոչված դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետը նորընտիր ավագանու անդրանիկ նիստում առանց քվեարկության, օրենքի ուժով հայտարարվեց վերընտրված:

Վանաձորում հանրապետական քաղաքապետին փոխարինեց մեկ այլ ՀՀԿ-ական, իսկ Գյումրիում կրկին ընտրվեց թեկուզ ոչ հանրապետական, բայց ՀՀԿ-ի սատարած եւ նրա ընտրացուցակով առաջադրված թեկնածուն: Բայց այս երկրորդ դեպքում մի հետաքրքրական նրբություն կար: Նշված ընտրացուցակը ՀՀԿ-ի անունով չէր կոչվում: Հավանաբար իշխանության վերին օղակներում նախապես հաշվարկել էին բազում անլուծելի մնացող խնդիրներից գլուխը վեր չհանող քաղաքում երկրի իշխող կուսակցության ընտրական ռեսուրսի արդեն մեկ անգամ երեւան եկած նվազման չափը, այդ պատճառով դաշինք էր մտածվել-ստեղծվել Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական միության հետ եւ անունը դրվել «Բալասանյան դաշինք»… Ընտրակարգի օրենքով փոփոխությունից անկախ, գյումրեցի ընտրողի կողմնորոշումը դեռ ավելի շատ լինելու էր անձնավորված (իսկ գործող քաղաքապետի աշխատանքը բոլոր դեպքերում երեւում է), ինչը տվյալ դեպքում հիմնականում արդարացված հաշվարկ էր:

Իսկ անցած ընտրությունը, նախապատրաստական շրջանով ու հետընտրական գործընթացներով հանդերձ, մեզ միշտ հայտնի ու կրկնվող գործընթաց էր, բացի մի կետից… Եվ այդտեղ էլ այս ընտրության դեռ շարունակություն խոստացող գլխավոր ինտրիգն է: Այն կապված է ոչ թե քաղաքապետի, այլ Գյումրու նոր ավագանու կառուցվածքի, ավելի ստույգՙ դրանում մանդատների բաշխման կիրառված սկզբունքի հետ: Իսկ դրա արմատը ՀՀ ընտրական նոր օրենսգրքում է:

Ընտրական օրենսգրքի հոդված 141-ի 4-րդ մասով սահմանվում են այստեղ ավագանու ընտրությունների արդյունքներով քվեների հաշվարկի հիման վրա մանդատների բաշխման կարգը եւ դրա հետ կապված այլ հարցեր: Հստակ սահմանվում է, որ «Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջեւՙ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն»: Ըստ հրապարակված տվյալներիՙ Գյումրիում «Բալասանյան դաշինքը» ստացել է քվեների 34,64%-ը, ավագանիում տեղեր ստացած երեք կուսակցություններից ԲՀԿ-նՙ 20,70, «Հայկական վերածնունդը»ՙ 10,62 եւ ԳԱԼԱ կուսակցությունըՙ 10,49% ձայներ: Օրենքի այս կետով նախատեսվող հաշվարկով «Բալասանյան դաշինքը» քաղաքի նոր ավագանու 33 մանդատներից պետք ստանար 15-ը, ԲՀԿ-նՙ 9-ը, «Հայկական վերածնունդը» 5-ը եւ ԳԱԼԱ-նՙ 4-ը: Սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի նախնական «պարզաբանումից» հետո 34-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անցած կիրակի կայացրած որոշմամբ «Բալասանյան դաշինքին» տրվել է այդ հաշվարկից 2-ով ավելի, այսինքն 17 մանդատ կամ ավագանու բոլոր տեղերի կեսից ավելին, ԲՀԿ-ինՙ 8, «Հայկական վերածնունդին» ու ԳԱԼԱ-ինՙ 4-ական: Այս դեպքում հիմք է ընդունվել օրենսգրքում ժամանակին թերեւս որպես «պահեստային» տարբերակ ամրագրվածՙ նույն հոդված 141-ի 5-րդ մասը… որով սահմանված է, որ եթե նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնություն, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին)…

Այսպիսով ստացվում է քաղաքապետին հակակշիռ լինելու փոխարեն բացարձակ մեծամասնության առումով նրան նվիրված ու նաեւ հանրապետական իշխանության կողմից կառավարելի համայնքային ավագանի: Նաեւՙ միտված գալիք եւ հետագա համապետական ընտրություններին: Արդյո՞ք սա նաեւ երկրի ապագա կառավարչական մոդելն է նոր Սահմանադրության պայմաններում:

Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստին չեն մասնակցել նշված երեք կուսակցությունների ցուցակներով ընտրված 16 անդամները: Նրանք նաեւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու են ՀՀ եւ եվրոպական բոլոր հնարավոր դատական ատյաններում: Իսկ մինչ այդ շարունակելու են բոյկոտել ավագանու նիստերը:

Նախորդ գրառումը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ-ՅՈՒՇԱԳԻՐ

Հաջորդ գրառումը

ԶԷՅԹՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԶԷՅԹՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական