Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՍՈՒՐՃ ԵՆ ԽՄՈՒՄ

23/09/2016
- 23 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Չնայած Հովիկ Աբրահամյանը Կարեն Կարապետյանի ընկերն է, ինչպես վերջինս է ասել, բայց Կարեն Կարապետյանը հենց նշանակվեց վարչապետ, հայտարարեց, որ մեր տնտեսության վիճակը «շատ ծանր է»: Համաձայնեք, մի քիչ սիրուն չէ, ընկերոջդ արած աշխատանքը, ջանքերը ջուրը լցնել ու հայտարարել, թե դրանք փաստորեն ոչինչ չեն տվել, ապարդյուն բաներ են եղել, իզուր արված: Մյուս կողմից, չի բացառվում, որ երբ Հովիկ Աբրահամյանն էր նշանակվում վարչապետ, մեր տնտեսության վիճակը «շատ-շատ ծանր էր», եւ Աբրահամյանին հաջողվել է բարելավել տնտեսության վիճակն ու այն Կարապետյանին հանձնելՙ «շատ ծանր վիճակում»: Այս տրամաբանությամբ, Կարապետյանն էլ իր հաջորդին տնտեսությունը կհանձնի «ծանր վիճակում», բայց ինչպես հասկանում ենքՙ սա նշանակում է, որ քանի գնում մեր տնտեսության վիճակը բարելավվում է:

Բայց սաՙ եթե հարցին մոտենանք լավատեսությամբ: Օրինակ որոշ հանրապետականներ վարչապետ Կարապետյանի ասածՙ «մեր տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում» հայտարարությանը մոտենում են մի տեսակ թերահավատությամբ: Հասկանալ նրանց կարելի է, քանի որ եթե իրոք մեր տնտեսությունն այսօր ծանր վիճակում է, ուրեմն Աբրահամյանի կառավարությունը վատ է աշխատել: Եւ քանի որ Հովիկ Աբրահամյանն իր կառավարությունն իր հոր տնից չէր բերել, ինչպես ԱԺ փոխնախագահ Շարմազանովն է ասում, ուրեմն ՀՀԿ-ի կազմած կառավարությունը լավ չի աշխատել, Հանրապետականն ինքը լավ չի աշխատել, ու որպեսզի սազի տնտեսության այսօրվա վիճակի հետՙ շատ ծանր է աշխատել: Հասկանալի է, ուրեմն, որ որոշ հանրապետականներ, որոնք ամեն օր, օրնիբուն, տքնաջան աշխատում են, չարչարվում են, հոգնում են, որ ժամ առաջ երկրի վիճակը բարելավեն, պետք է չհամաձայնեն այն մտքին, որ իրենք, փաստորեն, լավ չեն աշխատել:

Բայց այստեղ մեկ այլ վտանգ է ծագում: Բանն այն է, որ եթե ՀՀԿ-ն չի ընդունում իր իսկ նշանակած վարչապետի հայտարարության ճշմարտացիությունը, ուրեմն խոստովանում է, որ Կարեն Կարապետյանը տնտեսությունից բան չի հասկանում, կամ, որ սազի տնտեսության այսօրվա վիճակի հետՙ շատ ծանր է հասկանում:

Առաջին հայացքից սա վտանգավոր է անձամբ Կարապետյանի համար, բայց խորքային առումով սա նշանակում է, որ ՀՀԿ-ն կրկին շատ վատ է աշխատում, քանի որ վարչապետ է նշանակում մեկին, ով տնտեսությունից շատ ծանր է հասկանում: Հետեւաբար, որպեսզի նման բարդ խնդիրների առջեւ չկանգնեն, ՀՀԿ-ի մեծամասնությունը Կարապետյանիՙ «շատ ծանր տնտեսություն» հայտարարությունը չլսելու է տվել, իբր չի էլ ասվել նման բան, կամ էլ եթե անգամ ասվել է, ապա «դե վարչապետ է, մի բան գիտի, որ ասում է»: Այսպես, չհաստատելով, որ տնտեսության վիճակը շատ… ծանր է եւ չխոստովանելով, որ Կարեն Կարապետյանը տնտեսությունից շատ ծանր է հասկանում:

Մի խոսքով, բոլոր այն հանրապետականները, ովքեր համաձայն չեն Կարապետյանի հետՙ տնտեսությանը տված վերջինիս գնահատականի առումով, հասկանալի են, հասկանալի են նաեւ նրանք, ովքեր զգուշորեն համաձայն են, եւ հասկանալի են նրանք, ովքեր լուռ են այս կապակցությամբ: Մի քիչ անհասկանալի է Պուտինի լռությունը, քանի որ մարդը վստահ է, որ ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի տնտեսությունը աճ է արձանագրել, ինչը փաստորեն այդպես չէ, բայց հազիվ թե Պուտինին զեկուցեն, թե Կարեն Կարապետյանն ինչ է ասել: Նախ նրա համար հետաքրքրական չէ, երկրորդըՙ ինքը սովորություն չունի խառնվելու այլ պետությունների, կոնկրետ եւ մանավանդ Հայաստանի ներքին գործերին, եւ երրորդն էլ նա, ով նման բաները զեկուցում է Պուտինին, ավելի վաղ զեկուցել էր, որ Հայաստանի տնտեսությունն աճել է, ու հիմա եթե նման բան զեկուցի, կնշանակի իր առաջին զեկույցով ՌԴ նախագահին խաբել է: Իսկ ՌԴ նախագահին անգամ Օբաման չի ցանկանա խաբել:

Բայց այս պատմությունը մի ուշագրավ կետ ունի. Մեզ բոլորիս հետաքրքրում է, թե ի՞նչ են պատասխանելու Կարապետյանին, ի՞նչ ի նկատի ուներ նա, ո՞ւմ է հանելու, ո՞ւմ է թողնելու, ինքը որքա՞ն է մնալու, ձեռքիՙ ՙ700 հազարանոց ժամացույցը միայն ժա՞մն է ցույց տալիս, թե՞ նաեւ տարին ու ամիսաթիվը…Ու մեզ չի հետաքրքրքում ամենակարեւորըՙ մեր տնտեսությունն իրո՞ք շատ ծանր վիճակում է, օրինակՙ Գյումրիում, ինչպես քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանն է պարծենումՙ արդեն ժամանակին աշխատավարձ են տալիս, պետեկամուտների կոմիտեն էլ սկսելու է հարկեր հավաքելՙ վարչապետի ցուցումով, ուսուցիչները սկսելու են դաս տալՙ երբ վարչապետը նրանց ասի, վարչապետի կարգադրությամբՙ լրագրողները սկսելու են հոդված գրել, նկարիչներըՙ նկարել, քանդակագործներըՙ քանդակել, վարսավիրներըՙ մազ կտրել, քահանաներըՙ աղոթել, միայն քահանաներըՙ աղոթել, գիտնականներըՙ …սուրճ խմել: Այ, երբ գիտնականները սկսեցին աշխատել, բոլորս կհասկանանք, որ մեր տնտեսությունը շատ լավ վիճակում է, եւ ՊԵԿ-ին կարիք չկա ասելու, որ հարկ հավաքի, ինքն ինքնուրույն «կֆայմի»…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱ ՀՈՎԻՎՆԵՐՆ Ո՞ՒՐ ԷԻՆ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՀԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՀԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական