Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՉ ՀԵՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼՈՒՄՙ ՄԻԼԻՑԻԱ, ՀԻՄԱՙ ՈՍՏԻԿԱՆ. Ի՞ՆՉ Է ՓՈԽՎԵԼ

16/09/2016
- 16 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Սովետական միլիցիայի հավաքական կերպար էր ձեւավորվելՙ գեր, կարճահասակ, դուրս պրծած փորով, ծալ-ծալ կզակով, տռուզ այտերով, սուլիչն ու խմածության «ինդիկատոր» փայտիկըՙ կողքից կախ: Քաղաքացիների եւ հատկապես վարորդների նկատմամբ կոպիտ ու գռեհիկ վերաբերմունքը սովետական միլիցիայի համախտանիշն էր: Վանո Սիրադեղյանը 1990-ականներին միլիցիայիՙ կապույտ գծերով առանձնացող սպիտակ ժիգուլիներն ու վոլգաները փոխարինեց ճերմակ «Hundai»-ներով: Փոխեց նաեւ նորանկախ երկրի օրինապահների նորացվող համակարգի հագուկապը: Միլիցիայի հավաքական կերպարի կարծրատիպը ջարդելու աննախադեպ փորձ եղավ, եւ… ո՜վ զարմանք. համակարգում կանայք հայտնվեցին: Գեղեցիկ սեռի ներկայությունը միլիցիայի նկատմամբ հասարակական վերաբերմունքը փոխելու, համակարգում մի քիչ մեղմություն ու քնքշություն մտցնելու նպատակ էր ենթադրում նաեւ: Սակայն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն , օրինակ, ավելի կարեւոր է համարում Վանո Սիրադեղյանի մեկ ուրիշ քայլը: Ներքին գործերի նախարարն օրենքով գողերի, կազմակերպված հանցագործությունների պարագլուխների առաջ պայման դրեցՙ կամ դուրս եք գալիս երկրից, կամ մտնում եք բիզնեսի մեջ: Ի՞նչ եղան նրանք. այլ խոսակցություն ու թեմա է, բայց այդ ժամանակվանից Հայաստանում կազմակերպված հանցագործությունները, տարածքների վերահսկումներըՙ ռեկետները գրեթե վերացան: (Բայց շարունակվեցին ու դեռ շարունակվում են հեռուստատեսային սերիալներում)

Կանայք հիմա էլ են համալրում են ժամանակակից հայ ոստիկանության շարքերը: Նրանք կոչվում են «հրեշտակներ», թեեւ տղամարդ «հրեշտակներ» էլ կան: Դե հրեշտակը հրեշտակ էՙ տղամարդ, թե կին: Նրանց տեսնում ենք փողոցներում զույգ-զույգ շրջելիսՙ փոքրիկ դեղատուփը կողքներից կախ: Բայց «Սասնա ծռեր» խմբի գործողություններին հաջորդած հանրահավաքների ժամանակ լավ տեսանք, թե իրականում ինչ առաքելություն ունեն «հրեշտակները»:

Բանն այն է, որ թե՛ սովետի տարիներին, թե՛ անկախության շրջանումՙ ցայսօր, միլիցիա-ոստիկանությունը նույնացվում է իշխանությունների հետ: Եթե մարդիկ դժգոհ են իրենց կյանքից, պայմաններից, ունեն սոցիալական, ինքնադրսեւորման, ազատ ինքնարտահայտման, ներքին պահանջների չբավարարման կամ այլ խնդիրներ, մեղադրում են իշխանություններին: Ու քանի որ յուրաքանչյուր երկրի իշխանություն ինքնապաշտպանման մեծ խնդիր ունի, հետեւաբարՙ անվտանգության ուժեղացված ծառայությունՙ հանձինս ոստիկանների, եւ ընդհանրապես այս համակարգը կոչված է պաշտպանելու իշխանություններին, եւ հոգեբանական տեսանկյունից յուրաքանչյուր ոստիկան յուրաքանչյուր քաղաքացու մեջ տեսնում է պոտենցիալ հանցագործի, ուրեմն ոստիկան-հասարակություն բարեկամությունն անհավանական տեսություն ու պրակտիկա է բոլոր ժամանակների ու վարչակարգերի համար: Այդպես էր սովետի ժամանակ, այդպես է հիմա: Այդ պատճառով էլ այն ժամանակվա միլիցիան չէր սիրված ու հարգված հասարակության կողմից, իսկ այսօրվաՙ ոստիկանությունը: Ուրեմն ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա հասարակությունը հանձինս իր իշխանություններիՙ չի տեսնում իր դաշնակցին, յուրայինին, համախոհին, բարեկամին (այստեղՙ բարին կամեցող), պաշտպանին ու նեցուկին: Եվ իշխանություններին հասցեագրված, բայց այդպես էլ տեղ չհասած դժգոհությունը, վրդովմունքն ուղղում է իշխանության ներկայացուցչինՙ ոստիկանությանը: Ոստիկանությունն էլ խելոք-խելոք կատարում է իր վերադասիՙ իշխանության հրահանգները:

«Սոցիոմետր» կազմակերպության նախագահ Ահարոն Ադիբեկյանը որոշ դիտարկումներ ունի առհասարակ ոստիկանություն հասկացության ու մասնավորապես հայ ոստիկանների վերաբերյալ: Նա օրինակ է բերում ԱՄՆ-ի ոստիկանությանը, որի շարքերում աշխատանքի անցնելու համար բոլորը հատուկ թեսթավորում են անցնում: Այդպես է նաեւ բանակում: Եթե մարդն իր բնավորությամբ, մարդկային, մասնագիտական հատկանիշներով չի համապատասխանում, ասում ենՙ դու ոստիկանության կամ բանակի բան չես, բարի ճանապարհ: Սա վատագույն դեպքում, իսկ մնացած դեպքերում թեկնածուն մի քանի տասնյակ հարցերից կազմված թեսթն անցնելուց հետո ուղղորդվում է այս կամ այն ոլորտ: Թեսթը բացահայտում է նրա հոգեկան աշխարհի, բնավորության, հմտությունների, վարքագծի, մտավոր, ֆիզիկական ունակությունների ամբողջական պատկերը, ըստ որի էլ պարզ է դառնում, թե նա որ համակարգում կդերսեւորվի լավագույնս: Դա կոչվում է պրոֆեսիոգրամա: Մեր ոստիկանությունում թեսթավորում անցկացնելու առաջարկ Ահարոն Ադիբեկյանն արել է, սական դրական արձագանք չի ստացել: «Թեսթն օգնում է կադրերին ճիշտ ընտրել: Եթե մեր բանակում ու ոստիկանությունում թեսթավորման համակարգը գործեր, ապրիլյան պատերազմի ու «Սասնա ծռերի» ընդհարման հետ կապված ճգնաժամերը չէին լինի: Կադրերը սխալ էին ընտրված. ահա բուն պատճառներից մեկը: Մյուս պատճառը կառավարման սխալ, անկատար համակարգն է: Ովՙ որտեղ է նշանակվում. արդյո՞ք դա իր տեղն է, արդյո՞ք կարող է դաշտային հրամանատար լինել կամ պայթյունավտանգ իրավիճակում լեզու գտնել գրգռված, հավասարակշռությունը կորցրած հանրության հետ: Մասնավորեցնեմ խոսքս. եթե քեզ հայհոյում են, թքում քեզ վրա, քարեր նետում, ուրեմն դո՞ւ էլ պիտի նույն կերպ պատասխանես, երբ ոստիկան ես: Այս սահմանը շատ նուրբ է. հատուկ հմտություններ են պետք, որպեսզի ոստիկանը հանկարծ այդ սահմանը չանցնի: Ի՞նչ է նշանակում լրագրողուհուն, կամ առհասարակ կին արարածին մազերից բռնած քարշ տալ, գետնին գցել: Սա վերաբերմունքի խնդիր է. հատուկ դաստիարակություն, կրթություն, հմտություններ կան, որոնք պետք է ոստիկանները սովորեն դասերի, նաեւ աշխատանքի ժամանակ, բայց չեն սովորում»:

Արտակարգ իրավիճակում պետք է մոբիլիզացվեն հատուկ այն ուժերը, որոնք հենց նման պայմանների ու դեպքերի համար են նախատեսված, ոչ թե հավաքվեն նրանք, ովքեր այդ պահին ծառայության մեջ հերթապահում են: Ստեղծվե՞լ է պայթյունավտանգ դրություն, ուրեմն պետք է հավաքվեն ու տվյալ տարածք ուղարկվեն այն կադրերը, որոնք մասնագիտացված են հենց այդ իրավիճակներում աշխատելու, գործելու ուղղությամբ: Նման դեպքերի համար նախատեսված են հատուկ խմբեր: «Աշխարհի մի շարք երկրներում ոստիկաններն ունեն բանակցողներ: Մեկը սպառնում է տանիքից ցած գցել իրեն, մյուսն ատրճանակը դեմ է տվել ինչ-որ մեկի քունքին եւ պատրաստվում է, կամ, համենայն դեպս, այդպես է ձեւացնում, թե կսպանի: Նման դեպքերում ոստիկանությունն ուղարկում է բանակցող մասնագետին, որի աշխատանքն 95 տոկոսով դրական արդյունք է տալիս: Դա սոցիալ-հոգեբանական հմտություններ, հատուկ մոտեցում է պահանջում: Մենք նման ծառայություններ չունենք: Ինչո՞ւ պետք է Վիտալի Բալասանյանին Ղարաբաղից կանչենք Երեւան, որպեսզի «Սասնա ծռերի» հետ բանակցի: Ինչքան էլ նա հարգված ու սիրված մարդ է, բայց այդ գործառույթը պետք է մեկ ուրիշն իրականացներՙ մասնագիտացած հենց նման իրավիճակները հարթելու համար: Մեր ոստիկանական համակարգն ադեկվատ չէ: Ասում են. «Ինչո՞ւ մեկին բերեմ, մի քանի տարի հենց այնպես փող տամ, ի՞նչ իմանամՙ նա մի օր մեզ պետք կգա՞, թե ոչ»: Բայց այդ մի օրվա աշխատանքը կարող է ճակատագրական դեր խաղալ, մեծ նշանակություն ունենալ ամբողջ ազգի, պետության համար»,-նկատում է Ահարոն Ադիբեկյանը:

«Սասնա ծռերի» հետ կապված դեպքերն առաջինը չէին. մենք տեսել ենք «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», «Էլեկտրիկ Երեւան», բայց դասեր չենք քաղել երբեք: Սրված իրավիճակից նվազագույն հետեւանքներով դուրս գալու ջանքեր չենք գործադրում, որակյալ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ պետությունը չի աշխատում, այդ պատճառով էլ կորուստները միշտ ողբերգական են լինում: Մեր թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական դաշտն անկայուն ու փխրուն է, հետեւաբար, բարձրորակ կադրեր պատրաստելը թե՛ բանակում, թե՛ ոստիկանությունում հաց ու ջրի պես է անհարժեշտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՄԱԿՙ ԳԱՂՏՆԱԳՈՐԾԻՆ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 12.05.2025

12/05/2025

ԿարդալDetails

Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը. Տիգրան Աբրահամյան

12/05/2025

«Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը. Անդրանիկ Թևանյան

12/05/2025

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական