Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱՏՐՈՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՊԵՏՔ

09/09/2016
- 09 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Եթե Վիետնամը լինի աշխարհի առաջին պետությունը, որը կճանաչի Արցախի անկախությունը, չզարմանաք: Բանն այն է, որ ասիական այդ պետության եւ Արցախի Հանրապետության անկախության օրերը նույնն ենՙ սեպտեմբերի 2-ին: Ի դեպ, հենց սեպտեմբերի 2-ին, ոչ թե մայիսի 9-ին, պաշտոնապես ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի այս կամ մայիսինյան ավարտի հետ միեւնույն է Արցախը կապ ունի: Մայիսի 9-ին էլ ազատագրվեց Շուշին: Եթե հետաքրքրական է, ապա ասեմ, որ սեպտեմբերի 2-ին իրենց օրն են տոնում նաեւ ՌԴ ՆԳՆ պարեկա-պահակային ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ Ուկրաինայի նոտարները: Այնպես որ Արցախի անկախության օրը տոնելու շատ բան կա, եւ ոչ միայն Արցախում, անգամ չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունն է այդ օրը նշում իր անկախության օրը: Ի դեպ, հենց սեպտեմբերի 2-ին, բայց 1992-ին, ԱՄՆ-ը ճանաչել Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի անկախությունները:

Բայց մենք կխոսենք 1642 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մի շատ ուշագրավ իրադարձությունից: Այդ տարվա այդ օրը Անգլիայի հեղափոխական խորհրդարանն արգելեց թատրոնը: Օրենսդրական մակարդակով հենց այդպիսի օրենք ընդունվեց, որ Անգլիայի տարածքում թատրոնն արգելված է, լինի դա բեմի վրա, ինչն ավելի քիչ է պատահում, թեՙ կյանքում, ինչն ամեն օր եւ բոլորիս կյանքում է պատահում: Եթե մենք հավատում ենք, որ աշխարհում ոչինչ պատահական չի լինում, ապա պատահական չէ, որ թատրոնի արգելման անգլիական օրենքը, որը վաղուց, իհարկե, չեղյալ է հայտարարված, ընդունվել է հենց այն օրը, երբ դարեր անց Արցախը պետք է հռչակեր իր անկախությունըՙ վերջ տալով Ադրբեջանի կազմում ապրելու սովետական տասնյակ տարիներ ձգվող թատրոնին:

Բայց սա դեռ ամենակարեւորը չէ: Միշտ ամենակարեւորն այն է, թե ինչ է հիմա կատարվում, եթե անգամ հիմա կատարվողը անցյալում կատարվածի արդյունք-հետեւանքն է: Հիմա Արցախի հարցում մեկ այլ թատրոնի ականատեսն ենք: Պուտինն ինչ-որ պլան ունի, կամ Լավրովն ունի, մի խոսքովՙ Մոսկվան ունի, որն իբր այս պահին դրված է բանակցող կողմերի սեղանին, եւ որի շուրջ իբր Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են: Դե քանի որ Ադրբեջանում «իրենց ամբողջ հողերն են ուզում», եւ, որովհետեւ մենք «մեր հողերը ոչ մեկին չենք տալու», ստացվում է, որ եւ մենք եւ Ադրբեջանում նստած թատրոն ենք նայում, ներկայացման անվանումն էլՙ «Փոխզիջում»: Երկու կողմերում էլ մեծ ուշադրությամբ ենք նայում, ոչ թե որովհետեւ ներկայացումն է հետաքրքրական, այլ քանի որ մեզ բոլորիս եւ նրանց բոլորին հետաքրքրում է, թե այդ ի՞նչ բան է փոխզիջումը: Այսպեսՙ տարիներ, երբեմն, իհարկե, լինում են ընդմիջումներ, բայց հիմնականում ներկայացումը սուր սյուժե ունի, խարդավանքներով, դավաճանություններով, բացահայտումներով եւ մարդասպանություններով լի:

Այսպես ապրում ենք, ե՛ւ մենք ե՛ւ նրանք: Մենք անկախ ենք ապրում, բայց այսպես ենք ապրում, արդեն 25 տարի: Ամեն տարվա սեպտեմբերի 2-ին նրանք չգիտեմ, թե ինչ են անում, բայց մենք համերգներ ենք կազմակերպում, շքեղ, տոնական, եւ լավ ենք անում, բայց քիչ ենք անում: Համերգները քիչ չեն, միայն համերգներն են քիչ: Միայն գիտաժողովներն ու համերգներն են քիչ, միայն գիտաժողովները, համերգներն ու տարբեր «կիսապաշտոնական» շրջանակներում քննարկումներն են քիչ, եթե անգամ այս ամենին գումարենք մեր ուժեղ ու ամուր բանակը, միեւնույն է, քիչ է: Այս 25 տարիներին հենց այս ամենով ենք զբաղված եղել, ու ինչպես համոզվում ենք, քիչ է: Այլ բան է պետք, հեղափոխական բան, բառիս լավ իմաստով հեղափոխական, մի այնպիսի բան, ինչպիսին արեց 1642-ին անգլիական հեղափոխական խորհրդարանը: Թատրոնն արգելել է պետք, եթե անգամ այն ռուսական թատրոնի լավագույն ավանդույթներով է գործում: Նույն Ռուսաստանը, երբ 2014-ին դաշնային օրենքով Ղրիմը կցեց իրեն, իր ողջ տարածքում «արգելեց թատրոնը»ՙ Ղրիմի թեմայով, ոչ մի վայրկյան չխաղաց, դերասանություն չարեց… Մենք Ռուսաստանի ուժը չունե՞նք, իհարկե չունենք, բայց մենք ունե՞նք ուժՙ Ղարաբաղը մերը չհամարելու…

Ի դեպ, Ղարաբաղը մերն է, հատկապես սեպտեմբերի 2-ներին դա չմոռանաք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՍԵՆՅԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԴԱՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՈԳՈՒՆ ԲԱՆ Է՞ ԵՂԵԼ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՈԳՈՒՆ ԲԱՆ Է՞ ԵՂԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական