Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՍԵՆՅԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԴԱՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԵՆ

09/09/2016
- 09 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ ռազմական փոխօգնության մասին պայմանագրին, որը, հիշեցնենք, ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախագահը հանձնարարել էր նախապատրաստել, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, թե նախագիծն արդեն պատրաստ է. «Բայց դա Արցախի եւ Հայաստանի բարձագույն ղեկավարության որոշելու հարցն է», հավելել է Քոչարյանըՙ պատասխանելով հարցին, որ եթե պատրաստ է, ինչո՞ւ չի վավերացվում: Հասկանալի է, որ փոխարտգործնախարարը չի խոսել այն մասին, թե Արցախի եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարները բա ե՞րբ են որոշելու ստորագրել այս պայմանագիրը եւ կամՙ ինչո՞ւ մինչեւ հիմա, կամ հենց հիմա չեն որոշում դա անել: Այսինքն, ի՞նչ պետք է լինի, որ անեն… Հիշեցնեմ, որ երբ նախագահ Սարգսյանը հայտարարեց պայմանագրի ստեղծման անհրաժեշտության մասին, նշեց, որ Հայաստանը գնում է այդ քայլին, քանի որ Ադրբեջանը դիմում է արկածախնդրության, ռազմական ագրեսիայի, ավելինՙ Հայաստանին այլընտրանք չի մնում, քան Արցախի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիր ստորագրելը: Բա ի՞նչ պատահեց: Ադրբեջանը նորի՞ց պետք է ռազմական արկածախնդրության դիմի, որն, ինչպես ցույց տվեց ապրիլը, մեզ համար կարող է անակնկալ լինել ողբերգական երանգներով լեցուն, նոր մենք վավերացնենք այդ պայմանագի՞րը, եթե ոչ, ապա ինչո՞ւ ոչ հիմա: Կստիպենք Ադրբեջանին ռազմական ագրեսիայի՞ դիմել, էհ, ինչի չենք ստիպում, չի դիմո՞ւմ, օրինակ ապրիլին մենք էի՞նք ստիպել, որ դիմեց…

Մյուս կողմից, ի՞նչ է տալու Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության պայմանագիրը: Տրամաբանական է, որ նման պայմանագրով Հայաստանը կունենա իրավական հիմք անհրաժեշտության պարագայում Արցախ ուղարկելու իր ունեցած զինամթերքն ու ռազմական տեխնիկան: Ընդ որում, դա կարող է անել ոչ թե ռազմական հնարավոր գործողությունների ժամանակ Արցախ տանող միակ ճանապարհով, որի որոշ հատվածներով մարդն է դժվարանում անցնել, էլ ուր մնաց տեխնիկան, այլ ավելի հանգիստ իրավիճակում, այսինքն այնպես, որ եթե Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի, տեխնիկան արդեն Արցախում լինի, ինչն, անշուշտ, կարող է զսպել Ադրբեջանին եւ նա կարող է չդիմել ռազմական ագրեսիայի: Սա Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության պայամանագրից ակնկալիքներից մեկն է, եւ սա նշանակում է, որ Արցախում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման պարագայում այսօր Հայաստանն իրավական հիմք չունի Արցախ տանել տեխնիկա, բայց եթե պայմանագիրը լինիՙ ունի: Հիմա էլ ունի, հիմա էլ ոչ ոք Հայաստանին չի կարող ասել, թե այդ ի՞նչ ես անում, բայց պայմանագրի առկայության պարագայում Հայաստանին ոչ ոք չի կարող ասել, թե այդ ի՞նչ ես անում, անգամ դատարանում:

Հենց այս նախագիծն այսօր պատրաստ է, հավանաբար ԱԳՆ-ի նոր, գեղեցիկ շենքի հարկերից մեկի սենյակներից մեկի դարակներից մեկում է, իր նման այլ փաստաթղթերի հետ, որոնցից մեկի վրա, ասենք, գրված էՙ «Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին», մյուսի վրա էլՙ «Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության վերամիավորման մասին», եւ այլն… Եթե մենք լուրջ պետություն ենք, իսկ մենք, կարծում եմ, լուրջ պետություն ենք, այս փաստաթղթերն արդեն իսկ պետք է պատրաստ լինեն (ոչ թե ըստ անհրաժեշտության պատրաստվեն) եւ անշուշտ բաց թողնված էջերով, քանի որ ժամանակի ընթացքում դրանք կարող են լրացվել… Մի խոսքովՙ փաստաթղթերը կան, վավերացնելու ժամանակն ուղղակի դեռ չի եկել, պետք է սպասենք, գոնե ասեն, թե ինչի՞ն: Օրինակ կարելի էր պաշտոնապես հայտարարել, որ Արցախի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիր կստորագրվի այն պարագայում, երբ կիրականացվի Երեւան-Ստեփանակերտ ինքնաթիռի առաջին չվերթը: Մարդիկ էլ կհասկանային, թե երբ պետք է այդ պայմանագիրը վավերացվի, իսկ շատ բան իմացող եւ շատ բանի հետեւող մարդիկ կհասկանային, որ հազիվ թե վավերացվի… տեսանելի ապագայում: Ոչինչ չեն ասում եւ տպավորություն է ստեղծվում, որ ղարաբաղյան հակամարտության լուծումն արագացնում է Ադրբեջաննՙ իր պարբերական ռազմական արկածախնդրություններով: Քանի որ միայն դրանցից հետո է Հայաստանը հայտարարում, թե «հեսա տեսեք ինչ եմ անելու, թող հըլը Բաքուն մի անգամ էլ դիմի ռազմական արկածախնդրության…»:

Արժի՞ որ… Ինչպես ասում է ՀՀ փոխարտգործնախարարըՙ «Արցախի եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարության որոշելու հարցն է»:

Նախորդ գրառումը

ԶԱՐԱՔՈԼՈՒՆ ԲՈՂՈՔԵԼ Է ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Հաջորդ գրառումը

ԹԱՏՐՈՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՊԵՏՔ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹԱՏՐՈՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՊԵՏՔ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական