Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

“ԶՎԱՐԹՆՈՑ” ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՍՐԱՀ

Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ

Այսուհետեւ “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում կգործի ժամանակակից արվեստի “Art Am” ցուցասրահը: Մեկնման սրահում բացված ցուցասրահը ավելի հետաքրքիր կդարձնի ուղեւորների ճամփորդությունը:

“ԱրտԱմ”-ը գեղարվեստական անկյուն էՙ ուղղված հայ արվեստագետների եւ հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Տեղակայված լինելով “Զվարթնոց” միջազգային օդանավակայանումՙ այն նպատակ է հետապնդում մոտեցնել հայ մշակույթը հասարակությանըՙ արվեստն ու մշակութային ժառանգությունը այցելուների համար դարձնելով ճանաչողության կարեւորագույն տարր:

Հիմնելով այս գեղարվեստական անկյունըՙ “Զվարթնոց” միջազգային օդանավակայանը իր նվիրվածությունն է արտահայտում հայ մշակույթի զարգացման գործին:

Առաջինը “Art Am”-ում կցուցադրվեն Հասմիկ Ավետիսյանի 26 նկարները:

Ցուցադրությունները կփոխվեն ամեն ամիս: Փաստորեն ցուցադրվող յուրաքանչյուր նկար մեկ ամիս շարունակ կցուցադրվի մի վայ