Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՎԱՐԴԳԵՍ Բ. ԱՐԾՐՈՒՆԻ, «Հայկական վերածնունդ» ՀՀԿ նախագահ, Մոսկվա

Արդեն մի քանի օր Երեւանում դեմ առ դեմ կանգնած են իշխանությունն ու ժողովուրդը: Գնդապետ Վանոյանի ընտանիքին ցավակցելով եւ բոլոր տուժածներին կարեկցելովՙ մենք, այս ցանկի համալրումից երկյուղելով, կտրականապես մերժում ենք երկու կողմերի քայլերի հետագա արմատականացումը:

Ակնհայտ է, որ նման իրավիճակը ուղղակիորեն եւ անուղղղակիորեն նպաստում է երկրում առկա սոցիալական, տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական մթնոլորտի վատթարացմանը: Մենք գտնում ենք, որ եկել է արմատական փոփոխությունների ժամանակը: Միայն այդ եղանակով կարելի է իրոք կանխել ամեն տեսակ ծայրահեղությունները հասարակության եւ պետության մեջ: Վստահ ենք, որ այդ փոփոխությունները հնարավոր է իրականացնել միայն իշխանությունների քաղաքական կամքի առկայության դեպքում:

Ամենքս երազում ենք վերածնել Հայաստան եւ ակնկալում ենք արմատական բարեփոխումներ: Սա նշանակում է.

– ժողովրդի կյանքի վճռական բարելավում,

– բոլոր մակարդակներում վճռական պայքար կոռուպցիայի դեմ,

– ազնիվ եւ պատասխանատու մարդկանց գալուստ իշխանության բոլոր ճյուղեր,

– հայրենական ձեռնարկություններում աշխատատեղ ստեղծող իրական տնտեսության վերածնություն,

– ազգային տնտեսության կատարյալ անկմանը հանգեցնող տրանսպորտային եւ էներգետիկ շրջափակման ճեղքում:

«Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել ի բարօրություն մեր ժողովրդի այդ նպատակներին շուտափույթ հասնելու համար: