Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԶՐԱՓԱԿՎԵԼ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

22/07/2016
- 22 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համաշխարհային կինոարվեստի շունչը մեկ շաբաթ մայրաքաղաքում տարածած հերթական «Ոսկե ծիրանն» ինքնատիպ էր միջոցառումների բազմազանությամբ, ճանաչված կինոգործիչների, հյուրերի մասնակցությամբ եւ բազմաժանր ֆիլմերի ցուցադրությամբ: 13-րդ «Ոսկե ծիրանը» հրաժեշտ տվեց մայրաքաղաքինՙ մրցանակի արժանացնելով հաղթողներին: Հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համարՙ «Եղիցի լույս» հատուկ մրցանակին արժանացավ ռեժիսոր Ռոման Բալայանը :

Փառատոնային շաբաթը հագեցած էր իրադարձություններով. Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագրի իրականացում, ֆիլմերի ցուցադրություն, կլոր սեղան-քննարկումներ, վարպետության դասեր, որոնք անցկացրեցին Ֆրեդ Քելեմենը (Գերմանիա, ռեժիսոր/օպերատոր), Ժելիմիր Ժիլնիկը (Սերբիա, ռեժիսոր), Վիտալի Մանսկին (Ռուսաստան, ռեժիսոր), Հոմայուն Էրշադին (Իրան, դերասան) եւ Անդրեյ Լոշակը (Ռուսաստան, ռեժիսոր), Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցին նվիրված երեկոյի անցկացում, ռեժիսորներ Ժելիմիր Ժիլնիկի եւ Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ եւ այլն:

Փառատոնը նշանավորվեց հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ: Ռեժիսորներ Առնո Խայաջանյանը («Բարի գալուստ, Անատոլիա») եւ Իննա Սահակյանը («Ավրորայի արեւածագը») պարգեւատրվեցին համապատասխանաբարՙ 7500 եւ 5000 ԱՄՆ դոլար մրցանակով:

Փառատոնն իր ներկայությամբ պատվեց հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթը : Հանդիսատեսը հանրահայտ երեք կինոնկար դիտեց նրա դերակատարմամբ:

13-րդ «Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք մատուցեց փառատոնի լավագույն բարեկամ, ճանաչված ռեժիսոր, երջանկահիշատակ Աբաս Քիառոսթամիի հիշատակին: «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց նրա «Բալի համը» կինոնկարը, իսկ «Դալան» պատկերասրահում բացվեց «Ճանապարհ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրեց նաեւ «Ֆրանսիական նոր կինո», «Գերմանական կինոյի օր», «Շեքսպիրն ապրում է կինոյում», «Լեհական կինոյի օր» ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությամբ: Իսկ «Երեւանյան պրեմիերաներ»-ի շրջանակում հանդիսատեսին ներկայացվեցին երբեւէ մեծ էկրանին չցուցադրված ֆիլմեր: Մեկշաբաթյա կինոտոնի պաշտոնական փակումն ազդարարեցին «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ու փառատոնի գլխավոր գործընկեր կազմակերպությանՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Սիրված կինոտոնը եզրափակվեց աշխարհահռչակ բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրների վերջինՙ «Անծանոթուհին» ֆիլմի ցուցադրությամբ:

«Հերթական «Ոսկե ծիրանն» ավարտեց իր աշխատանքները, բայց ոչՙ առաքելությունը: Հայաստանում սիրված կինոփառատոնն իր երկրպագուներին թողնում է իրենց մտորումների, ստացած տպավորությունների եւ վերլուծությունների ազատության մեջՙ մինչեւ նոր հանդիպում: Որքանո՞վ հանդիսատեսը ներշնչվեց գեղեցիկ մտածելու, ապրելու եւ ստեղծելու ցանկությամբՙ ցույց կտա ժամանակը: Աշխարհի առջեւ բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող մի շարք ազգերի համար», – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ. ԷՐԴՈՂԱՆԸ ՄՆԱՑ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ

Հաջորդ գրառումը

ՀՈՒՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՌԻՈՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՈՒՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՌԻՈՅՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական