Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՋԱԽՋԱԽԵՑ ՈՒԵԼՍԻՆ ԵՎ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

ՀԱՕԿ լրատվության բաժին

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային փուլի վերջին տուրում 92-40 հաշվով ջախջախեց Ուելսի ընտրանուն եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հայաստանի հավաքականն առաջին քառորդում հաղթեց 29:9 հաշվով, երկրորդ քառորդն ավարտվեց 46:20 հաշվով, երրորդ քառորդում հաշիվը 67:26 էրՙ հօգուտ Հայաստանի ընտրանու: Ի վերջո Հայաստանի հավքականը հաղթեց 52 միավորի առավելությամբՙ 92:40:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող 20 միավորով ճանաչվեց Մայք Դանիելյանը:

Կիսաեզրափակիչում Հայաստանի ընտրանու մրցակիցը պարզ կդառնա խմբային փուլի հանդիպումների ավարտից հետո: