Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՎԵՅՑԱՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

24/06/2016
- 24 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի նպատակներից մեկը երկու պետությունների միջեւ նաեւ տնտեսական հարաբերությունները զարգացնելն է, մեր հեռախոսազրույցում հայտնում է հունիսի 23- ին Երեւան ուղեւորվող Շվեյցարիա- Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: «Առաջին անգամ չէ, որ փորձում ենք այս ոլորտում առողջ ուժերն ակտիվացնել, որպեսզի առաջին հերթինՙկարողանանք բարելավել տնտեսական հաշվեկշիռն ի նպաստ Հայաստանի: Շվեյցարիան եւ Հայաստանը շատ թույլ առեւտրային հարաբերություններ ունին. նույնիսկ 30 միլիոն դոլարի չի հասնում Շվեյցարիայից Հայաստան, 6 միլիոն դոլարիՙ Հայաստանից Շվեյցարիա արտահանումը, ինչը 10-ից մինչեւ 100 անգամ նվազ է, քան Շվեյցարիան Ադրբեջանի հետ ունի եւ ավելի նվազ, քան Թուրքիայի հետ ունեցածն է: Հայաստանի բյուջեն հզորացնելու միջոցներից մեկը տնտեսական հարաբերությունները զարգացնելն է, մանավանդՙ ստեղծագործական հնարավորությունները բարելավելը: Այսինքնՙ հոս խոսում ենք արտաքին տնտեսական փոխանակության թե՛ որակի, թե՛ քանակի, առուվաճառքի պայմանների մասին»:

Շահինյանը հաղորդում է, թե Հայաստան մեկնում է Շվեյցարիա- Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ դե Բումանի ուղեկցությամբ: Նա նաեւ Շվեյցարիայի խորհրդարանիՙ Ազգային խորհրդի փոխնախագահն է, «Շվեյցարիայի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի կարեւորագույն անդամներեն մեկն է, մի անձնավորություն, որ տնտեսական հարաբերությունների մեջ մեծ փորձ ունի, ի միջի այլոց հենց այնպիսի ոլորտներում, որ Հայաստանի համար մեծ կարեւորություն ունեն.նա ձմեռային տուրիզմի շվեյցարական ընկերությունների ասոցիացիայի ղեկավարն է, Շվեյցարիա տուրիզմի կազմակերպության նախագահը նաեւ»: Շահինյանը նկատել է տալիս, թե իրենց այցն առաջին հերթին Հռոմի քահանայապետի հայաստանյան այցին մասնակցությունն է, բայց նաեւ Հայաստանի իշխանությունների, մասնավորապեսՙ գյուղատնտեսության, տնտեսության նախարարություններում արդեն ժամադրություններ ունեն: Շեշտում է, թե պատրաստակամ են նպաստել, որ երկու երկրների չօգտագործվող հնարավորությունները գործի դրվեն, սակայն բուն ցանկությունը պիտի գա Հայաստանից:

«Արդեն 2014- ին Շվեյցարիայի տնտեսության նախարարության արտաքին հարաբերությունների գործակալության ղեկավար դեսպանուհի Լիվիա Լոյի պատվիրակության կազմում ընդգրկված լինելով, ծանոթացանք, տեսնվեցանք Հայաստանի զանազան պաշտոնյաների հետ: Այժմ ուզում ենք հասկնալ, թե 2014- ի այցից հետո ի՞նչ արվեց: Սա պիտի լինի մեր հարցադրումներից մեկը այդ նախարարություններին, սակայն ուզում ենք գիտնալ նաեւ, թե իրենք ո՞ր ոլորտներում են պատրաստ ջանք թափել, որ դանդաղընթաց այս իրողությունը փոխվի: Օրինակ գյուղատնտեսության մեջ այստեղից դիտելով ահագին պոտենցիալ ենք նշմարում, հատկապես այգեգործության, գինեգործության ոլորտների առումով: Ուզում ենք հասկնալՙ ի՞նչն է պատճառը, որ այն ոլորտներում, ուր Հայաստանն այսքան շատ տալիք ունի, չկա ընթացք, գաղափար, միտք: Եթե կա, ապա մինչ այսօր շատ թույլ ձեւով գործածվեց: Տնտեսության նախարարությանն ուզում ենք նաեւ հարց տալ, թե իրե՛նք ինչ են ակնկալում Շվեյցարիայից, արդյոք նշանակե՞լ են այդ ոլորտները, ինչից կարող են շահ ստանալ: Հուսամՙ նույն տխուր պատկերը չպիտի կրկնվի, երբ շվեյցարացուն սիրուն ընդունելություն է տրվում, ու նախարարն առաջին հարցն ուղղում է հյուրինՙ ասելովՙ շատ գոհ ենք, որ եկաք, մեզ այցելեցիքՙ ի՞նչ կարող ենք անել ձեզ համար, ի՞նչ կառաջարկեք: Շատ հստակ պատկերացում ենք ակնկալումՙ մանավանդ այս երկու նախարարություններից», ասում է Սարգիս Շահինյանը: Նա ընդգծում է աշխարհագրական տեսակետից Հայաստանի փակ կացությունը «չունենալով ծովային ելք, նավահանգստի հնարավորություն, երկաթգիծ, չկա նաեւ օդային ուղիղ հաղորդակցություն, որ թեպետ սուղ է, բայց կարող է ընձեռել ամենամեծ հնարավորությունները: Ուզում ենք հասկնալ, թե Հայաստանն արդյոք հետաքրքրվա՞ծ է այդ ուղղությամբ փոփոխություն գրանցել եւ եթե այո, ապա իմանալՙ ի՞նչ կարող է գործող գետնի վրա նախաձեռնել, որ օդանավի տոմսերի արժեքը սաստիկ իջնա: Այսօր գովազդային սովորական միջոցով Ցյուրիխից Բալի կղզի թռիչքը նույն գինն է, ինչ Հայաստան երթուդարձն է, այն էլ օդանավ փոխելովՙ կա՛մ Վիեննայում, կա՛մ Փարիզում, կամՙ Հունաստանում, կամ, կամ կամ: Այսինքնՙ սա մի վիճակ է, որ Հայաստանի մեր ունեցած լավագույն հնարավորությունները չենք կարողանում շահագործել, չենք կարողանում օդանավերը լցնել, մեր սիրուն եզերքներին ծանոթ դարձնել զբոսաշրջային շուկայում, չենք կարողանում Հայաստանում այնպիսի հետաքրքրություն ստեղծել, որ հանգիստ հասկացողությունը չսկսվի եւ ավարտվի 25 վանքեր այցելությամբ, չենք կարողանում այն երեւակայությունն ունենալ, որ ոչնչիցՙ քարից, լեռներից, ձյունից հարստություն սարքենք, ինչ որ Շվեյցարիայում իրականություն դարձավՙ շատ հստակ ցանկությամբ:

4 տարի առաջ շվեյցարական մի ընկերության հանձնարարվել էր Ջերմուկի ընդհանուր հատակագծի վերլուծումն անել: Այն ընդգրկում էր ոչ միայն Ջերմուկի, այլեւ Սյունիքի տնտեսական, շրջանային ինֆրաստրուկտուրայի վերլուծումը, ինչն արվեց, հանձնվեց, այդ անալիզից հետո որեւէ բան չի արվում: Այսինքնՙ գտնված արդյունքը չի կիրառվում: Ձեր «ինչո՞ւ» հարցն իմն է, ասում է Սարգիս Շահինյանը եւ շարունակումՙ «կամՙ հարցերից մեկն է: Ես ուզում եմ հստակ իմանալ, թե տնտեսության նախարարությունն ի՞նչ է ձեռնարկում, որ հարաբերությունները զարգանան, որո՞նք են այն ոլորտները, որ ուզում են զարգացնել, ի՞նչ կոնկրտ քայլեր են արվում: Մեր կողմից ասում ենք, որ ձեռքերնիս դատարկ չենք գալիս. Շվեյցարիա-Հայաստան առեւտրական պալատի գործունեության նոր փուլն ենք սկսում: Այն կար, բայց ակտիվ չէր զանազան պատճառներով, իսկ այժմ այդ ակտիվությունը նորից ուժ առավ եւ Հայաստանին ուզում ենք ցույց տալ, որ պատրաստ ենք այդ ուղղությամբ մեր հնարավորություններն ու գիտելիքները, ծանոթությունները, տեղացի ուժերի տրամադրության տակ դնել, որպեսզի տնտեսական մրցակցային հարաբերություններն առողջ զարգանան: Դոմինիկ դե Բումանի երեւանյան ճամպրուկը շատ ծանր է», ժպիտով հավելում է Սարգիս Շահինյանը, «եւ այն օգտագործելու հնարավորությունը տրվում է Հայաստանին»:

«Լեռնային Ղարաբաղ այցելելու մտադրություն չունե՞ն»,մեր հարցին այսպես է արձագանքումՙ «Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբն դեպի Հայկական լեռնաշխարհ այս ճամփորդությամբ իր չորրորդ այցն է իրականացնում: 2-րդ այցինՙ 2012-ին Ղարաբաղն էր մեր այցի կարեւորագույն կիզակետը, այս անգամ մեր հայացքը կենտրոնացած է Հայաստանին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՊՆ ՈՒ ԳԻՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԴՈՊԻՆԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

2015 Թ. ԱՇԽԱՐՀՈՒՄ ՏԵՂԱՀԱՆՎԵԼ Է 65,3 ՄԼՆ ՄԱՐԴ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական