Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԵՐԵԼ ՊԵՏՔ ՉԷ ԳԼԽԱՏԵԼ

24/06/2016
- 24 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կամՙ դրեք ստորակետը

Ժիրայր Սեֆիլյանը հավանաբար նոթեր գրի, համենայնդեպս դա նրա ձերբակալության պատմության մեջ ամենալավ բանը կլինի: Չի բացառվում, որ տարիներ անց, բայց ոչ թե մի քանի, այլ մի քանի տասը տարի, Սեֆիլյանի բանտում գրած նոթերի հիման վրա ազգային գաղափարախոսություն կազմվի, որի հիման վրա էլ կուսակցություն ստեղծվիՙ ի զարմանս Ռուսաստանի, հատկապես այդ երկրի ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, որը, հաշվի առնելով, թե ինչպես է «Կալինկա» պարում, դեռ երկար կաշխատի: Ապա գուցե Սեֆիլյանի արձանը դնենք, ոմանքՙ չընդունեն այն, ուրիշներն էլՙ նկարվեն արձանի ֆոնին, բայց եթե անգամ այս ամենը տեղի ունենա, այսօր չի տեղի ունենալու, այլ վաղը, գուցե…

«Այսօր», անցյալ երկուշաբթի, Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալեցին, մեղադրանք էլ կաՙ ապօրինի զենք եւ զինամթերք պահելու եւ զինված խմբավորում ստեղծելու մեղադրանքով: Հավատո՞ւմ եք: Այն որ Սեֆիլյանը կարող է զենք պահել եւ դա ապօրինի անել, ապա եւ կամ զուգահեռաբար զինված խմբավորում ստեղծել, անշուշտ հավատալի է, ոչ թե որովհետեւ Սեֆիլյանն է, այլ քանի որ յուրաքանչյուրն էլ սկզբունքորեն դա կարող է անել, անգամ Նորվեգիայում, որտեղ ոչ ռեժիմ կա, ոչ հող են հանձնել հարեւան շվեդներին ոչ էլ արտագաղթում են թշվառ դարձած երկրից… Բայց հավատալի՞ է, որ Սեֆիլյանին հենց այս ամենի համար են ձերբակալել, եթե անգամ մենք հավատում ենք, որ նրա մոտի զենքը ապօրինի է եղել, իսկ նրա ընկերներն ու համախոհներըՙ ապագա զինված խմբավորման փիս-փիս անդամներ պետք է դառնային: Օրինակՙ կա կարծիք, որ Սեֆիլյանին ձերբակալել են, քանի որ նա դեմ է թշնամուն մեկ թիզ անգամ հող տալուն, այն պարագայում, երբ թշնամուն թզերով հող տալու պայմանավորվածություններ կան, ինչպես թշնամու հետ, այնպես էլ դարավոր ռազմավարական բարեկամ-դաշնակցի: Եւ քանի որ Սեֆիլյանը դեմ էր, ձերբակալել են… Բայց, ա՛յ մարդիկ, միայն Սեֆիլյա՞նն է դեմ, որ թշնամուն հող տանք, եթե այո, այսինքն եթե դուք դեմ չեք, ձեր ընկերներն ու ծանոթները դեմ չեն, կարծում եք, որ ես էլ ու իմ ընկեր-ծանոթները դեմ չենք, ու առհասարակ ում ճանաչում եքՙ դեմ չէ, որ թշնամուն հող տանք, ապա Սեֆիլյանին ձերբակալել են հենց նրա համար, որ ինքը դեմ է: Իսկ եթե ոչ, եթե կարծում եք, որ հող չտալու հարցում մենք բոլորս Սեֆիլյան ենք, իսկ ավելի ճիշտՙ Սեֆիլյանը հայ մարդ է, ապա Սեֆիլյանին ձերբակալել են բոլորովին այլ պատճառով: Բայց ի՞նչ, եթե ապօրինի զենք եւ զինամթերք պահել եւ զինված խմբավորում ստեղծել մեղադրանքները արժանահավատ չեն, արժանահավատ չեն չէ՞…

Մեկ այլ կարծիքի համաձայն, շատ բան իմանասՙ շուտ կձերբակալվես: Այսինքն Սեֆիլյանին ձերբակալել են, քանի որ նա շատ բան գիտի, ոչ թե օրինակ քիմիայից, կամ ենթադրենքՙ աշխարհագրությունից, այլՙ Սերժ Սարգսյանի մասին եւ այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել ապրիլյան առաջին օրերին: Այսինքն ձերբակալել են, որ չասի:

Սրան հավատում են, համենայնդեպսՙ սրան ամենաշատն են հավատում: Բայց այստեղ մի նրբություն կա. եթե Սեֆիլյանը շատ բան գիտի, ապա ինչո՞ւ նրան ձերբակալել: Չէ՞ որ ձերբակալելով որեւէ մեկն իր տեղեկությունները չի մոռանում, իսկ մոռանում է, երբ տեղ ես տալիս: Սեֆիլյանն անկաշառ չէ՞, հնարավոր է, համենայնդեպս ավելի հնարավոր է, որ Սեֆիլյանն անկաշառ չէ, որքան այն, որ կաշառվող է, հաստատ չեմ ասում, որ կաշառվող չէ, քանի որ բոլորն են վաճառվում եւ ամենն է վաճառվում: Ինչեւէ, ենթադրենք Սեֆիլյանը միայն նա է, որը չի վաճառվում, բայց, ա՛յ մարդիկ, չէ՞ որ եթե նա շարունակի մնալ անազատության մեջ եւ դատվի, դատարանի դահլիճում ե՛ւ նա, ե՛ւ նրա համախոհ ընկերները հնարավորութուն ունենալու են ասելու այն, ինչը գիտեն ինչպես Սերժ Սարգսյանի մասին, այնպես էլ ապրիլյան առաջին օրերի: Ընդ որում, ի տարբերություն ազատության պայմաններում Սեֆիլյանի տարածած որեւէ հաղորդագրության, դատարանում տված նրա յուրաքանչյուր ցուցմունք կամ հնչեցրած խոսք անհամամետ ավելի մեծ լսարան է ունենալու, քանի որ Սեֆիլյանի հնարավոր դատավարությունը տեղի է ունենալու հասարակության լայն ու տարբեր շերտերի ուշադրության կենտրոնում: Ուրեմն…

Ուրեմն ինչո՞ւ է ձերբակալվել Սեֆիլյանը: Իմ կարծիքով, երեւի շեշտեմ, որ իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով, այս պատմության մեջ հոգեբանական պահ կա: Բանն այն է, որ Սեֆիլյանի համար սկզբունքային տարբերություն չկա ինքը ազատության մե՞ջ է, թե՞ անազատության: Չկա, քանի որ ազատությունը Սեֆիլյանը կոչում է ռեժիմ, որի դեմ պայքարում է եւ պայքարի կոչում, ճշտենքՙ ազատության դեմ չէ, ռեժիմի: Ես, իհարկե, չեմ հավատում, որ նրանք, ովքեր ձերբակալել են Սեֆիլյանին, այդպիսով ցանկացել են նրան ցույց տալ, թե իրականում ի՞նչ է ռեժիմը եւ ի՞նչ է ազատությունը, իսկ չեմ պնդում, քանի որ վստահ չեմ, թե Սեֆիլյանին ձերբակալողները ռեժիմի եւ ազատության տարբերությունը գիտեն: Բայց ես հավատում եմ, որ Սեֆիլյանը չի ձերբակալվել այն բանի համար, որ ապօրինի զենք ունի եւ զինված խմբավորում է ստեղծում, չի ձերբակալվել, քանի որ դեմ է հողերի հանձնմանը, չի ձերբակալվել, քանի որ շատ բան գիտի Սերժ Սարգսյանի եւ ապրիլյան առաջին օրերի մասին եւ հետեւաբարՙ ինչո՞ւ է ձերբակալվել Սեֆիլյանը:

Ավելի ճիշտ, ինչո՞ւ նա չպետք է ազատության մեջ հայտնվի եւ հնարավորինս արագ: Սրանք տարբեր հարցեր են, որովհետեւ պաշտոնապես ասում են, թե ինչու է ձերբակալվել Սեֆիլյանը, բայց որեւէ մեկը չի ասում, թե ինչո՞ւ նա չպետք է ազատության մեջ լինի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՔԸՙ ՊԻՏԵՐՈՒՄ, ՉՀԱՇՎԱԾ ԼԵԲԼՈՆԻ ՈԳԻՆ

Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ ԿՐԱԿՎԵՑ, ԵՎ Ի՞ՆՉ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ ԿՐԱԿՎԵՑ, ԵՎ Ի՞ՆՉ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական