Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՐԱՆ ՎՈՊՈՏԻՉԸ ԵՎ ՋՈՒՆ ՍԱՆ ՊԱՐԿԸ ԿԻՍԵՑԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՎԱՆ 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ

17/06/2016
- 17 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Պատրաստեց Գ. ԽԱԺԱԿՅԱՆԸ

Երեւանում մեկնարկել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովը

Հունիսի 14-ին ամփոփվեց Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը: Գալա-համերգին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը , ում բարձր հովանու ներքո էլ անցկացվում է այս մրցույթը:

Այս տարի մրցույթի հաղթողի կոչումը կիսեցին երիտասարդ դիրիժորներ Միրան Վոպոտիչը (Խորվաթիա) եւ Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա):

Այդ երեկո շնորհվեցին նաեւ մի շարք այլՙ հատուկ մրցանակներ. ժյուրիի անդամ Միխալիս Էկոնոմուի եւ Աթենքի սիմֆոնիկ նվագախմբի սահմանած «Հայդնի 102-րդ սիմֆոնիայի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում մրցանակ շնորհվեց նույն Միրան Վոպոտիչին, ով հաջորդ համերգաշրջանում ելույթ կունենա Աթենքի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Հատուկ մրցույթի համար Էդվարդ Հայրապետյանի կողմից գրված «Պավան» պիեսի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում հատուկ մրցանակ էին սահմանել ժյուրիի անդամ Կոստանտին Օրբելյանը եւ Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը (որի գլխավոր դիրիժորն է մաեստրո Օրբելյանը): Այն հանձնվեց Ջուն Սան Պարկին, ով հրավիրվել է նաեւ Կաունասՙ հանդես գալու տեղի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից սահմանված «Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի Ադաջիոյի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել եւս Ջուն Սան Պարկը: Եվ սա դեռ վերջը չէ.«Նվագախմբի համակրանք» մրցանակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից հանձնվել է…նորից ու նորից… Ջուն Սան Պարկին, եւ կորեացի տաղանդավոր երաժիշտը 2016-2017թթ. համերգաշրջանի ընթացքում հանդես կգա որպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավիրյալ դիրիժոր:

ՀՊԵՆ-ի մի այլ որոշմամբՙ 2016-2017թթ. համերգաշրջանի ընթացքում Իտալիայից ժամանած մասնակից Բեատրիս Վենեցին կհանդիսանա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորի ասիստենտ: Իսկ Լյուդվիգ վան Բեթհովենի ասոցիացիան (հիմնադիր նախագահՙ Էլժբետա Պենդերեցկա) իր կողմից սահմանած հատուկ մրցանակը շնորհել է եւս Միրան Վոպոտիչին եւ Տոսիֆումի Կանաին (Ճապոնիա): «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակը ստացել է Բուն Հուա Լիենը (Սինգապուր):

Մրցանակ է շնորհվել նաեւ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին: Ժյուրիի անդամ, «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), ժյուրիի կողմից հանձնելով մրցանակը նվագախմբին, նշել է, որ մրցույթի հերոսներն իրականում հենց այս կոլեկտիվի երաժիշտներն են, որոնք ամենօրյա տեւական փորձեր, համերգներ են ունեցել մրցույթի 12 դիրիժորների հետ:

Իսկ Լոնդոնի «Ֆիլհարմոնիա» նվագախմբի գործադիր տնօրեն Դեյվիդ Ուելտոնը մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր 4 մասնակիցներին հրավիրել է Լոնդոնՙ «Ֆիլհարմոնիա» նվագախմբի կատարումներին, որտեղ վերջիններս աշխարհի լավագույն դիրիժորներից ոմանց հետ կունենան փորձեր:

Երեկոյի ընթացքում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ողջունեց Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդյե Շնոխքը: Նա շնորհավորական խոսքեր է հղել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին մրցույթի օրերին հիանալի կատարումների համար: «Մրցույթի կազմկոմիտեն, մասնակիցները, ժյուրիի անդամները, հանդիսատեսն ապացուցերին, թե որքան կարեւոր է այս մրցույթը ո՛չ միայն ձեզ, այլեւ համաշխարհային երաժշտական հանրության համար: Ես պետք է ձեզ հավաստիացնեմ, որ Երեւանում դուք հիասքանչ միջոցառում եք անցկացնում: Իրականում մրցույթը բարձր մակարդակի է, եւ երաժշտական կատարումների ու կազմակերպչական բարձր որակների հաշվին այստեղ բոլորդ կարող եք հպարտ լինել: Սա մրցույթ է, որի շնորհիվ աշխարհում լսելի են դառնում Արամ Խաչատրյանի, Հայաստանի Հանրապետության անունն ու փառքը»,- նշել է Դիդյե Շնոխքը:

Մրցույթի հաղթողներ Միրան Վոպոտիչը եւ Ջուն Սան Պարկը ասացին, որ ուրախ են հաղթանակի համար, բայց միաժամանակՙ տխուր, քանի որ այս գեղեցիկ տոնը ավարտվում է:

Իրենց խոսքում ժյուրիի անդամ Կոնստանտին Գ. Օրբելյանը , նաեւՙ պատվավոր հյուր Էլժբետա Պենդերեցկան , ով հայկական արմատներ ունեցող աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու կինն է, հատուկ շնորհակալություն հայտնեցին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանին , ում, ինչպես արդեն նշել ենք, հովանու ներքո է անցնում մրցույթը, «անգնահատելի աջակցության համար»: Համերգից հետո մրցույթի ժյուրիի անդամների եւ պատվո հյուրերի համար ընդունելություն էր կազմակերպվել ՀՀ առաջին տիկնոջ կողմից:

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ նախագահի խորհրդական միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության գծով Արմեն Սմբատյանը :

Այս օրերին Երեւանում Խաչատրյանի անվան մրցույթի հրավերով անցնում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) 60-րդ գագաթաժողովը, որին մասնակցում է մոտ 40 հեղինակավոր միջազգային մրցույթների ղեկավարներ: Երեկ երեկոյան Խաչատրյան համերգասրահում գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ WFIMC-ի դափնեկիրների գալա-համերգը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Նախորդ գրառումը

ԶԵՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ 2015-ԻՆ ԿՏՐՈՒԿ ԱՃ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ 1715-ԱՄՅԱ ՎԵՀՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ 1715-ԱՄՅԱ ՎԵՀՈՒԹՅԱՄԲ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական