Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹՙ 2016. «ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳ

10/06/2016
- 10 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՋՈՐՋ ՉԱԽԱԼՅԱՆ

Հունիսի 6-ը բոլոր ժամանակների մեծագույն հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է, եւ արդեն 12-րդ անգամ Երեւանում այս օրը մեկնարկում է Խաչատրյանի անվան երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը, որը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Ինչպես հունիսի 6-ին կոմպոզիտորի տուն-թանգարանում կայացած մամլո ասուլիսում նկատեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը , այս մրցույթը յուրաքանչյուր տարի ո՛չ միայն իր աշխարհագրությունն է մեծացրել, այլեւ կատարողական վարպետության չափանիշները, նաեւ` վերջին տարիներին միջազգային բուռն գործունեություն է ծավալում: «Այն սպասված երաժշտական իրադարձություն է ո՛չ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում…»,- ասաց նա:

Այս տարվա մրցույթի յուրահատկություններից է այն, որ առաջին անգամ այն կանցկացվի «դիրիժորություն»ՙ բարդագույնՙ անվանակարգով:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը ընդգծեց, որ դիրիժորական մրցույթներ աշխարհում բավականին հազվադեպ են կազմակերպվում, եւ իրենց մոտ, իր իսկ խոսքերով, որոշակի կասկած կարՙ կստացվի՞, թե՞ ոչ. «Տարեցտարի տեսնում ենք, թե ինչպիսի՛ հետաքրքրություն կա ոչ միայն դեպի մրցույթը, այլեւ դեպի Հայաստանը, դեպի մեր մշակույթը եւ արվեստը, մասնավորապեսՙ երաժշտական»: Պրն Սմբատյանը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցելու համար դիմած 57 դիրիժորներից ընտրվել են 12-ը, ինչը, իր խոսքերով, «շատ դժվար էր»:

Նա ասաց. «Դուք կտեսնեք, թե ինչպիսի՛ տաղանդավոր երիտասարդներ են նրանք… Վստահ եմ, որ նրանք ապագայում եւս կգան Հայաստան, համերգներ կտան այստեղ»: Արմեն Սմբատյանի բնութագրմամբ, այս տարի շատ մասնակիցներ կան «լուրջ երկրներից»ՙ Ճապոնիա, Կորեա, Իտալիա, Լեհաստան, Ռուսաստան, Հայաստան-Լիբանան… «Ինչո՞ւ եմ ասումՙ Հայաստան-Լիբանան, որովհետեւ մի երիտասարդ հայրենակից ունենք, ով ծնունդով Լիբանանից է, Րաֆֆի Միքայելյան, ավարտել է Երեւանի պետկոնսերվատորիան, ապրում եւ աշխատում է այստեղ, մասնակցելու է ե՛ւ Լիբանանի, ե՛ւ Հայաստանի անունից, իսկ Ռուսաստանիցՙ Սանկտ-Պետերբուրգից եւս ունենք շնորհալի հայ երիտասարդ…»,- ասաց նա:

Պրն Սմբատյանի վկայությամբ, իրենց համար որոշ առումով հաճելի անակնկալ էր այն, որ «այս դժվարին պահին ժյուրիի անդամները առանց որեւէ խոսքի եկան-հասան Հայաստան»:

Այս տարի ժյուրիի նախագահն է ՀՀ ժողովրդական արտիստ, հայ դիրիժորական դպրոցի պատրիարք պրոֆեսոր Յուրի Դավթյանը, անդամներն են Սան-Պաուլոյի քաղաքային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ քասթինգ-տնօրեն Թոմաս Յակսիկը (Բրազիլիա/Չիլի), արվեստի մենեջմենթ իրականացնող «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), «Ֆիլհարմոնիա» նվագախմբի գործադիր տնօրեն Դեյվիդ Ուելտոնը (Մեծ Բրիտանիա), կոմպոզիտոր, դիրիժոր Միխալիս Էկոնոմուն (Հունաստան), դաշնակահար, դիրիժոր Վահագն (Վագ) Պապյանը (Իսրայել/Հայաստան), դաշնակահար, դիրիժոր, օրերս Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակված Կոնստանտին Օրբելյան-կրտսերը (ԱՄՆ): Պատվավոր հյուրերի ցանկում են Էլժբետա Պենդերեցկան, արքայադուստր Դոնաթելլա Ֆլիքը, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թատրոնի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը, «MIDEM» փառատոնի ղեկավարներից Կորնելիա Մուխը:

Պատասխանելով «Ազգի» հարցին ժյուրիի օբյեկտիվության մասին, Ա. Սմբատյանը հայտնեց, որ հանուն առավել անաչառության, այս տարի որոշվել է, որ ժյուրիի անդամները սկզբից դնեն իրենց թվանշանները մասնակցին, եւ հետո նոր անցնեն քննարկման:

«Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքերով, արդեն 12 տարվա պատմություն ունեցող մշակութային այս նկատելի իրադարձության ամենամեծ ձեռքբերումն իրենք համարում են այն, որ 2013 թվականից մրցույթը Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of the International Music Competitions, WFIMC) անդամ է, եւ դրա ավարտից անմիջապես հետո Երեւանում հունիսի 16-18-ին կկայանա Ֆեդերացիայի 60-րդ գագաթաժողովը, որի առիթով աշխարհի տարբեր հեղինակավոր մրցույթների ներկայացուցիչներ կժամանեն Հայաստան:

Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ), գլխավոր գործընկերըՙ ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):

Հունիսի 6-ի երեկոյան կայացած մրցույթի բացման արարողություն-համերգի ձեւաչափը բավականին հետաքրքրական էր. Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ՀՊԵՆ-ը փոխնիփոխ ղեկավարեցին տարբեր սերունդների հայ դիրիժորներըՙ լեգենդար Հովհաննես Չեքիջյան, Յուրի Դավթյան, Կոստանտին Օրբելյան-կրտսեր, Վահագն Պապյան, Սերգեյ Սմբատյան: Խաչատրյանի հիասքանչ «Օրորոցայինը» կատարվեց մրցույթի ժյուրիի անդամ Միխալիս Էկոնոմուի ղեկավարությամբ:

Ժյուրիի անդամներին ներկայացնելիս, իրենք պատմեցին հետաքրքրական պատմություններ կապված մեծն Խաչատրյանի հետ:

Օրինակ, կրտսեր Օրբելյանը պատմեց, թե հեռավոր 70-ականներին, երբ Արամ Իլյիչը իր վերջին հեղինակային համերգներից մեկը տվեց` ԱՄՆ Հավայան կղզիների մայրաքաղաք Հոնոլուլույում, նա իր որդի Կարենի եւ տիկնոջ հետ կարճատեւ մի կանգառ ունեցավ Սան-Ֆրանցիսկոյում, որտեղ ապրում էր անվանի հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի եղբայրըՙ Գարրին` կրտսեր Կոնստանտինի հայրը, եւ Օրբելյանների տանը այդ առիթով հիշարժան մի խնջույք կազմակերպվեց:

Իսկ Սան-Պաուլոյի օպերային թատրոնի ղեկավար Թոմաս Յակսիկը պատմեց, որ երբ այդ նույն 70-ականներին Արամ Խաչատրյանը հեղինակային համերգներով էր հանդես գալիս Չիլիում ու Բրազիլիայում, ապա, լինելով Բուէնոս-Այրեսում, նա օթեւանել է իր հայազգի տիկնոջ ծնողների տանը, եւ այդ իրադարձության վկայությունն է հանճարի լուսանկարը ընծայագրված հյուրընկալ հայ ընտանիքին:

Աշխարհի 10 երկրների 12 երիտասարդ դիրիժորներ հունիսի 7-ին, 8-ին եւ 9-ին, ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում կմասնակցեն մրցույթի առաջին փուլինՙ ղեկավարելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունիսի 14-ին կայանալիք փակման գալա-համերգի ընթացքում:

Նախորդ գրառումը

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ՄԵԾ ՌԻՍԿ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՐ»

Հաջորդ գրառումը

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական