Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԻՆԴԼԵԱՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐԵԱՅ ԳԻՏԱԺՈՂՈՎ

03/06/2016
- 03 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սփիւռք» Գիտաուսումնական կենտրոնի լրատուութիւն

Մայիսի 26-ին մեկնարկեց Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնած միջազգային երկօրեայ գիտաժողովըՙ նուիրուած խոշորագոյն մանկավարժ Յովհաննէս Հինդլեանի ծննդեան 150-ամեակին: Այն կազմակերպել էին Համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը, Հայ նոր եւ նորագոյն գրականութեան, Մասնագիտական կրթութեան եւ Կիրառական մանկավարժութեան ամբիոնները:

Գիտաժողովը հովանաւորել են համալսարանը եւ Նիւ Եորքի Պոլսահայ օգնութեան միութիւնը (CARS, ատենապետՙ Պերճ Արազ):

Սփիւռքից ներկայ էին բազմաթիւ հիւրեր, ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ: Արտասահմանեան մասնակիցներին, նախ, ջերմօրէն ընդունեց Համալսարանի նախագահ Ռուբէն Միրզախանեանը , որը քաջածանօթ է Սփիւռքի կրթական հիմնախնդիրներին: Նա պատմեց Մանկավարժական համալսարանի կրթական ուղղութիւնների, ժամանակակից նորարար մօտեցումների մասին:

Ապա հիւրերը դիտեցին համալսարանի թանգարանը եւ այնտեղ բացուած «Պոլիսը մօտ ու հեռու» խորագրով գրաֆիկական աշխատանքների ցուցադրութիւնը (հեղինակՙ Լեւոն Լաճիկեան):

ՀՀ Սփիւռքի նախարարի անունից գիտաժողովին ողջոյնի խօսքով հանդէս եկաւ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուսի Զաքարեանը : Նա մաղթեց արդիւնաւոր աշխատանք եւ ընդգծեց մանկավարժական հաւաքի համահայկական իւրայատկութիւնը, որը քիչ է պատահում մեզանում: Եւ իրաւունք ունէր. միայն Սփիւռքից մասնակցում էին Կարապետ Տաքեսեանը (Ֆրանսիա), Սիլվա Գույումճեանը եւ Արտաշէս Մարկոսեանը (Թուրքիա), Ռոսիթա Եուսէֆեանը (Արգենտինա), Արմէն Քիւրքճեանը (Կանադա), Հրայր Ճեպեճեանը (Կիպրոս), Գաբրիէլ Սուլթանեանը (Անգլիա), Աիդա Մինասեանը, Թորոս Թորանեանը (Սուրիա) եւ ուրիշներ:

Բացման իր հանգամանալից խօսքում համալսարանի ուսումնագիտական հարցերի գծով պրոռեկտոր Սրբուհի Գէորգեանը ծանրացաւ Հինդլեանի մանկավարժական հսկայական վաստակին ու մատնացոյց արեց այն ուղղութիւնները, որոնք որդեգրել է նաեւ Մանկավարժական համալսարանը:

Իրենց զեկուցումներում, ելոյթներում ու քննարկումների ժամանակ մասնակիցները բացայայտեցին Յովհաննէս Հինդլեանի մեծութիւնը ոչ միայն իր ժամանակի մէջ, այլեւ ժամանակից դուրս, հաստատեցին նրա տիրական ներկայութիւնը, նրա մանկավարժական հայեացքների կենսունակութիւնը հենց մեր օրերում, ինչը թերեւս այս գիտաժողովի գլխաւոր առանձնայատկութիւնն էր:

Զեկուցումների մի զգալի մասը նուիրուած էր ժամանակակից կրթական մեթոդաբանութեան ընկալման ակունքներին եւ նորովի ճանաչողութեանը ( Կարապետ Տաքեսեան , Աիդա Թոփուզեան , Ջուլիէտա Գիւլամիրեան , բոլորն էլՙ Հայաստանից):

Հինդլեան արուեստագէտ-մանկավարժի եւ գիտնականի էութիւնը առանձնացրին Սուրէն Դանիէլեանը եւ Աշոտ Գալստեանը , իսկ մանկավարժի տիպարի համակողմանի վերլուծութեամբ հանդէս եկաւ Ստամբուլի Կեդրոնական վարժարանի տնօրէն Սիլվա Գույումճեանը , որի խօսքում մասնաւորաբար տողանցեցին ինչպէս Հինդլեանի հիմնադրած «Նոր դպրոց»ի, այնպէս էլ ցայսօր Կեդրոնական վարժարանի գիտամեթոդական հարուստ աւանդոյթը, որի իրականացման մէջ մեծ է հենց իրՙ տնօրէնի երեսուն տարիների հսկայական աւանդն ու դերակատարութիւնը:

Առանձնակի համ ու հոտ հաղորդեց գիտաժողովին Թորոնթոյից ժամանած հինդլեանցի Արմէն Քիւրքճեանը , որի յուշերի կծիկը վերականգնեց Հինդլեանի օրերի մթնոլորտն ու շունչը:

Հինդլեանի կրթական գործունէութեան մոդէլի, համայնագէտ-մանկավարժի, նրա հայեացքների իւրայատկութիւնների մասին ծանրացան զեկուցաբերներ Գայիանէ Խալաթեանը , Լաուրա Ասատրեանը , Նաիրա Տողանեանը :

Քրիստոնէական Աստուածաբանութեան ժամանակակից խորքային համեմատականներով աչքի ընկաւ Հրայր Ճէպէճեանը , որը նոր լուսարձակ բացեց Հինդլեանի մանկավարժութեան եւ քրիստոնէական արժէքների հին ու նոր գնահատութիւններում:

Արեւմտահայ մեծ մանկավարժի հայաստանեան ներկայութիւնը դարձաւ Տաւուշի մարզի Կայան աւանում հիմնուած Հինդլեան գիտամեթոդական կենտրոն-վարժարանը, ինչի մասին հանգամանալից պատմեց Հայաստանում «Հինդլեան դպրոց» ծրագրի համակարգող Լեւոն Լաճիկեանը:

Գիտաժողովի աշխատանքները շարունակուեցին մայիս 27-ին, արդէն հայրենիքի սահմանագլխին գտնուող Կայան աւանում, Հինդլեան վարժարանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՐՈՒՍՏ ՈՒ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ՁԵՌՆԱՐԿ

Հաջորդ գրառումը

ՀԵՇՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԵՇՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական