Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐՈՒՍՏ ՈՒ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ՁԵՌՆԱՐԿ

03/06/2016
- 03 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Երեւանի «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչությունն ընթացիկ տարում տպագրել է ճանաչված բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, երկարամյա մանկավարժ Նիկոլայ Շահնազարյանի «Դասերին եւ դասերից հետո» խորագիրը կրող աշխատությունը, որը, որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ երաշխավորել է ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը: Ձեռնարկ-աշխատությունը նախատեսված է հանրակրթական դպրոցների հայոց լեզվի ու գրականության ուսուցիչների, միջին ու բարձր դասարանների աշակերտների համար: Աշխատությունը պետք է օգտագործել հայոց լեզվի ու գրականության դասաժամերի եւ արտադպրոցական, արտադասարանական տարաբնույթ աշխատանքների կազմակերպման ընթացքում, ասմունքի ու շարադրությունների մրցույթ-օլիմպիադաների անցկացման ժամանակ, ինչպես նաեւ ինքնակրթությամբ զբաղվելիս: Աշխատության մեջ կուտակված են այնպիսի փաստեր ու նյութեր, խտացված արտահայտություններ, խաղ-առաջադրանքներ, ուշագրավ գրական-տեղեկատվական փաստեր, տարբեր գրողների բնութագրումներ ու գնահատումներ, մայրենի լեզվին, ոճին վերաբերող իրողություններ, որոնք զգալապես կարող են նպաստել սովորողների, ինչպես նաեւ հայերենով հետաքրքրվողների գրավոր ու բանավոր խոսքի զարգացմանն ու հարստացմանը, նրանց լեզվական մտածողության ձեւավորմանը:

Ձեռնարկում զգալի տեղ են զբաղեցնում վիկտորինաները, գրական-գրականագիտական տարաբնույթ հարցերն ու առաջադրանքները, նշանավոր գրողների բնութագրումները, բազմիմաստ ասույթները եւ այլ բնույթի երեւույթները:

Աշխատության «Վիկտորինաներ» բաժնում (էջերում 5-51) առաջադրված են մի քանի տասնյակից ավելի գրական հետաքրքրաշարժ վիկտորինաներ. օրինակՙ «Միջնադարյան ո՞ր տաղերգուի մասին է Պ. Սեւակը գրել գիտական աշխատություն» (էջ 8), «Հայ գրողներից ո՞վ էր երազում Հայաստանի բոլոր գյուղերն իրար միացնել կանաչ գոտիներովՙ ծառուղիներով, պտղատու ծառերով» (էջ 8) եւ այլն:

Վերոհիշյալ բաժնի «Տարաբնույթ հարցեր» ենթաբաժնում ներկայացված են 108 տարաբնույթ հարցեր. օրինակՙ «Ինչպիսի՞ վեպ է անվանել Խ. Աբովյանն իր «Վերք Հայաստանին», «Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում Արտաշատի վանքում հավաքված հայ աշխարհիկ եւ հոգեւոր այրերի ժողովում ո՞վ է կարդում Հազկերտի հրովարտակը» եւ այլն:

«Գրական-երաժշտական վիկտորինա» ենթաբաժնում (էջեր 46-48) ներկայացվել են մի շարք առաջադրանքներ, որոնք պահանջում են պատասխանելՙ ո՞վ է այս կամ այն գրական ստեղծագործության երաժշտությունն ստեղծել: Այսպեսՙ «Ո՞վ է Ղ. Ալիշանի «Պլպուլն Ավարայրի» երգի հեղինակը», «Ովքե՞ր են «Ա՛յ վարդ, լսի՛ր աղաչանքիս» բանաստեղծության եւ այդ տեքստի համար գրված հոգեզմայլ ռոմանսի հեղինակները» եւ այլն:

Հայտնի է, որ շատ ստեղծագործություններ նկարազարդվել են, շատերն էլ դարձել են (խոսքը դրամատիկական ստեղծագործություններին չի վերաբերում) թատերական, կինոֆիլմերի թեմաներ: Դրանց է նվիրված «Կերպարվեստ, թատրոն, կինո» ենթաբաժինը: Մի քանի օրինակ. «Ո՞վ է Հովհ. Թումանյանի «Գիքորը» պատմվածքի նկարազարդումների հեղինակը» (էջ 49), «Ո՞վ է նկարազարդել Պ. Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմը: Էլ ո՞ր գրողի անմահ երկն է նա նկարազարդել» (էջ 49), «Սերո Խանզադյանի «Այրված տունը» պատմվածքի հիման վրա ի՞նչ ֆիլմ է նկարահանվել» (էջ 50) եւ այլն:

«Հեքիաթի աշխարհում» խորագրով բաժնում եւ նրա ենթաբաժիններում ներկայացվել են բազմապիսի առաջադրանքներ, բերված տողերը ո՞ր հեքիաթների առաջին տողերն են, ի՞նչ է այսինչ հեքիաթի հերոսի անունը, փորձեք խմբավորել Հովհ. Թումանյանի հեքիաթները, դրանք հեքիաթների ո՞ր տեսակն են:

Ձեռնարկի «Մեծերի անանց, միշտ կենսատու դասերից» բաժինը եւ նրա ենթաբաժինները (էջեր 55-97) պարունակում են բազում թեւավոր խոսքեր, խրատներ ու խորհուրդներ, կյանքի եւ արվեստի դաս-խտացումներ, խրատաուսուցողական բազմաբնույթ ընդհանրացված մտքեր եւ այլն: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում դրանք, որոնք կարող են նպատակային օգտագործվել տարբեր բնույթի բանավոր ու գրավոր խոսքերում, երբեմն կիրառվել որպես շարադրությունների, սովորողների հորինած գեղարվեստական ստեղծագործությունների բնաբաններ եւ այլն: Դրանք միաժամանակ տարբեր երեւույթներ ընկալելու, մտքերի հարստացման, դաստիարակչական ներգործության զորեղ միջոցներ են:

99-րդ էջում պատմական Հայաստանի համար քարտեզն է. ընթերցողները պետք է պատասխանեն գրական վեց խաղ-առաջադրանքին: Օրինակՙ Րաֆֆին «Սամվել» պատմավեպում ընթերցողին մտովի տեղափոխում է Տարոն, Մուշ, Ողական ամրոց, Աշտիշատի վանք, Վանա լիճ ու Վան, Վաղարշապատ ու Էջմիածնի վանք, Արտաշատ, Դվին, Նախճավան… Դրանք պետք է ցույց տալ նկարված համր քարտեզում: Ներկայացվում են նմանաբնույթ այլ հարցեր:

«Խճանկար» բաժնում եւ նրա ենթաբաժիններում կարճ խոսքերով բնութագրվել են պատմահայր Խորենացին, Կորյուն Սքանչելին, Եղիշեն, Վարդան Մամիկոնյանը, տպագրիչներ Յոհան Գուտենբերգը, Հակոբ Մեղապարտը, Սայաթ-Նովան եւ այլ երեւելի գործիչներ: Միաժամանակ զետեղված են դրանց լուսանկարները: Այդ բնութագրումները կարող են նպաստել հակիրճ խոսք կառուցելու արվեստին: Էլ չեմ խոսում այդ երեւելի գործիչների մարդանվեր վարքի գրական ներգործության մասին:

Հիշյալ բաժնում բերված են Ջորջ Բայրոնի, Վիտաուտաս Պետկյավիչուսի, Ջեյմս Օլդգրիջի, Էլդար Հիլզենռաթի, Ֆրիտյոֆ Նանսենի, Լիվ Նանսեն-Հեոյերի ուշագրավ մտքերը, գնահատականները հայերի եւ Հայաստանի մասին: Միաժամանակ կան բազմաթիվ բնութագրական մտքեր ոճի մասինՙ քաղված համաշխարհային դասականների երկերից:

«Հետաքրքրաշարժ գրականագիտություն եւ գրքագիտություն» խորագրով բաժնում եւ նրա ենթաբաժիններում (էջեր 144-188) ներկայացվում են հայերեն ձեռագիր հիշատակարանները, միջնադարյան գրադարանները, Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը, հին «Ճառընտիր» գրքի պատմությունը, բերվում են տվյալներ հայկական մանրանկարչության վերաբերյալ, խոսք է ասվում «Մշո ճառընտիր» գրքի երկու թերթերի, ձեռքից ձեռք տրված եւ նահատակված գրքերի մասին եւ այլն:

Աշխատությունն ունի նաեւ «Գրական նախատիպեր», «Հիշենք նաեւ այս մասին», «Կեղծանունների աշխարհում», «Գիտե՞ք, որ…», «Խայտաբղետ ընտրանի», «Գրական մեծերը (ովքե՞ր են)» բաժինները, որոնք օժտված են կրթա-դաստիարակչական արժեքներով եւ կարող են առավել բովանդակալից ու իմաստալից դարձնել դասերը, արտադպրոցական, արտադասարանական զանազան միջոցառումները, եթե մեթոդական առումով դրանք կիրառվեն նպատակային ձեւով:

Խրախուսելի է ձեռնարկի բարձրորակ տպագրությունը: Նախշազարդումները եւ գրողների լուսանկարները նպաստում են ձեռնարկի բովանդակության հարստացմանը:

Ն. Շահնազարյանի «Դասերին եւ դասերից հետո» վերնագրով ուսումնաօժանդակ ձեռնարկը տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է եւ ունի հանրագիտարանային բնույթ: Գիրքը նպատակային, գործիմաց օգտագործման պարագայում, անկասկած, զգալի չափով կնպաստի հայոց լեզվի ու գրականության ուսուցիչների, միջին ու բարձր դասարանների սովորողների լեզվագրական ուսումնառությանը, նրանց հոգեմտավոր աշխարհի զարգացմանը: Ինչ խոսք, որ գիրքը հոգեմտավոր գանձեր կպարգեւի նաեւ գրականությամբ, լեզվական հարցերով մտահոգ ընթերցողների լայն շրջաններին:

Նախորդ գրառումը

ՄԱԿ-Ը ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ

Հաջորդ գրառումը

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԻՆԴԼԵԱՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐԵԱՅ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԻՆԴԼԵԱՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐԵԱՅ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական