Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԹԱՅՖԱԲԱԶՈՒԹՅՈՒՆ

03/06/2016
- 03 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հիշո՞ւմ եք անկախ Հայաստանի առաջին կառավարության կազմը. կառավարման համակարգերին բոլորովին անծանոթ մարդիկՙ գրեթե բոլորը: Նոր պետականության կառուցման գործում նրանք ներգրավվել էին պարզապես «Ղարաբաղ կոմիտեի» ընկերական նեղ շրջանակի մասը կազմելու, ավելի շուտՙ «տղաներին» տարբեր ծառայություներ մատուցած լինելու պատճառով: Օրինակՙ նախկին մի բառմեն, որը «նիսյա» խմիչք էր մատուցել նրանց, սովետական կազմավորմամբ մի ֆինանսիստ, որը երբեւիցե ամերիկյան դոլար շոշափած չկար, մի տերտեր, որը կյանքում երեւի բնավ չէր աղոթել, գրասենյակներում նրանց համար սուրճ եփած աղջիկներ ու սիրուհիներ, մի «սպեկուլյանդ», որը այդ աղքատ ու ռոմանտիկ տղաներին «տակից» ջինս էր հայթայթել… (որքան հիշում եմ, այս վերջինն էր, արդեն նախարար, որ պետական առաջին միլիոնը հափշտակեց ու փախավՙ շունչը առնելով Բուլղարիայում):

Այո, տխուր է ասել, մեր անկախ պետականության հիմնադիրները մի թայֆա էին, որը հետագայում մեծացավ, հզորացավ, իսկ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսից հետո վերածվեց թայֆաբազության, այսինքն դարձավ մի համակարգ, որի ավանդույթները առայսօր կենսունակ են մեր երկրում եւ որի ազդեցությունըՙ ավելի քան զգալի թե՛ պետական, թե՛ սոցիալական եւ թե այլ ոլորտներում:

Այդ ազդեցությունը առավել ամեն ինչից զգալի է մանավանդ պետական կադրային քաղաքականության մեջ: Նախորդ իմ սյունակում, «Ինչպե՞ս «ազատել» կադրերին» վերնագրի ներքո, փորձել էի անդրադառնալ կադրային քաղաքականության մեջ իմ կարծիքով ամենախոցելի պահերից մեկինՙ չինովնիկների աշխատանքից հեռացմանը, ավելի ճիշտՙ «սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատման»ՙ Հայաստանում ընկալյալ սովորության: Այդ հոռի սովորությունը, ըստ իս, ամենախոցելի, ավելինՙ պետական կառավարման համակարգի զարգացմանը, զարգացած երիտասարդների ընդգրկմանը խոչընդոտող գլխավոր գործոնն է, քանզի դրանով կանխորոշվում է նաեւ չինովնիկներին աշխատանքի ընդունելու սկզբունքը: Մարդը նշանակվել է պաշտոնի, ձախողել է գործը, հեռացվում կամ, թեկուզ, ինքնադիմումով ազատվում է աշխատանքից, բայց պաշտոնապես բացատրություն չի տրվում, ձախողման հանգամանքները չեն պարզաբանվում, փոխարենը բացասական բնույթի ասեկոսեներ են տարածվում գրասենյակներում ու մամուլի էջերում, նույն պաշտոնում նշանակված նոր չինովնիկը ի սկզբանե իրեն երաշխավորված է զգում աշխատանքն իր հերթին ձախողելու պարագայում եւ, միաժամանակ, համոզվում իր պաշտոնավարման կարճատեւության մեջ եւ… աշխատում է ուտել, արագ եւ շա՛տ ուտել:

Նույն հոդվածում նշել էի նաեւ մեր իրականության մեջ սովորություն դարձած մեկ ուրիշ երեւույթՙ պաշտոնից հեռացած-հեռացված մարդը որոշ ժամանակ անց նշանակվում է մի այլ պաշտոնի, անգամՙ միեւնույն պաշտոնին, եւ հասարակությունը մնում է ապշած-զարմացած, ու հետեւում են «էս անգամ ավել է փող տվել» բնույթի ենթադրությունները, որոնք տիրապետող են դառնում հասարակության մեջ, այն հասարակությանՙ որի վստահությունն են կառավարական շրջանակները ցանկանում շահել այս նեղ օրերին…

Ավելորդ է ասել, որ այս եւ նման երեւույթները ակներեւ ցուցիչներն են մեր երկրում թայֆաբազության կենսունակությանը: Թայֆան, ինչպես մաֆիան, ինքն է պատժում, ինչպես առաջ քաշում, իր անդամներին, եւ չի հանդուրժում արտաքին որեւէ միջամտություն: Դա ոչ թե նրա կենսակերպն է, այլ իր իսկ գոյության երաշխիքը:

Շուտով, այս եւ առաջիկա երկու տարիների ընթացքում մեր երկիրը կանցնի պետական կառավարման նոր համակարգիՙ վարչապետական-կուսակցական ղեկավարման ձեւի: Մեզ կհաջողվի՞ վերջ տալ թայֆաբազությանը: Կասկածում եմ: Թայֆան, միկրոպի պես, հատկություն ունի հարմարվելու բոլոր պայմաններին եւ ի վերջո թելադրելու ի՛ր կամքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸՙ ԳԵՐՄԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

95 ՏԱՐԻ ԱՌԱՋ, ՆՈՒՅՆ ՕՐԸ, ԴԱՐՁՅԱԼ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

95 ՏԱՐԻ ԱՌԱՋ, ՆՈՒՅՆ ՕՐԸ, ԴԱՐՁՅԱԼ ԲԵՌԼԻՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական