Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԹՄՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 50000 ԴՈԼԱՐ Է ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի Կենտրոնական վարչությունը, Ռամկավար Ազատական կուսակցության Վերականգնումի ու միության շարժման եւ ՌԱԿ Հանրապետական վարչության հետ համախորհուրդՙ իր վերջին նիստում որոշում է կայացրել 50 հազար դոլարի դրամական օգնություն փութացնել Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված մեր հերոս տղաների եւ ազատամարտիկների ընտանիքներին: Հիշեցնենք, որ այս մասին արդեն, Հայաստանի ԹՄՄ կողմից ապրիլի 25-ին կազմակերպված տարեկան մրցանակաբաշխության ընթացքում հայտարարել էր ԹՄՄ Կենտրոնական վարչության եւ ՌԱԿ Վերականգնումի շարժման ղեկավարներից Երվանդ Ազատյանն իր ունեցած ելույթում:

Գումարի բաշխման ձեւի, չափի եւ այլ մանրամասնությունների մասին հետագայում կտեղեկացնենք հանրությանը: