Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐՏԵ՞Ղ ԿԲԱՑԻ ԱՐՑԱԽՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿԸՆՏՐՎԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆԸ

15/04/2016
- 15 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Զրուցեցՙ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Մեր զրուցակիցն է Արցախի ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի լրագրող ու վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը


– Պարոն Աթանեսյան, Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, թե այս պահին չենք կարող խոսել հայկական դիվանագիտության պարտության մասին: Մինչդեռ պատերազմն արդեն դիվանագիտության պարտությունն է: Եւ, եթե ընդունենք, որ մենք պատերազմ ունեցանք, որը շարունակվում է, գումարած այն հանգամանքը, ԼՂ-ն այդպես էլ չի դառնում բանակցային լիիրավ կողմ, ինչպես ուզում ենք, ապա հաղթե՞լ է մեր դիվանագիտությունը, գուցե դիվանագիտությունը չի պարտվել եւ դիվանագիտությունը հաղթել էՙ տարբեր բանե՞ր են:

– Ինձ թվում է, պատասխանն արդեն ձեւակերպված է վերջին, թույլ տամ ասելՙ հռետորական հարցադրմամբ: Այո, չի հաղթելՙ չի նշանակում պարտվել է: Եթե պատերազմում հակառակորդին չի պարտադրվում անվերապահ, առանց նախապայմաննեերի կապիտուլյացիա, դիվանագիտական հաղթանակի մասին խոսք չի լինում: Մեր դեպքում կա 1994-ի զինադադարի համաձայնություն: Հնարավոր է, 22 տարի առաջ հակառակորդին կարելի էր այլ պայմաններ թելադրել, բայց ունենք այն, ինչ ունենք: Ինչ վերաբերում է միջնորդությանը, ապա, այո, հայեցակարգի դրական փոփոխություն տեղի է ունեցել, ամրագրվում է ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը: Նախկին առաջարկություններում դա չկար: Մեր դիվանագիտությունն, ուրեմն, շոշափելի ձեռքբերում ունի: Մնում է, որ այն գործնականացվի:

– Հայտարարվեց, որ հրադադարըՙ Մոսկվայում կայացած ՀՀ եւ Ադրբեջանի ՊՆ-ների գլխավոր շտաբի պետերի բանավոր պայմանավորվածության արդյունք է: Իսկ ընդամենը երեկ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը հայտարարեց, թե հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց այն ժամանակ, երբ հայկական կողմն առաջանում էր: Ի՞նչ է ստացվում, եթե հրադադարի մասին պայմանավորվածութուն ձեռք է բերվել Մոսկվայի միջնորդությամբ, ուրեմն Մոսկվան դե՞մ է հայկական կողմի առաջխաղացմանը:

– Իմ տպավորությամբ, դա արդեն կարեւոր չէ: Գործ ունենք իրավիճակի հետ, երբ շփման գծում մարտական գործողությունների ինտենսիվությունը կասեցված է: Քաղաքական եւ, մանավանդ, քաղաքագիտական վարկածների ժամանակ դեռ կունենանք: Գլխավորն այն է, որ իրավիճակի ռեցեդիվ թույլ չտրվի:

– Իսկ գործընթացն ինչպե՞ս է այս պարագայում, այսինքն ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետը ԼՂՀ եւ Ադրբեջանի սահմանագծի պատերազմում հրադադարի թեկուզ բանավոր համաձայնություն տալիս է, հետո այդ մասին ԼՂՀ ՊԲ հրամանատարին տեղեկացնո՞ւմ, թե՞ նախքան հրադադադարին համաձայնելը ՀՀ գլխավոր շտաբի պետը ստանում է ՊԲ հրամանատարի համաձայնությունը:

– Մանրամասնությունների ենք անդրադառնում, որ, գուցե, դիվանագիտական մակարդակում էական են, բայց երբ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, երեւի, չարժե բծախնդրություն ցուցաբերել: Տվյալ դեպքում էական է, որ Ադրբեջանը, դիմելով ագրեսիայի, ինքն էլ նախաձեռնել է կրակը դադարեցնելու բանակցություններ: Դա արձանագրված փաստ է, որը, կարծում եմ, մեզ համար դիվանագիտական կռվան պիտի դառնա: Ադրբեջանը չի հասել իր գլխավոր նպատակինՙ ռազմական գերակշռությունը Բաքվի համար չի դարձել նախապայմանների առաջադրման գործիք:

– ՀՀ Նախագահն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ ինքը հանձնարարել է, որպեսզի Արցախի Հանրապետության հետ ռազմական համագործակցության պայմանագիր նախապատրաստվի: Սա Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչմանն ուղղված քա՞յլ է:

– Իրազեկված չեմ, թե նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի կատարման ուղղությամբ փաստացի ինչ քայլեր են ձեռնարկվում: Իմ ընկալմամբ, ՀՀ-ԼՂՀ ռազմական համագործակցության պայմանագիրը նախ կոչված պիտի լինի լեգիտիմացնելու այսօրվա փաստացի իրավիճակը, ապա եւՙ Արցախը ներգրելու անվտանգության ավելի բարձր համակարգի: Բայց եթե այսօր ՀԱՊԿ գործունակությունը չի դրսեւորվում, ապա երկրորդ անհրաժեշտությունը նկատելիորեն կասկածի տակ է:

– Տպավորությունն այնպիսին է, որ միջազգային ուժային կենտրոնները, առավել եւս Մինսկի խմբի համանախագահությունը, լրջորեն անհանգստանում են ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հավանականության մասին: Ինչո՞ւ է սա սպառնալիք, ո՞ւմ է սպառնալիք եւ սպառնալի՞ք է արդյոք:

– ԼՂՀ անկախության ճանաչումը սպառնալիք չէ, եւ Հայաստանը վերջնագրի լեզվով չէ, որ այդ մասին ասել եւ ասում է: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը հնարավորություն ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած առաջարկությունների շրջանակներում իրացնել մի շարք էական շահեր: Բաքուն չի օգտագործում այդ հնարավորությունը, դիմում է ուժի, ագրեսիայի: Նման դեպքում ԼՂՀ անկախության ճանաչումը պատերազմը կանխելու եւ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու միջոց է, որն, այո, կարող է գործի դրվել: Թե ինչո՞ւ են համանախագահներն զգուշանում, դժվար չէ գնահատել. ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է լիովին հստակել իրավիճակը: Մի կողմում կգտնվեն ժողովրդավարությունը հարգող, մյուսումՙ բռնապետության սատարող երկրներ: Ընտրություն պետք է կատարեն նաեւ համանախագահ երկրները, իսկ նրանք չեն ուզում կանգնել փաստի առջեւ:

– Իլհամ Ալիեը հրադադարից հետո շնորհակալություն հայտնեց Մոսկվայինՙ հրադադարի կայացման հարցում օժանդակելու համար: Լավրովըՙ Բաքվում Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը փոխանցեց նրան Պուտինի ջերմ ողջույնները եւ հիշեցրեց, որ Ալիեւին սպասում են Մոսկվայում: Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը Մոսկվային հրադադարի հետ կապված շնորհակալություն չհայտնեց, իսկ իր ելույթներում բացահայտ հայտարարեց, որ մենք, փաստացիորեն, մենակ ենք: Մենք մենա՞կ ենք:

– Ալիեւի համար ակնհայտ էր ֆիասկոն, երբ ապրիլի 2-ի օրվա երկրորդ կեսին պաշտպանության նախարարին Միրբաշիրից հետ կանչեց Բաքու: Ժամանակ անց, հավանաբար, Բաքվում մի քանի գեներալի «գլուխ կթռչի»: Այս ֆոնին, անշուշտ, Ալիեւը պետք է երախտագիտություն հայտներ, որ Ռուսաստանը միջնորդել եւ հասել է կրակի դադարեցման: Հայկական զինուժի վճռական հակահարվածը բարձրացրել է Հայոց պետականության միջազգային վարկը: Այս ռեսուրսը պետք է դառնա այլ երկրների հետ հարաբերությունների հիմքերից մեկը: Կարծում եմ, դաշնակիցներին չեն որոնում, նրանք իրենք են գտնում ուժեղներին:

– Փաստորեն, դատելով վերջին օրերի դիվանագիտական խոսակցություններից, ընդ որումՙ հակամարտության բոլոր կողմերում, կարելի է փաստել, որ սեղանին մնացել են մադրիդյան սկզբունքները, որոնց կետերից մեկում ենթադրվում է տարածքների հանձնում Ադրբեջանին, ինչպես նաեւ փախստականների վերադարձ, ընդ որումՙ առանց շեշտելու, թե կոնկրետ ո՞ր կողմի փախստականների մասին է խոսքը, արդյո՞ք բոլոր կողմերի: Հիմա, համաձայնել այս սկզբունքներինՙ նշանակում է, որ հայկական կողմերը համաձայն են նաեւ այս կետերի հե՞տ, թե նշանակում է, որ հայկական կողմերը համաձայն են բանակցել այդ թվում այս կետերի շուրջ:

– Մադրիդյան սկզբունքները կողմերին ներկայացվել են 2007-ի վերջերին: Անցած տարիներին դրանք գաղտնիք չեն եղել դիվանագիտական, փորձագիտական եւ լրագրողական շրջանակներում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են չորս հայտարարությամբ որոշակի գաղտնազերծումներ արել: Այսօր տեսք ընդունել, թե վերջին քննարկումները, տեղեկատվական արտահոսքերն անակնկալ են, մեղմ ասած, պատշաճ չէ: Խոսքն այն մասին է, որ կարգավորման երեք սկզբունքներըՙ ուժի չկիրառումը, ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականությունը, դրանց կից տարրերը պետք է համաձայնեցվեն, այսպես ասածՙ փաթեթով: Ադրբեջանը մերժում է ինքնորոշման իրավունքը: Ե՞րբ կլինի սկզբունքների եւ կից տարրերի փաթեթային համաձայնեցում: Դժվար է ասել: Ուրեմն եւ մյուս հարցերը չեն քննարկվի: Այդպես էր մինչեւ ապրիլի 2-ի ադրբեջանական ագրեսիան: Այսօր խնդիրը պետք է դրվի հստակՙ կա՛մ Ադրբեջանը համաձայնում է, կա՛մ միջազգայնացվում է ԼՂՀ անկախությունը եւ կողմերին տրվում է ուղղակի բանակցությունների միջոցով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման հնարավորություն:

– Եվ վերջին, մի քիչ խենթ հարցը. երբ Արցախի անկախության միջազգային ճանաչումն ի վերջո տեղի ունենա, ապա որտե՞ղ, ըստ Ձեզ, Ստեփանակերտը կբացի իր առաջին դեսպանատունը, կոնկրետ ո՞ր երկրում:

– Խենթությանը խենթությամբ պատասխանեմ. անկախ Արցախի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը կբացվի Բաքվում: Ո՞վ կլինի այն դիվանագետը, որ հավատարմագիր կհանձնի Ադրբեջանի նախագահին, հուսամ, որ դա Ալիեւը չի լինի, կարծում եմ, հարկ կլինի որոշել… վիճակահանությամբ: Որպեսզի մյուսները չտրտմեն…

Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԴՐԱ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ…

Հաջորդ գրառումը

ԱՐԱԲԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՙ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԱԲԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՙ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Լրահոս

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել...

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ...

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական