Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱՐՑԱԽԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՐՕՐԵԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, ռազմական պատմաբան

Ինչո՞վ արժանի չեն համաշխարհային լրատուադաշտում թնդալու Արցախեան պատերազմի մերօրեայ հերոսների անունները…

Կարծում եմ, հայկական բոլոր լրատուամիջոցները պէտք է համաշխարհային հանրութեանը հասցնեն նրանց անմահ սխրանքը… Ցոյց տան, որ անպարտելի է այն ազգը, որ նման հերոսներ է ծնել…

Յաւերժ է այն հայրենիքը, յանուն որի ազատութեան ու ապագայի իրենց երիտասարդ կեանքերը դրեցին այդ արիասիրտ երիտասարդները, շատերըՙ դեռ գրեթէ պատանի:

Բազում են նրանց անունները, բոլորին մէկ յօդուածում չես նկարագրի, սակայն նրանցից միայն մէկի խիզախութեան օրինակն էլ ցոյց տալով բաւական է տեսնելու, թէ ի՞նչ քաջարի սերունդ է աճել նորանկախ Հայոց պետութիւնում, սերունդ, որը պատրաստ է հայրենիքի հրամանով ելնել մարտի…

Ահա այդ խիզախներից մէկիՙ կապիտան Արմենակ Ուրֆանեանի սխրանքի համառօտ պատմութիւնը…

4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանեանն, ով ծնուել էր 1990թ. եւ Հայոց զինուած ուժերում ծառայել 17-ամեայ տարիքից, 2016թ. ապրիլի 1-ի լոյս 2-ի այն ճակատագրական գիշերն իր վաշտի անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնուել դաւադիր յարձակման դիմած անարգ թշնամու գերակշիռ ուժերի դէմ:

Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակՙ անձնակազմին յետ ուղարկելովՙ քաջարի կապիտանը միայնակ շարունակել է մարտը, խոցելով կովկասեան թուրքերի մէկ տանկ եւ մօտ մէկ տասնեակ ասկեարների:

Վերջում մի քանի նռնակներ նետելովՙ չի թողել, որ այդ բորենիներն իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մօտեցող ոսոխներին:

Փա՛ռք մեր հերոսներին…