Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

«ՀԱՅԵՐԸ ԵՎ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ՄԻՉԻԳԱՆ-ԴԻԸՐԲՈՌՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Դոկտ. Դենիս Ռ. Փափազյանի նախաձեռնությամբ եւ Վարդանանց ասպետների կազմակերպության եւ մասնավորապես Էդուարդ եւ Հելեն Մարտիկյանների նյութական աջակցությամբ 1985-ին ԱՄՆ-ի Միչիգան-Դիըրբոռն համալսարանում բացված Հայկական հետազոտություների կենտրոնը ապրիլի 1-ից 3-ը համալսարանում անցկացնում է միջազգային գիտաժողով «Հայերը եւ սառը պատերազմը» թեմայի շուրջ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Միջազգային առումով սառը պատերազմը 1945-ից (Բ. աշխարհամարտի ավարտից) մինչեւ 1991 (Խորհրդային Միության փլուզումը) թվականն է երկարաձգվել: Հայկական շրջանակներում թեր ու դեմ կարծիքներ էին ձեւավորվել Խորհրդային Հայաստանի նկատմամբ:

Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են քաղաքական դինամիկան այդ հակադիր կարծիքների: Մասնակցելու են մոտ 30 հայ եւ օտար գիտնականներ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից, Եվրոպայից եւ Հայաստանից: Զեկուցումները հետագայում ամփոփվելու են «Armenian Review» պարբերականի հատուկ համարում:

Գիտաժողովի հովանավորներն են Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային «ՆԱԱՍՐ» ասոցիացիան եւ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքը: