Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՈՒԹԱԲՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ՔԱՖԻՐՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑ ՖԻԴԱՅԻ ԵՆ ԿՈՉՈՒՄ

25/03/2016
- 25 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հնարավո՞ր է արդյոք ավարտել որեւէ բուհի որեւէ ֆակուլտետ, ենթադրենքՙ արաբագիտության, եւ ոչ միայն արաբագետ չդառնալ, արաբերեն չսովորել, այլեւ մոռանալ այն ամենն, ինչ սովորել ես: Կարծում եմ, որ հնարավոր է: Նախ արաբերենը դժվար լեզու է, այն սովորելը ոչ բոլորին է տրվում, երկրորդը արաբագիտության ֆակուլտետ ընդունվածներից ոչ բոլորն են ուզում արաբագետ դառնալ, երրորդըՙ շատերը բուհ են ընդունվում ուսանող լինելու համար, ոչ թե մասնագետ դառնալու, եւ վերջապես չորրորդըՙ ներկայի ծանրաբեռնվածությունն ու ապագայի սպառնալիքը, հենց սպառնալիքը հաճախ շատերին ստիպում է մոռանալ անցյալը, մանավանդ որ այդ անցյալը եւ անցյալում ձեռք բերած գիտելիքները, պարզվում է, ո՛չ ներկայի ծանրաբեռնվածության թոթափման գործում են օգնական, ո՛չ էլ ապագայի սպառնալիքներն են ցրում:

Եւ քանի որ սա հնարավոր է, ուրեմն հնարավոր է նաեւ, որ ինչ-որ մահմեդական դուրս գա Քութաբից (դպրոց, որտեղ ուսուցանվում է Ղուրանը) եւ դառնա քաֆիր («անհավատ» կամ «անհավատարիմ», որը մերժել է Ղուրանի պատգամը) : Բայց սա խնդիր չէ, ավելինՙ ինչ-որ առումով նույնիսկ լավ է, քանի որ երբ դու մերժում ես այն, ինչը սովորել ես, երբեմն դա նպաստում է առաջընթացին, համենայն դեպս նպաստել է, եթե իրենց սովորածը մերժողներ որպես դիտարկենք Գալիլեյո Գալիլեյին կամ Ջորդանո Բրունոյին: Այ, երբ Քութաբներից դուրս եկած քաֆիրները չեն գիտակցում, որ իրենք քաֆիր են դարձել, ավելինՙ իրենց եւ իրենց արածը ընկալում են որպես ֆիդայություն (ֆիդայինՙ իսլամի համար իր կյանքը զոհաբերելու պատրաստ զինվոր), սա արդեն խնդիր է, ավելի ճիշտՙ խնդիրը հենց սա է: Երբ քութաբավարտ հավատացյալները չեն գիտակցում, որ իրենք ֆիդայի չեն, իրենց արածը ֆիդայություն չէ, քանի որ իրենք քաֆիր են դարձել, իրենց քաֆիր են դարձրել: Ղուրանում հո գրվա՞ծ չէ, որ գնա եւ Փարիզում, Բրյուսելում… մարդկանց սպանիր, Ղուրանում հո գրված չէՙ սպանիր: Ղուրանում գրված էՙ հանուն իսլամի կյանքդ տուր, բայց հո գրված չէ՞, որ նախքան կյանքդ տալըՙ ուրիշներինը խլիր: Ուրեմն նա ով սպանում է, քաֆիր է: Եւ Ղուրանը չէ, որ այս մարդկանց քաֆիր է դարձնում, դարձնողներն են դարձնում, նրանք, որոնց նպատակն ամենեւին էլ անհավատների դեմ «սրբազան պատերազմը» չէ, նրանց խնդիրը քաղաքական է, քաղաքական-տնտեսական է, կրոնական չէ, կրոնը գործիք է, որով Քութաբից դուրս եկածին համոզում են, որ ինքը ֆիդայի դառնա, առանց բացատրելու, որ քաֆիրությամբ ֆիդայի չեն դառնում:

Եւ ուրեմն, ինչպես հիմա են ասումՙ քաղաքակիրրթ աշխարհի խնդիրը իսլամը չէ, Ղուրանը չէ, Քութաբները եւ այնտեղ սովորողները եւ այնտեղից դուրս եկածները չեն, ֆիդայիներն էլ չեն, խնդիրը ներշնչողներն են, նենգափոխողներն են, Ղուրանը հրաշալի իմացողներն են, եւ այդ պատճառով էլ Ղուրանը հրաշալիորեն օգտագործողներն են: Այսինքն մահմեդական են, բայց կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ մաքուր մահեդականներ էլ կան, որոնց համար ֆիդայությունը այստեղ-այնտեղ պայթեցնելն ու ահաբեկելը չէ, այլ Ղուրանի վրա տքնելը, Ղուրան տարածելըՙ Ղուրանը ձեռքին, ոչ թե զենքը: Այս մարդկանց առկայությունն ամենակարեւորն է, քանի որ նրա՛նք պետք է այս հարցը լուծեն, քանի որ ոչ մի կոալիցիա, ոչ մի ՆԱՏՕ, ոչ մի Արեւմուտք, անգամ եթե Արեւմուտք անվանենք Ճապոնիայից արեւմուտք ընկած բոլոր երկրները, այդ թվումՙ Ճապոնիան, իր ոչ մի հարվածով, ոչ մի պատժամիջոցով, ոչ մի օրենսդրական խստություն սահմանելով այս հարցը չի լուծելու, այս հարցը լուծելու են իսկական մահմեդականներըՙ իրենց ներսում, իրենց շարքերը մաքրելով, իրենց ներսում, իրենց շարքերում Ղուրան տարածելով, բացատրելով, ապացուցելով, փաստարկներով, որ Ղուրանը մարդասպանության կոչ չէ: Եւ երբ յուրայինները, հավատացյալները Քութաբից դուրս եկած անփորձ միամիտներին սա բացատրեն, Քութաբներից էլ քաֆիրներ դուրս չեն գա: Եւ, եթե այս գործի համար իսկական մահմեդականների կյանքը չի բավականացնի, հոգ չէ, հոգ չէ, քանի որ սա հենց ֆիդայության տեղ է, ավելի ճիշտՙ ֆիդայության տեղը հենց սա՛ է:

Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ ԵՎ ՎԻՆՍՏՈՆ ՉԵՐՉԻԼԸ

Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ

Լրահոս

Թրամփը նաև Ալիևին է հրավիրել Մայամի՝ G20-ի առաջնորդների գագաթնաժողովին

06/07/2026

Մենք շատ հպարտ ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներին հրավիրել է Մայամիում անցկացվելիք G20-ի առաջնորդների...

Այսպիսի վարքագծով որևէ ռեժիմ չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան

06/07/2026

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ. գրել...

Մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությամբ. Փաշինյան

06/07/2026

Եկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը դեռևս ավարտված չէ. փաստաբան

06/07/2026

Քննչական գործողությունը դեռևս ավարտված չէ, լրագրողներին քիչ առաջ ասաց Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։ Նա միաժամանակ նշեց, որ Ծառուկյանն այս պահին...

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Ուկրաինայի հարձակման փորձերը կարժանանան ավելի կոշտ պատասխանի. ՌԴ ՊՆ

06/07/2026

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Վլադիմիր Զելենսկու  ծրագրած զանգվածային հարձակումը խափանվեց, և ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ճնշող մեծամասնությունը ոչնչացվեց. հայտարարել է Ռուսաստանի...

Օլիմպավանից  դուրս են բերել միջազային տարբեր մրցելույթների մասնակից մարզիկների. սա միջազգային սկանդալ է. Տոնոյան

06/07/2026

Իրավապահների գործողությունների հետևանքով պարալիզացված են «Մուլտի գրուպ»-ի կազմում մտնող ավելի քան մեկ տասնյակ ընկերություններում աշխատանքը պարալիզացված է, մի քանի հազար...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական