Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՌԿԱԾ ԾԵՐՈՒՆԻՆ ԵՎ ԱԶԱՏՎԱԾ ԲԺԻՇԿԸ

18/03/2016
- 18 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բժիշկ Վահրամ Անդրեասյանին աշխատանքից ազատել են։ Կան բազմաթիվ բժիշկներ, որոնց կարելի է եւ պետք է աշխատանքից ազատել, բայց ազատել են Վահրամ Անդրեասյանին։ Բանն այն է, որ մարտի 4-ին (այդ մասին հայտնի դարձավ անցնող շաբաթ) մայրաքաղաքի սիրահարների այգում հանգստացող քաղաքացիները զանգահարել են շտապօգնություն եւ տեղեկացրել, որ այգում մի ծերունի իրեն լավ չի զգում, պառկել է գետնին։ Այն, որ գետնին պառկելը լավ չզգալու նշան է, փաստորեն, չգիտեինք, փաստորեն այդպես է, բայց քանի որ դա այլ խոսակցություն է, դառնանք մեր թեմային։ Շտապօգնության մեքենան ժամանել է դեպքի վայր, զննել են ծերունուն, ով հրաժարվել է գետնից բարձրանալ եւ գոնե նստարանին նստել, ապա, քանի որ մարդը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց, թողել են նրան եւ հեռացել։ Որոշ ժամանակ անց, նույն այգում նույն ծերունու հետ կապված, բայց այլ քաղաքացիներ են ահազանգել շտապօգնություն, որը կրկին անձնակազմ է ուղարկել այգի։ Այս անգամ բժիշկը եղել է Վահրամ Անդրեասյանը։ Նա, ինչպես հարկն է զննել է ծերունուն, գիտակցությունըՙ տեղն է եղել, ճնշումըՙ նորմայի մեջ, այսինքն այդ պահին եւ այդ տեղում ինչ հնարավոր եղել է բժիշկ Անդրեասյանն արել է։ Համացանցում տարածված տեսանյութում պարզ լսվում է, որ Անդրեասյանը նաեւ հորդորել է ծերունուն բարձրանալ եւ նստել, եւ ծերունին մերժել է բժշկի հորդորը, ինքն իր հերթին հորդորելով բժշկին, որ վերջինս հանգիստ մնա, ինչին բժիշկ Անդրեասյանը շատ հանգիստ տոնով ասել էՙ ես հանգիստ եմ։ Ապա ծերունին կրկին անգամ հրաժարվել է հիվանդանոց գնալուցՙ լրացնելով հիվանդանոց տեղափոխվելուց հրաժարվելու իր ստորագրությամբ փաստաթղթերը։ Բժիշկ Անդրեասյանը եւս մեկ անգամ նրան է դիմելՙ ասելովՙ հիմա գալի՞ս ես հիվանդանոց, ծերունին ասել էՙ ոչ, բժիշկն էլ ասել էՙ ջհանդամը գաս, ասել է եւ հեռացել։

Շտապօգնության հեռանալուց հետո հավաքված քաղաքացիներին այդուհանդերձ հաջողվել է նստեցնել ծերունուն, վերջինս նաեւ հայտնել է, որ ինքը հիվանդանոց չի գնում, քանի որ բժիշկներին չի վստահում եւ բժիշկները շատ էլ իզուր էին արել, որ եկել էին։

Այս համատեքստում Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտարարել է, որ բժիշկ Անդրեասյանը կրելու է իր պատիժը, քանի որ բժիշկն իրավունք չունի նման խոսելաոճ դրսեւորել հիվանդի հետ զրույցում։ Թե որտեղի՞ց է համոզված տիկին Ստեփանյանը, որ սիրահարների այգում պառկած ծերունին հիվանդ է, մենք չգիտենք, համենայն դեպս գետնին, անգամ դատարանի գետնին պառկելը հիվանդության նշան չէ։ Բացի այդ, բժիշկ Անդրեասյանը նրան նախնական զննության է ենթարկել եւ պարզել, որ հիվանդ չէ։ Գուցե տիկին Ստեփանյանն իր բժիշկների՞ն չի հավատում կամ չի վստահում, այդ պարագայում գուցե ի՞նքը ամեն օր գնա ամեն շտապ կանչի հետքերով, համ էլ կպարզվի, թե որքանո՞վ են ամուր տիկնոջ նյարդերըՙ զանազան հիվանդների եւ հիվանդ ձեւացողների հետ զրույցներում։

Իրականում, գոնե տեսանյութից չի երեւում, թե ինչի՞ համար է պատժվել բժիշկ Անդրեասյանը. քաղաքացու ճնշումը չափելո՞ւ, թե՞ նրա գիտակցությունը ստուգելու համար, գուցե հիվանդանոց տեղափոխվելու հորդորի՞, կամ նրան ամեն կերպ նստեցնելու փորձի՞։ Գուցե բժիշկը մեղավոր է, որ ծերունուն ասել է, թե ամոթ է, այ մարդ, ինչո՞ւ ես պառկել, բա էս երեխաները քեզանից ի՞նչ են սովորելու… Ավելի շատ հնարավոր է, որ բժիշկ Անդրեասյանն ազատվել է աշխատանքիցՙ ջհանդամը բառն օգտագործելու համար, ընդ որում, ոչ թե որովհետեւ այս բառը հայերեն չէ, այլ որովհետեւ բժիշկն իրավունք չունի նման բառ օգտագործելՙ հիվանդի կամ իր այցելուի հասցեին։ Բայց, եթե ջհանդամ բառն օգտագործած ամեն բժիշկ ազատվեր աշխատանքից, ապա մենք այսօր բժիշկ չէինք ունենա, Թագուհի Ստեփանյանն էլ կլիներ ոչ մեկի տնօրենը, եւ քանի որ ոչ մեկին ֆիզիկապես չէր կարող միայնակ շտապօգնություն ցուցաբերել, ամեն երրորդ ահազանգին կպատասխաներՙ ջհանդա՛մը։

Հիմա ծերունին իրեն լավ է զգում, չնայած կնոջից բաժանված է, երկու երեխաներից մեկն էլ Ամերիկայում է, մյուսըՙ Անգլիայում։ Հայտնի չէ, թե գիտի՞ արդյոք ինքը, որ իրեն առաջին բուժօգնություն ցուցաբերած բժշկին ազատել են աշխատանքից, բայց, կարծում եմ, դժվար չէ ասել, թե ի՞նչ կասի ծերունին, երբ իմանա այդ մասին։ Դժվար չէ ասել, քանի որ մենք, եթե հիվանդ ենք, ապաՙ ջհանդա՛մը որ հիվանդ ենք, որովհետեւ փող չունենք եւ քանի որ բժիշկներին չենք վստահում։ Եթե բժիշկ ենք, ապաՙ ջհանդա՛մը, որ հիվանդ են, քանի որ փող չունեն եւ առողջության մասին հոգ տանելու պատրաստակամությունը սահմանափակվում է կենացային մակարդակով սոսկ։ Մենք հիվանդացել ենք շատ լուրջ հիվանդությամբ, լուրջ, բայց բուժելի, բուժելի, բայց անտանելի, անտանելի եւ սուր վարակիչ։ Այդ հիվանդությունը հենց այդպես էլ կոչվում էՙ ջհանդա՛մը։ Ջհանդամը, որ հիվանդ ենք, ջհանդամը, որ հիվանդ են, որ մեզ փող են տալիս, որ ընտրվեն, որ փող ենք տալիս, որ ընտրվենք, ջհանդամը, որ բարեկամների կենացը այլեւս վերանվանվել էՙ հեռավոր բարեկամների, քանի որ նրանք հեռու են ապրում մեզանից, ջհանդամը, որ երկրում ավելի շատ տուն կա, քան տնավոր, ավելի շատ գազանություն կա, քան գազան, ավելի հաճախ դանակահարում են, քան սիրում, որ ծնողներն իրենց փոքրիկ աղջիկներին սովորեցնում ենՙ ով քեզ հարվածի, քարով գլխին տուր, բայց պատժում են, երբ սիրահարվում է։ Ջհանդամը, որ Երեւանն այս տարի 2800 տարեկան կդառնա, բայց արտաքին տեսքից 28 տարեկան էլ չես տա… Ջհանդամը, որ այս բառը հայերեն էլ չէ, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որ Հայաստանի Հանրապետություն կա, որը շահեր ունի եւ որտեղ մարդիկ են ապրում, այդ թվում այս իշխանությունը, որին չենք վստահում, այս ընդդիմությունը, որին չենք վստահում, այս բանկիրներն ու դատավորները, որոնց չենք վստահում, վաճառականներն ու քահանաները, որոնց չենք վստահում, բժիշկներն ու լրագրողները, որոնց չենք վստահում…

Մեզ իհարկե բժիշկներ են պետք, այդ թվումՙ բժիշկներին, մանավանդՙ բժիշկներին, քանի որ մեզ իհարկե առողջություն է պետք, բոլո՛ր առումներով։

Նախորդ գրառումը

ՄԱՐՏԻ 28-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԱՊՐԻԼԻ 2

Հաջորդ գրառումը

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԾՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԾՆՈՒՄ

Լրահոս

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են. ՔԿ

06/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն...

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, նրան տարել են ՔԿ

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, տանում են ՔԿ և ներկայացնելու են կալանքի միջնորդություն. Հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Ծիծաղելի մեղադրանքով ձերբակալեցին, տանում...

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

06/07/2026

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է։ Վերջինիս կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը կքննվի, լրագրողներին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։...

Խուզարկություններն ավարտվել են. Օլիմպիական կոմիտեն և այլ շինություններ կապարակնքվել են. Իվետա Տոնոյան

06/07/2026

«Արարատցեմենտում», «Մուլտի վելնեսում», Երևանի Արարատ  կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի սթոուն» ընկերություններում, «Օլիմպավանում» և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում խուզարկություններն ավարտվել...

Թրամփը նաև Ալիևին է հրավիրել Մայամի՝ G20-ի առաջնորդների գագաթնաժողովին

06/07/2026

Մենք շատ հպարտ ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներին հրավիրել է Մայամիում անցկացվելիք G20-ի առաջնորդների...

Այսպիսի վարքագծով որևէ ռեժիմ չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան

06/07/2026

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ. գրել...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական