Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԱՅԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ԹԱՆԳԱՐԱՆ ՄԵՔՔԱՅՈՒՄ

Հ.Ծ.

Ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի հիմնած «Mossessian Architecture» ճարտարապետական հաստատությունը ընտրվել է նախագծելու իսլամական հավատի ծնունդը խորհրդանշող մի թանգարան Մեքքայում, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

«Մեքքա թանգարանը», որը կառուցվելու է Մեքքայի Մեծ Մզկիթից յոթ կիլոմետր հեռու տարածության վրա, ներառելու է 5-600 քառակուսի մետր 3D ֆորմատով ցուցադրական տարածք, մի մզկիթ, ընդունելությունների սրահ, լսարան, գրադարան, ուսուցման կենտրոն, ռեստորան եւ ծածկված պարտեզ: