Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱԴԱՐՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ

18/03/2016
- 18 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Չնայած առաջին հայացքից մեր կյանքում մեծ փոփոխություններ կարծես թե չկան, այնուամենայնիվ` վիզուալ առումով ե՛ւ աշխարհում, ե՛ւ Հայաստանում իրադարձություններն այնքան արագ են հերթագայում մեկը մյուսին, որ երբեմն չես հասցնում նկատել դրանց հեռագնա նշանակությունը: Մինչդեռ ակնհայտ է, թե որքան արդիական օրակարգերում է հիմա Հայաստանը` ուզենք, թե չուզենք, ու որքան կարեւոր է ժամանակին նկատել հետեւելիք իրադարձությունների ուրվագիծը: Միայն մեր երկրին առնչվող սպասվելիք իրադարձություններին եթե նայենք` ապա բավական մեծ է բացվածքը:

Ապրիլի 7-ին Երեւանում տեղի է ունենալու ԵԱՏՄ կառավարությունների խորհրդի նիստը` ԵԱՏՄ-ում Հայաստանը նախագահող երկիր է այժմ, մինչ այդ էլ Հայաստան կժամանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը. պարզ է, որ Հայաստանի տնտեսական խնդիրները, այդ թվում` գազի սակագինը, քննարկվող հարցերի համատեքստում են լինելու: Հավանաբար մինչեւ ապրիլի սկիզբ բանակցությունների ընթացքում համաձայնություն կլինի գազի սակագնի իջեցման վերաբերյալ, որը կհայտարարվի Մեդվեդեւի այցի ժամանակ: Ապա եւ ապրիլի երկրորդ տասնօրյակի սկզբում Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի ներկայացուցիչները քննարկելու են նաեւ Հայաստանով Վրաստան գազի տարանցիկ փոխադրման հարցը, որը բոլոր առումներով մեզ համար լավ է` ե՛ւ միջնորդավորված վճարները բյուջե մուտք անելու, ե՛ւ ապագայում Հայաստան գազ մատակարարել հնարավորության դեպքում ենթակառուցվածք ունենալու տեսակետից:

Նախագահ Սարգսյանը, մեծավ մասամբ վարագույրի հետեւում մնացած մոսկովյան մշուշոտ այցից հետո, Հայաստանի արտաքին տնտեսական եւ անվտանգային հեռանկարների որոնումները շարունակում էր Եվրոպայի մաս Հունաստանում եւ Կիպրոսում, որից հետո, ամսվա վերջերին, արդեն ԱՄՆ կմեկնի` նույն մտահոգությունների ծիրում. տարածաշրջանի տնտեսական եւ անվտանգային կոնտուրների անհանգիստ թրթռումը նաեւ մե՛զ համար է դաշնակիցների, աջակցության եւ փոխշահավետ գործակցության խոստումների մշտական որոնման առիթ: Մանավանդ հիմա արդեն, երբ Ռուսաստանն իր զինուժը դուրս է բերել Սիրիայից, ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ի վերջո ինչպես կլուծվի Բաշար Ասադի` իշխանության մնալու-չմնալու հարցը, կամ ինչպես կպահի իրեն Թուրքիան, արդյոք նոր լարումներ կլինե՞ն, թե աշխարհը կառավարող բեւեռները բանակցային խաղաղ լուծումով կվճռեն Սիրիայի կնճիռը:

Այս համատեքստում Թուրքիայի եւ Ադրբեջանի մշտական, այսպես ասենք, ոչ բարեկամական պահվածքը մեզ մշտապես ստիպում է միջազգային երաշխավորված աջակցություն որոնել: Եթե այս տեսանկյունից նայենք Սերժ Սարգսյանի` Եվրոպական կառույցներում մեզ համար կարեւոր աջակից երկրներ` Հունաստան եւ Կիպրոս այցին, ապա առանց տեղեկատվության էլ հասկանալի է, թե ինչ ենթատեքստ կարող էին ունենալ նախագահի հագեցած հանդիպումները Հունաստանում եւ Կիպրոսում, որոնք լայնորեն լուսաբանվեցին` այնուամենայնիվ գաղտնիմաստները չբացահայտելով: Այս իմաստով` մոսկովյան հանդիպումների տողատակը եւս անհասանելի մնաց: Բայց որ երկրի ներսում ներքաղաքական հարկավոր դադարը հաջողելուց հետո Սարգսյանը ձեռնամուխ է եղել արտաքին կենտրոնների հետ հարաբերությունները, այդ թվում` մեր երկրի համար առանցքային (ԼՂՀ կարգավորում, սահմանային անվտանգություն, տնտեսական կարեւոր նախագծեր) հարցերը հստակեցնելու գործին` դա երեւում է անզեն աչքով:

Արժանահիշատակ է, որ հունական հանդիպումների ընթացքում է հենց ՍերԺ Սարգսյանը հայտարարել, որ հրավեր ունի Վաշինգտոնից` Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու եւ շուտով կմեկնի ԱՄՆ: Եթե այնպես պատահի, ու գագաթաժողովի ընթացքում ամերիկյան կողմի միջնորդությամբ տեղի ունենա Ալիեւ-Սարգսյան անպաշտոն հանդիպում, ապա գուցե հասկանալի է Մոսկվա-Հունաստան-Կիպրոս-ԱՄՆ երթուղին, ԼՂՀ հարցում բոլոր այս երկրների շահախնդրությունը կամ հետաքրքվածությունը նկատի առնելով: Բացի այդ` միամտություն կլինի կարծել, թե որեւէ բեւեռ, ասենք` ամերիկյանը, կարող է այդ հարցում ինչ-որ նախաձեռնություն դրսեւորել, առանց մյուս կողմերի հետ սուբորդինացնելու այն կամ տեղյակ պահելու: Մնում է , որ հայոց սահմաններին մեր զինուժը Հայաստանի նախագահի ամերիկյան այցի ընթացքում տասնապատկի իր զգոնությունը, քանի որ նման հանդիպումները կատաղեցնող առիթ են միշտ ադրբեջանական կողմի համար: Ընդ որում` ամերիկահայ համայնքը վաղուց արդեն տեղյակ է Հայաստանի նախագահի այցից եւ իր մասով նախապատրաստվում է դրան:

Հայոց խորհրդարանում, սակայն, այս բոլորին մի տեսակ անհաղորդ` ավելի շատ նախընտրական շորշոփներ են, քանի որ ուզած քննարկվող հարցի հետ կապված քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ուզում են փայլել ամենաէկզոտիկ համեմատություններով, ամենապատկերավոր զուգահեռներով: Հատկապես դա երեւում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տարեկան ծրագրի քննարկմանը, որի ժամանակ, ի դեպ` երբեմն շատ արդարացի, պատգամավորների բառապաշարը գրոտեսկի էր հասնում: Դա եւս հասկանալի է, երկրում չկա մրցակցային բիզնես եւ տնտեսություն, ամեն ինչ քվոտային ու մենաշնորհային է, բայց տվյալ իրավիճակի համար տարօրինակ անվանումով եւ իր գործունեության լիարժեք ծավալման համար պակաս լիազորություններով մրցակցության պաշտպանության հանձնաժողով ունենք, որը հակամրցակցային երեւույթների դեմ անտեսանելի-միկրոսկոպիկ պայքար է մղում, չարաշահումներ հայտնաբերում, տարեկան էլ ծախսում 300 մլն դրամ հանրության միջոցներից` ով չի խոսի: Ու հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այս իմաստով երկու օր դարձել էր զանազան մեղադրանքների, երկրի բոլոր ախտերի, կառավարության ու Ազգային ժողովի համատեղ թերի գործունեության հետեւանքների քննադատության միակ սուբյեկտ: Լիազորություն չի տվել Ազգային ժողովը, երկրի մենաշնորհային տնտեսության համար մեղավոր է ողջ համակարգը, իսկ նրանց փոխարեն մի հանձնաժողովից պահանջելը պարզապես ծիծաղելի է, ընդհանրապես` այս իրավիճակում նման հանձնաժողովի վրա փող ծախսելն է ընդհանրապես ապարդյուն: Բայց առիթն օգտագործելով` պատգամավորները բարձաձայնեցին թանկ բենզինի ու բանանի, մենաշնորհյալ բիզնես- շաքարավազի ներկրման, բրենդային խանութների խաբեություն-զեղչերի, կաթի փոշով սարքվող մածուն ու կաթի եւ էլ ինչի մասին ասես, որոնք որպես առանձին խնդիր, այո, գոյություն ունեն, սակայն երկրում որդեգրված բարքերի արդյունք են, ու ոչ թե մեկ հանձնաժողովի աշխատանքի:

Հաճելի բան էլ կար, չնայած` ում համար հաճելի, ում համար` ընդհակառակը: Հայաստանի համեմատաբար ապահով բնակչության համար հաճելի իհարկե` ԵԱՏՄ երկրներից տարին մեկ ավտոմեքենա ֆիզիկական անձը կարող է ներկրել առանց ավելացված արժեքի հարկի: ԱԺ-ն այդպիսի օրենք ընդունեց առաջին եւ երկրորդ ընթերցմամբ, որով բացառվում է 20 տոկոս ԱԱՀ գանձումը մեկ ավտոմեքենա ներկրելու պարագայում, քանի որ ԵԱՏՄ պայմանագրով դա արգելված է: Այսինքն` մեր բյուջեն, ըստ այդմ էլ` աղքատ շերտերը զրկվում են անցած տարի այդ հարկով գանձված1,7 մլրդ դրամից, սա քաղաքացիների եւ ԵԱՏՄ երկրների համար լավ բան է, բյուջեի համար` վատ լուր: Ու մեր պատգամավորները իրար հերթ չէին տալիս ողջունեու այդ օրինագիծն ու դեռ պահանջելով ձեւ գտնել վերադարձնելու ԵԱՏՄ պայմանագրից հետո մեկ տարի գանձված ապօրինի ԱԱՀ-ի գումարները: Այսինքն` որպես պետություն այդ պայմանագրից ահա տուժում ենք, շահում են ԵԱՏՄ մյուս պետությունները, որոնցից մեր բնակիչները մեքենա են ներկրում:

Ներքաղաքական առումով ինտրիգն այս շաբաթ դարձյալ Վարդան Օսկանյանի շուրջ էր, նա հայտարարեց, թե վերջապես, այո, կուսակցություն է բացում, չնայած դեռ չգիտի անունը: Իսկ ինտրիգն այն է, որ այդ կուսակցության ֆինանսները կարող են ծագել Ռոբերտ Քոչարյանից, որն, իհարկե, Օսկանյանը հերքում է, բայց գործընթացներից տեղյակ մարդիկ սրանում կասկած չունեն:

Օսկանյանի հայտարարությունը կուսակցություն հիմնելու եւ քաղաքական ընթացքին միանալու մասին մեկ առումով գովելի է` տարտամ դարձաձ ընդդիմադիր դաշտում շարժում կլինի, գործընթացները գեներացնող նոր ուժի հայտնությամբ: Անգամ ՀԱԿ-ը դեմ չէ Օսկանյանի կուսակցության հետ համագործակցելուն, որքան էլ դա զարմանալի լինի, որքան էլ «Մարտի մեկը» կապեն այն իշխանության հետ, որի ներկայացուցիչն էր Օսկանյանը: Մյուս կողմից` երբ Օսկանյանն ակտիվ էր ԲՀԿ- կազմում, անգամ ուզում էր որպես նախագահի թեկնածու դրսեւորվել, նրան շատ հեշտ շարքից հանեցին ֆինանսական չարաշահումներ վերագրելով: Եթե սա պայմանավորվածության արդյունք չէ` ծածկելու ընդդիմադր դաշտը նոր ստեղծվող ուժով եւ չթույլատրելու այլ գեներացիա, ապա ֆինանսական չարաշահումների տրյուկը իշխանությունը միշտ կարող է կրկնել: Սակայն հնարավոր չէ մոռանալ, որ Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ ասում էր, որ ինքը նախագահի թեկնածու ունի: Ո՞ւմ նկատի ուներ Սարգսյանը` մինչեւ հիմա էլ առեղծված է, իսկ մամուլի հրապարակումները` այսուայն անունի վերաբերյալ, մեր կարծիքով արժանահավատ չեն: Արդյոք Քոչարյա՞նն է ֆինանսավորելու օսկանյանական մտահղացումը, ինչն անպայման տեղի կունենար, եթե դա լիներ տարիուկես առաջ: Հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ իշխանությունն է հասկացել, որ առանց նորմալ ընդդիմության խաղը վերածվում է ֆարսի, եղած ընդդիմության մի քանի փոքրիկ միավորներն էլ անթառամի դաշտում ոտքի տակ ընկած ու այսուայն կողմից ծիկրակող անմոռուկի են նման:

Խորհրդարանում ամենից շատ երեւացող Նիկոլ Փաշինյանը, այս քառօրյայում նրան ուղղված «խիստ էթիկական» բառապաշարի առկայությամբ, երեւում է, որ արդեն նյարդայնացնում է իշխանական տարբեր թեւերին, Էդուարդ Շարմազանովի օգտագործած «հաճախորդ» բառն էլ եթե նրան էր ուղղված, ապա հասկանալի է դառնում, որ ընդդիմության մի քանի կղզյակներին հակակշռելու համար նույնիսկ կարող է խրախուսվել Օսկանյանի ընդդիմությունը: Սակայն այս մասին դեռ վաղ է դատողություններ անելը: Կլինեն զարգացումներ` կխոսենք, իսկ առայժմ քաղաքական ուժերը քննարկում են ընտրական օրենսգիրքը:

Ի դեպ` Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի կողմնակիցներին ընտրական հանձնաժովի իր տեղերը չտրամադրելու ՀԱԿ-ի հակվածությունը ցույց է տալիս ընդդիմության այդ փոքրիկ միավորի իրական նկրտումներն ու նպատակները` անձնապաստան շահեր ու շահագրգռություններ, այն դեպքում, որ Հրազդանում ընդդիմադիր գործչին քաղաքապետ դարձնելու լավ հնարավորություն կար: Այս է, ահա, մեր ընդդիմությունը:

Նախորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՍԻՐԻԱ

Հաջորդ գրառումը

ԿՈՎԵՐԸ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ, ՀԱԼԵՊԱՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊՐԱՀԱՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿՈՎԵՐԸ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ, ՀԱԼԵՊԱՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊՐԱՀԱՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական