Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

05/02/2016
- 05 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

Կամ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքում ձգտում է փոխարինել ԱՄՆ-ին

Մասն 3-րդ

Սիրիական պատերազմը գուցէ որոշ, թէկուզՙ հեռաւոր կերպով յիշեցնում է 1936-1939թթ. Հանրապետական Իսպանիայի եւ ֆրանկոյականների միջեւ մղուած պատերազմը: Ի դէպ, այնտեղ եւս մասնակցում էր Ռուսաստանը (այն ժամանակՙ ԽՍՀՄ անուան ներքոյ), թէպէտՙ ոչ թէ ուղղակիօրէն իր զօրքերն ուղարկելով, այլ այսպէս կոչուած «կամաւորականներ», ռազմական խորհրդականներ, ինտերնացիոնալ բրիգադների հազարաւոր մարտիկներ, զէնք եւ ռազմական տեխնիկա: Հակառակորդ կողմում էին նացիստական Գերմանիան, ֆաշիստական Իտալիան ու Պորտուգալիան: Փաստացի անտարբեր դիտորդի դերն էին ստանձնել Անգլիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն: Անշուշտ, Սիրիայում բոլորովին ուրիշ խաղադաշտ է եւ խաղացողների այլ համադրութիւն: Աւելի անկանխատեսելի: Այնուամենայնիւ, յուսանք, որ սիրիական ազգային պետականութիւնը չի կիսի Հանրապետական Իսպանիայի դժբախտ ճակատագիրը…

Իսկ ըստ ՌԴ կառավարութեանը կից Ռազմարդյունաբերական յանձնաժողովի կոլեգիայի փորձագիտական խորհրդի անդամ, «Արսենալ Ռոդինի» («Հայրենիքի զինանոց») հանդէսի գլխաւոր խմբագիր, պահեստազօրի գնդապետ Վիկտոր Մուրախովսկու` «Սիրիայի իրավիճակն ինչ-որ բանով նման է Ուկրաինայի հարաւ-արեւելքում մղուող պատերազմի սկզբնական շրջափուլին» : Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետութիւններում եւս, որտեղ Նովոռոսիայի կամաւորական-աշխարհազօրային բանակը Ուկրաինայից ինքնորոշուելու-անջատուելու պատերազմ էր վարում` սկզբնական ժամանակաշրջանում գոյութիւն չունէր ռազմաճակատի հոծ գիծ. իրականում պատերազմող կողմերը վերահսկում էին առանձին բնակավայրեր, ճանապարհներ, խաչմերուկներ եւ այլն:

Այժմ թէ՛ այդ պատմական եւ թէ՛ ժամանակակից համապատկերի հաշուառմամբ, անդրադառնանք սիրիական կառավարական զինուժի վերջին ռազմագործողութիւններին:

Նախ, կարծում եմ, հիմնականում պէտք է դիտարկել Սիրիայի զինուժի ռազմագործողութիւնները 2015 թ. սեպտեմբերի 30-ից յետոյ: Այսինքնՙ այն բանից ի վեր, ինչ Ռուսաստանը սկսեց իր ռազմագործողութիւնը Սիրիայում:

1. ՌԴ ԶՈՒ Օդատիեզերական զօրքերի ռազմաօդային ուժերի կողմից հակաասադական ուժերի ռմբակոծումներ ու հրթիռակոծումներ,

2. ՌԴ Ռազմածովային ուժերի, այդ թւումՙ Կասպիական տորմիղի եւ Սեւծովեան նաւատորմիՙ Միջերկրական ծով մտած էսկադրայի հրթիռային հարուածներ, որոնք կարող են ուղեկցուել Միջերկրական ծովում ռուսաստանեան նաւախմբի մարտական աւիացիայի եւ ՀՕՊ համակարգերի աջակցութեամբ…

3. Սիրիայում տեղակայուած ռուսաստանեան ռազմաբազայի ցամաքային եւ յատուկ նշանակութեան ստորաբաժանումների հարուածներ:

Սիրիայի զինուժի ռազմագործողութիւնները, յատկապէս 2015 թ. սեպտեմբերի 30-ից յետոյ, ընդունեցին յարձակողական բնոյթ, երբեմնՙ նոյնիսկ զանգուածային յարձակման: Տարբերութիւնը նախորդ ժամանակաշրջանի հետ շատ մեծ էր:

Բանն այն է, որ հակաասադական ուժերը 2015թ. ամռանը հսկայական առաւելութեան էին հասել Սիրիայում: Նրանց կազմում այդ ժամանակ կային ավելի քան 150,000-170,000 գրոհայիններ, իսկ ավելի ճիշտՙ հատուկ պատրաստված վարձկաններ եւ մարդասպաններ, այդ թվումՙ

– ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից հովանաւորուող ավել քան 40,000 «չափաւոր» կոչեցեալ իսլամիստներ, աւելի քան 50,000 աշխարհիկ ընդդիմադիրներ, որոնց թւումՙ նաեւ Ասադի բանակից դասալքուած հազարաւոր սպաներ ու տասնեակ հազարաւոր զինուորներ,

– ամերիկա-թուրք-իսրայելական հովանաւորութիւնը վայելող «Ան-Նուսրա» ճակատի աւելի քան 7,000 գրոհայիններ,

– գլխաւոր հարուածային ուժըՙ ԻԼԻՊ-ի աւելի քան 50,000 գրոհայիններ

– վերջիններիս աջակցող աւելի քան 11,000 օտարերկրեայ կամաւորականներ, որոնց մեծագոյն մասը, որոշ տեղեկութիւնների համաձայն, արեւմտեան հետախուզական ծառայությունների յատուկ նշանակութեան ուժերի կողմից են վարժեցուել,

– Թուրքիայի կողմից ուղղակի աջակցութիւն ստացող թուրքմենական եւ այլ ջոկատներՙ թուրքական «Գորշ գայլեր» ֆաշիստական կազմակերպության սպաների գլխաւորութեամբՙ մինչեւ 10,000 հոգի:

Ահա այս բոլորին ցուցաբերւում էր անընդհատ ռազմատեխնիկական, ֆինանսա-տնտեսական, հետախուզական-դիւերսիոն, քաղաքական-դիւանագիտական եւ տեղեկատուա-հոգեբանական աջակցութիւն: Սիրիայի օրինական իշխանութիւնների դէմ վերոյիշեալ ռազմական ուժերը մարտնչում էին հնարաւոր գրեթէ բոլոր ձեւերով ու եղանակներով. կոնվենցիոնալից մինչեւ հիբրիդային պատերազմ: Նրանց խիստ համադրուած եւ կազմակերպուած ռազմագործողութիւնների արդիւնքում 2015թ. ամռանը Սիրիայում Ասադի համար ստեղծուել էր ճգնաժամային իրավիճակ:

Ասադի պետական բանակի զօրքերը (մինչեւ 170,000) եւ նրանց դաշնակից ուժերը (Սիրիայի ազգային պաշտպանության աշխարհազորըՙ հիմնականում ալեւիներ եւ դրուզներՙ մինչեւ 80,000, սիրիացի շիաների «ալ-Աբաս» բրիգադըՙ մինչեւ 10,000, Լիբանանի «Հզբոլլահի» մարտիկներըՙ մինչեւ 3,000, իրաքցի շիա կամաւորականներըՙ մինչեւ 3,500, իրանական ռազմական խորհրդատուներըՙ մինչեւ 150, Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսիՙ ԻՀՊԿ-ի «Ալ-Ղուդս» («Երուսաղէմ») բրիգադըՙ մինչեւ 4,000 մարտիկ. թէպէտ ըստ որոշ տեղեկութիւնների` նրանց թիւը տասնապատիկ աւելի է եւ հասնում է 40,000-ի) թուաքանակի առումով որոշակի առաւելութիւն ունէին:

Նրանց ընդհանուր թիւն ըստ տարբեր տեղեկութիւնների հասնում է 270,000-ից մինչեւ 310.000-ի:

Առաջին հայեացքից Ասադի կողմնակիցների ռազմական ուժն առնուազն զուտ թուական առաւելութիւն ունի, որը հակառակորդներին գերազանցում է 1,5-ից մինչեւ գրեթէ 2 անգամ: Սակայն դա ինքնաբերաբար չի վերածւում ռազմական գերազանցութեան եւ յաղթանակների: Պատճառներն առնուազն մի քանիսն են.

ա. Սիրիական օրինական իշխանութիւնները եւ նրանց կողմնակիցները հիմնականում կոնվենցիոնալ պատերազմի մեթոդներով պայքարում են յանցագործ խմբաւորումների դէմ, որոնք պատերազմը վարում են հիբրիդային պատերազմի մեթոդներով,

բ. Սիրիական պատերազմում բախւում են ո՛չ միայն մի կողմից Սիրիայի օրինական իշխանութիւնների եւ նրանց կողմնակիցների, միւս կողմից` հակաասադական խայտաբղէտ ուժերի` ԻԼԻՊ-ից մինչեւ ԱՄՆ զինուած ուժերի ստորաբաժանումները, այլեւ` այդ երկու ճամբարների առնուազն ընդհանուր ֆինանսա-տնտեսական, ռազմա-քաղաքական, տեղեկատուական-հոգեբանական կարողութիւնները…

գ. Սիրիայի բնակչութեան մէջ միայն մօտ կէսն է, այդ թւում` յատկապէս ալաւիները, որոնց պատկանում է նաեւ Ասադների կառավարող տոհմը, ինչպէս նաեւ շիաները, դրուզները, քրդերը, որոնք բացայայտ կամ թաքուն կողմ լինելով Ասադի իշխանութեանը, սատարում են վերջինիս` այդ թւում ռազմական, քաղաքական, տնտեսական ու բարոյական առումով… Ի դէպ, այդ կողմում շատ զգուշաւոր եւ Ասադի համար, ի վերջոյ, հաւանական վտանգ պարունակող դիրք են գրաւում քրդերը, որոնք երկակի խաղ են խաղում Ասադի եւ ամերիկա-իսրայելական ենթաճամբարի միջեւ… Այնինչ Սիրիայի Արաբական Հանրապետութեան սուննիադաւան բնակչութեան զգալի մասը բացայայտ կամ թաքուն աջակցութիւն է ցոյց տալիս Ասադի հակառակորդների ճամբարներին:

դ. 2011թ. մարտին սկսուած եւ իր հնգամեակին մօտեցող սիրիական պատերազմի սկզբում թէ՛ ԱՄՆ-ի գլխաւորած կոալիցիան եւ թէ՛ Ասադին աջակցող պետութիւնները «պրոքսի» (փոխանորդային) պատերազմ էին վարում Սիրիայում, եւ առաջին ճամբարի հովանաւորած հակաասադական զինուած ընդդիմութիւնը հնարաւորութիւն ունեցաւ զգալի յաջողութիւններ ձեռք բերելու: Ասադական ուժերն անընդհատ մեծ կորուստներ էին կրում, որոնք գնալով աւելի դժուար էր համալրել, ի տարբերութիւն հակաասադականների, որոնք մշտապէս նոր ու թարմ ուժեր են ստանում, հիմնականում Թուրքիայից:

ե. Բացի այդ, ասադական ուժերը յաճախ թիկունքից հարուածներ էին ստանում, քանզի գոյութիւն չունի ռազմաճակատի հոծ գիծ:

Այս ամէնի հետեւանքով նրանք նահանջել էին բոլոր ուղղութիւններով, շատ տեղերում, ինչպէս օրինակ Դէյր էզ-Զօրում` յայտնուել շրջապատման մեջ: Աւելինՙ 2015թ. աշնան սկզբին թշնամու ձեռքն ընկնելու շատ ռէալ սպառնալիքի տակ էր յայտնուել մայրաքաղաք Դամասկոսը: Իսկ այդ ամէնը, յատկապէս Դամասկոսի անկումը, կարող էր հանգեցնել Ասադի տապալմանն ու Սիրիայիՙ որպէս պետութեան, վերացմանը… Այն, ինչին անկեղծօրէն ու յամառօրէն ձգտում էինՙ

1. Թուրքիան, 2. Իսրայէլը, 3. Սաուդեան Արաբիան, 4. Քաթարը եւ 5. վերջինների նման սուննիական ռազմատենչ միապետութիւնները, 6. ներկա պահին մուսուլմանական միակ միջուկային տերությունըՙ Պակիստանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նաեւ, անհասկանալի թվացող պատճառներովՙ 7. Արեւմուտքի որոշ երկրներ, որոնց միայն Փարիզի 2015թ. նոյեմբերի 13-ի «սեւ ուրբաթը» սկսեց սթափեցնել, այն էլ ոչ անմիջապէս եւ դեռ ոչ լրիւ…

Սակայն 2015թ. սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը` Սիրիայի օրինական նախագահ Բաշար Ասադի խնդրանքով, ուղղակի միջամտեց սիրիական պատերազմին` «պրոքսի» պատերազմից անցնելով բացայայտ ռազմագործողութիւնների: Հենց դա էր, որ բեկում մտցրեց սիրիական պատերազմի ընթացքում:

Ռուսաստանի ռազմագործողութիւնը Սիրիայում ուղղակի փրկեցՙ

ա. Բաշար Ասադինՙ տապալումից,

բ. Սիրիայինՙ որպէս պետութիւն վերացումից (Լիբիայի օրինակով. քարտէզի վրայ այդ երկիրը կայ, սակայն իրականում պետութիւնը լուծարուած է… գոնէ առայժմ),

գ. սիրիական ժողովրդի մեծ մասինՙ ցեղասպանութիւնից, ստորացումից ու ստրկացումից…

դ. Հայերի մասին աւելորդ եմ համարում նշել, որովհետեւ թէ՛ հայերիս, թէ՛ խելքը գլխին որեւէ օտարազգու համար պարզ է, թէ ինչ է լինում այնտեղ, որտեղ հայերին անզէն, անկազմակերպ ու անպաշտպան վիճակում հանդիպում են զինված թուրքերը, այն էլ յատուկ հրահանգաւորուած թուրք ջարդարարներն ու թուրքական բանակը իր «բաշիբոզուկներով»ՙ թեկուզեւ «ԻԼԻՊ»-ի դիմակի ներքոյ…

Յաջորդիւ կշարունակենք անդրադառնալ սիրիական պատերազմի` Մերձաւոր Արեւելքի եւ գուցէ ամբողջ մոլորակի աշխարհաքաղաքական դէմքը փոխելու ունակ այդ պատմական կարեւորագոյն իրադարձութեան տարբեր ասպեկտներին:

Նկար 1. Սաուդեան արքան եւ իր ստեղծած իսլամական – հակաիլիպեան ռազմաքաղաքական դաշնախումբը…

Նախորդ գրառումը

ՀԱՆՈՒՆ ՏԱՃԿԱՀԱՅԵՐԻ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԿԱՆԱԴԱՀԱՅԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԵԾԱՐԵԼ Է ԿԱՆԱԴԱՑԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական