Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐՈ՞Ք ՄԻԱՅՆԱԿ Է ՊՈՒՏԻՆԸ

05/02/2016
- 05 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հայաստանի հեռուստատեսությամբ ունեցած իր մի հարցազրույցում մոսկվացի ճանաչված քաղաքականագետ Սերգեյ Կուրղինյանն ասաց, որ առաջիկա տարիներին Ռուսաստանի ներքաղաքական կյանքում կարող են էական տեղաշարժեր տեղի ունենալ, մասնավորապես կարգուկանոն հաստատելու ուղղությամբ: Նորերս բարձրագույն մակարդակով քննարկումներ եղան կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ, երբ այդ գործընթացին ներգրավվում են նաեւ հասարակական կազմակերպությունները, տվյալ դեպքումՙ այսպես կոչված Ժողովրդական ճակատը:

Սակայն նկատելի փոփոխություններ առայժմ չեն նկատվում: Դրա փոխարեն պարզորոշ է մի ուրիշ երեւույթ. Վլադիմիր Պուտինը տարբեր առիթներով իր համակրանքն է արտահայտում ու խոսակցություն բացում Խորհրդային Միության, սոցիալիզմի, Լենինի-Ստալինի մասին: Հիշո՞ւմ եք նրա երբեմնի նշանավոր ասույթը. «Նա, ով չի ցավում Խորհրդային Միության փլուզման համար, սիրտ չունի, իսկ նա, ով ուզում է այն վերականգնել նախկին տեսքով, գլուխ չունի»: Ահա եւ «սրտի ու գլխի» շուրջ այս վերջին քաղաքական կարոտակեզ մտորումները լայն արձագանք են գտնում ռուսաց լրատվամիջոցներում: Այս իմաստով թերեւս մոլեռանդության էր հասնում լիբերալ-դեմոկրատ Վլադիմիր Ժիրինովսկու եւ նացիոնալիստ գրող հրապարակախոս Ալեքսանդր Պրոխանովի հեռուստամենամարտը, երբ առաջինը վերջին խոսքերով նշավակում էր Լենինին ու Ստալինին, իսկ վերջինս ոգեկոչում էր ռուս ազգայնական կայսերապաշտությունը:

Ռուսաստանի ժողովուրդը անշուշտ գնահատում է Պուտինի նախագահական գործունեությունը. կանգնեցրեց ելցինյան տնտեսական ու բարոյաքաղաքական անկումը, ուժեղացրեց ուղղահայաց իշխանությունը, սանձահարելով կենտրոնախույս ուժերը, հաջողակ տնտեսական կոնյունկտուրայի շնորհիվ էապես բարձրացրեց մարդկանց կենսամակարդակը, հաղթահարեց սեպարատիզմն ու բանդիտիզմը եւ այլն: Նույնիսկ BBC-ի վերջին մեղադրանքները, ճիշտ է, միանգամայն փաստազուրկ, Պուտինի անբավ «կոռուպցիոն» հարստությունների մասին, պարադոքսալ կերպով չխաթարեցին նրա 80 տոկոսը գերազանցող վարկանիշը Ռուսաստանում:

Այդուհանդերձ, հատկապես Ղրիմի իրադարձություններից հետո, երբ փչացան հարաբերությունները Արեւմուտքի հետ, եւ ռուբլու արժեզրկման հետ մեկտեղ թանկությունը խեղճացրեց կենսամակարդակը, կամաց-կամաց սկսեց փոխվել մարդկանց վերաբերմունքը երկրի ղեկավարի հանդեպ: Արդեն ակնհայտ է անբավականությունը այն բանից, որ նախագահը երկիրը հզորացնելու եւ առավել բարեկեցիկ դարձնելու իր սկսած կուրսը ուղեկցում է վայրիվերումներով եւ չի կարողանում այն հասցնել ցանկալի վախճանին, այդ նպատակին հասնելու համար չի դրսեւորում հետեւողական կամք ու համառություն, չի գործում բուն պետկազմավորիչ մեծամասնությանՙ ռուսների շահերի օգտին եւ այլն: «Նույնիսկ իշխանական կառույցներում նախագահի կողմնակիցները, գրում է բնավ էլ ոչ ընդդիմադիր թերթերից մեկը, չեն հասկանում նախագահի շատ որոշումներ ու քայլեր: Ինչպես կարելի է, օրինակ, պաշտպանել Կենտրոնական բանկի ղեկավարությանը, որն էկոնոմիկան զրկում է անհրաժեշտ ֆինանսական զանգվածից, արգելակում է տնտեսության իրական հատվածի վարկավորումը, նպաստում է արեւմտյան պատժամիջոցների բացասական հետեւանքների ուժեղացմանը: Գործադիր իշխանությունը կոմպետենտ չէ, շահասեր է եւ անպատասխանատու»: (Կարծում եմ այս վերջին միտքը Հայաստանում սիրով կվերագրեին հայրենի կառավարությանը):

Տնտեսական քաղաքականության սնանկության մեջ փորձագետները մեղադրում են լիբերալներին ի դեմս վարչապետ Մեդվեդեւի: Առհասարակ «լիբերալիզմ» եւ «դեմոկրատիա» հասկացությունները հեղինակազրկված են ժամանակակից Ռուսաստանում: Ռուսները միշտ էլ գերադասել են «ուժեղ ձեռքը» եւ կայսրություններն ստեղծել են հենց նման «ձեռք» ունեցողների շնորհիվ: Դրա համար էլ չեն զարմանում, որ «հինգերորդ շարասյունը», առաջնորդվելով Արեւմուտքի հրահանգներով ու ֆինանսավորվելով նրա կողմից, գերադասում է պետության ղեկի մոտ տեսնել ոչ թե ինքնակամ Պուտինին, այլ հենց լիբերալ Մեդվեդեւին: Բոլորի համար պարզ է, որ դրված է ռուսաց ներկայիս առաջնորդի վերացման խնդիրը, կարեւոր չէ «պալատական» հեղաշրջման թե «փողոցային» հեղափոխության միջոցով: Եվ պետք է հասկանալ իրենց իսկ` ռուսների անհանգստությունը այն պարագայում, եթե, աստված մի արասցե, Արեւմուտքին հաջողվի իրականացնել բռնի իշխանափոխության սցենարը: Ռուսաստանի պատմության մեջ նման հեղաբեկումներին որպես կանոն հաջորդել են քաոսը եւ խառնակ ժամանակները (): Կարել է պատկերացնել նման իրավիճակի կործանարար հետեւանքները բազմազգ ու անծայրածիր երկրում: Բոլորից շատ իրենք են վախենում սեփական պատմական սինդրոմից:

Եվս մի ներքաղաքական անսովոր միտում, որը նույնպես ակտիվ քննարկումների առարկա է դարձել: Նորերս ի պաշտպանություն Պուտինի, ընդդեմ ոչ համակարգային ընդդիմության ըմբոստ հայտարարություններով հանդես եկավ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Այնուհետեւ Պուտինը հանդիպում ունեցավ Եվրոպայի հրեական կոնգրեսի ներկայացուցիչների հետ եւ անսպասելիորեն մայր ցամաքում ուժեղացող անտիսեմիտիզմից փախչող հրեաներին առաջարկեց տեղափոխվել Ռուսաստան: Սա մի փորձ էր ռուսաց ղեկավարի կողմից ստեղծված խրթին իրավիճակում հենվել ազդեցիկ հրեական հասարակական կազմակերպությունների եւ գործարար շրջանակների վրա: Ահա եւ շատերն են տարակուսումՙ ինչու է Պուտինը ուզում հենվել ազգային փոքրամասնությունների, եւ ոչ թե բացարձակ մեծամասնության վրա:

Եվ վերջապես ամենաանսպասելիի մասին: Լուրեր են տարածվում, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը, իբր, հոգնել է իր երկարամյա քաղաքական կարիերայից ու միայնություն է զգում ե՛ւ անձնապես, ե՛ւ համակիրների շրջանում, որ նրա աչքի առաջ են «կոլեկտիվ» Արեւմուտքի զոհերըՙ Միլոշեւիչը, Հուսեյնը, Մուբարաքը, Կադդաֆին: Եվ իրավիճակը չի փոխվի նրա օգտին այնքան ժամանակ, քանի դեռ նա, հենվելով լիբերալ գաղափարախոսություն իրագործողների վրա, շարունակի նույն ձեւով համաձայնության եզրեր փնտրել իր պոտենցիալ արեւմտյան «գերեզմանափորների» հետ, որոնք քնած թե հարթմնի երազում են Ռուսաստանի անբավ բնական հարստությունների ու անծայրածիր տարածությունների մասին: Մնում է միայն զարմանալ, նշում են Պուտինին համակրողները, թե ինչու նա այդպես էլ չի ընտրում իր փոխանորդին, որին նախապատրաստեր Ռուսաստանի հզորացմանն ուղղված իր առաքելության շարունակման գործին:

Մոսկվա

Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՎԵՐԱՔՆՆՎԵԼՈՒ Է ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ԳԻՐՔ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ՀՐԱՉ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԵՄ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ, ԱՊԱՙ ԿԱՍԵՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԿՈՒՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԷ՞ ՍՓՅՈՒՌՔՅԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ…

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԿՈՒՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԷ՞ ՍՓՅՈՒՌՔՅԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ...

Լրահոս

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

23/07/2026

«Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը...

Կայացաւ Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողովի առցանց նիստը

23/07/2026

18 Յուլիս 2026-ին Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովի Համադրող Կազﬕն նախաձեռնթեամբ տեղի ունեցաւ Փարիզի մէջ 2026 11-12 Ապրիլ 2026-ին գումարած խորհրդաժողովին յաջորդող...

«Առինջ Մոլ»-ի աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել, շտապօգնություն ենք կանչել. մոլի փոխտնօրեն

23/07/2026

 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի՝ թվով 26 առևտրային տաղավարների կապարակնքումը տեղի է ունեցել առանց նախնական ծանուցման, և աշխատակիցներն այդ մասին իմացել...

«Խոր մտահոգություն ենք հայտնում, ԵԱՀԿ-ից ակնկալում անհապաղ հրապարակային պարզաբանում»

23/07/2026

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI), Եւրոպայում կրոնի ազատության ֆորումը, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր՝ հուլիսի 23-ին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական