Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՀ-Ի ՀԱՆԴԵՊ

05/02/2016
- 05 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստանի եւ նրա խնդիրների վերաբերյալ բացասաբար տրամադրված երկրների ու կազմակերպությունների շարքը գլխավորում են Ադրբեջանը (92,2%-ը), երկրորդ տեղում Թուրքիան է (90,4%), երրորդըՙ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (49,1%)»,- երեկ Մանկավարժական պետական համալսարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը : Նրա եւ Մանկավարժական համալսարանի փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հասմիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ իրականացվել է «Հայոց ցեղասպանության երեւույթի ընկալման առանձնահատկությունները եւ հոգեբանական-աշխարհայացքային անդրադարձները հանրային կարծիքում» թեմայով սոցիոլոգիական հետազոտություն:

Աշխատանքային թիմը 2015թ. մարտի 15-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն. «Հետազոտության նպատակն էր վերհանել Օսմանյան կայսրության իշխանությունների ծրագրած եւ իրականացրած հայոց ցեղասպանության փաստի կապակցությամբ հանրային կարծիքում առկա տրամադրություններն ու դիրքորոշումները, դրա հետեւանքների մեղմման ու վերացման քայլերի վերաբերյալ կարծիքների սպեկտրը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: Սոցիոլոգիական հետազոտությունն իրականացվել է 560 երեւանցիների շրջանում: Գնահատվել են նաեւ տարբեր երկրների ու քաղաքական կառույցների վերաբերյալ հանրային կարծիքը: Հարցվածների համակրանքին եւ դրական վերաբերմունքին արժանացած երկրների թվում առաջինը Ֆրանսիան էՙ 82.5 տոկոսով, երկրորդը ՌԴ-նՙ 73.2, երրորդ հորիզոնականում Իտալիան էՙ 63.8, ապա Հունաստաննՙ 60.7 ու Գերմանիանՙ 56.1:

Ի՞նչ տրամադրություններ եւ զգացումներ է առաջացնում Հայոց ցեղասպանության մասին վերհուշը հարցվողների շրջանում հարցին ի պատասխանՙ Հովհաննես Հովհաննիսյանը ընդգծեց. «Ամենաշատն առաջացնում է ցավը վերապրելու, ապագայի նկատմամբ հավատի եւ հույսի, լավատեսության տրամադրություն (91,2 %), այնուհետեւ բողոքի, ցասման, վրեժխնդրության հատուցման համար պայքարի տրամադրություններ (88,2%) եւ ափսոսանքի, ընկճախտի անկումային տրամադրություններ (76,2 %)»:

Հետազոտության ադյունքում նկատելի է դարձել, որ ցեղասպանության հետեւանքների վերացման տարբերակներից առաջին տեղում է Պատմական Հայաստանի տարածքների վերադարձը Հայաստանինՙ 62,7%, այնուհետեւ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստի ճանաչումն ու դատապարտումը Թուրքիայի կողմիցՙ 48%, ցեղասպանության զոհերի, նրանց հարազատների ու ժառանգների վերաբնակեցումը պատմական հայրենիքումՙ 27%, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Թուրքիայի կողմիցՙ 24,6% եւ այլն:

Հայաստանի եւ նրա խնդիրների վերաբերյալ դրականորեն տրամադրված երկրների ու կազմակերպությունների տասնյակումՙ ըստ հարցման մասնակիցների, առաջին հորիզոնականում է Ֆրանսիան ՙ 81,1%, այնուհետեւ Ռուսաստանի Դաշնությունըՙ 68,6%, Հունաստանըՙ 55,0%, Միավորված ազգերի կազմակերպությունըՙ 51,6%, Իտալիանՙ 47,3% եւ այլն:

Հետազոտության մասնակիցներն, ամփոփելով արդյունքները, նկատեցին, որ հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքում ստացած տվյալները չի կարելի ընկալել ու մեկնաբանել որպես փորձագիտական: Սակայն ստացած տվյալներն ավելի խորը փորձագիտական հետազոտությունների ու վերլուծությունների հարուստ նյութ են ՙ հիմք դառնալով տվյալ ոլորտում իրականացվող ծրագրերի ու քաղաքականության կարգավորման եւ արդյունավետության բարձրացման համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԻԳՐԱՆՆ ԷԼԻ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՙ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՙ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական