Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՔԱՐՏԱՅԻՆ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

22/01/2016
- 22 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱԼԵՐՅԱՆ
ՇՈՒՇԱՆԻԿ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
ԱՆԺԵԼԻԿԱ ԻՇԽԱՆՅԱՆ

2015 թվականին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, էական համարելով բանկային (վճարային) քարտերի ոլորտում զեղծարարությունների թվաքանակի աճը, ձեռնարկեց մի շարք փոփոխություններ Հայաստանի Հանրապետությունում վճարային քարտերի թողարկման եւ սպասարկման կանոններում: Նոր կանոններն իրենց բնույթով կարելի է համարել փորձարարական, քանի որ վերջիններս պետք է էականորեն փոխեն բանկային քարտերի սպասարկման որակը եւ, ինչը հատկանշական է, պետք է նպաստեն սպառողների կողմից քարտերի առավել ապահով եւ անվտանգ օգտագործմանը:

Աշխարհում տեղի ունեցած վերջին տեխնոլոգիական զարգացումներն այսօր յուրաքանչյուրիս հնարավորություն են տալիս բանկային քարտի միջոցով անկանխիկ եղանակով մանրածախ առեւտրի կետում ամենօրյա գնումներ կատարել կամ անմիջապես համացանցից սիրելի իր կամ որեւէ ծառայություն գնել կամ ստանալ: Նմանատիպ գործարքներ կատարելիս քչերս կարող ենք պատկերացնել, որ համալրել ենք քարտային զեղծարարությունների պոտենցիալ զոհերի շարքը: Թերեւս մեզանից ոմանք նույնիսկ չգիտեն, թե ի՞նչ է քարտային զեղծարարությունը, ի՞նչպես կարող են դառնալ դրա զոհը եւ, ամենակարեւորը, ի՞նչպես պետք է պաշտպանվել այդ հրեշից:

Քարտային զեղծարարությունն այսօր ամբողջ աշխարհում համարվում է լայն տարածում գտած արդի կիբերհանցագործության տեսակ, որը կարող է դրսեւորվել երկու հիմնական ձեւովՙ

1. բանկային քարտի եւ քարտատիրոջ վերաբերյալ տեղեկատվության ապօրինի տիրապետման միջոցով քարտատիրոջ անունից գործարքներ կատարելով: Ընդ որում` բազմազան են ու անկանխատեսելի զեղծարարների կողմից քարտի եւ քարտապանի վերաբերյալ տեղեկատվությունը կորզելու եւ ապօրինի տիրապետելու բոլոր հնարքներն ու եղանակները:

2. կեղծ բանկային (վճարային) քարտեր թողարկելով ու դրանց միջոցով գործարքներ կատարելով:

Անհերքելի է այն փաստը, որ տեխնոլոգիական զարգացումներն այսօր մեր կյանքը դարձրել են ավելի հեշտ, սակայն դրան զուգահեռ ստեղծել են նոր ռիսկեր սպառողի համար, եւ նոր մարտահրավերներ ֆինանսական ծառայություններ մատուցողների ու դրանց գործունեությունը կարգավորողի համար:

Ինչպես ցույց է տալիս պաշտոնական վիճակագրությունըՙ աշխարհում քարտային զեղծարարությունների հետեւանքով սպառողների ու ֆինանսական կազմակերպությունների տարեկան վնասները հասնում են մի քանի միլիարդի: Աշխարհում տեղի ունեցող քարտային զեղծարարությունների մոտ կեսը տեղի են ունենում ԱՄՆ-ում, այսինքն` միայն ԱՄՆ-ում տարեկան 30 միլիոնից ավելի մարդ դառնում է քարտային զեղծարարության զոհ: Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն պատմականորեն հանդիսանում է գերզարգացած եւ գերպաշտպանված քարտային համակարգ ունեցող երկիր:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում եւս արձանագրվել են քարտային զեղծարարությունների բազմաթիվ դեպքեր: Դրանց պատճառները տարբեր են. մի դեպքում մենքՙ սպառողներս, ինքներս ենք նպաստում զեղծարարության դեպքի տեղի ունենալուն` շատ հաճախ բավարար ջանք չգործադրելով մեր վերաբերյալ բանկային տեղեկատվությունն այլ անձանցից պաշտպանելու համար: Օրինակ, բանկային քարտն անփութորեն թողնում ենք աշխատասենյակում սեղանի վրաՙ հասանելի դարձնելով այն գործընկերների կամ այլ անձանց համար: Կամ քարտից օգտվելու համար դիմում ենք այլ անձանց օգնությանը, ինչի արդյունքում այդ անձն իմանում է քարտի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը եւ կարող է անբարեխղճորեն օգտագործել այն:

Մեկ այլՙ լայն տարածում գտած քարտային զեղծարարության օրինակ է այն դեպքը, երբ ստանում ենք էլեկտրոնային նամակներ, որում նշվում է, թե իբր ինչ-որ խաղարկության հաղթող ենք եւ գումարը ստանալու համար անհրաժեշտ է մուտքագրել մեր բանկային քարտի տվյալները, ընդհուպ նույնիսկՙ քարտի Pin կոդը:

Սակայն պակաս մեղքի բաժին չունեն նաեւ ֆինանսական կազմակերպությունները, որոնք երբեմն չեն ապահովում քարտերի պաշտպանության արդի համակարգերի առկայություն կամ նման համակարգի առկայության պարագայում դրանք արդյունավետ չեն օգտագործում:

Ամբողջ աշխարհում ներդրված է այսպես կոչված 7/24 (շաբաթը 7 օր, 24 ժամ) ծառայությունը: Սա նշանակում է, որ բանկային քարտի հետ խնդիր առաջանալու դեպքում մեզնից յուրաքանչյուրը կարող է որեւէ օր, որեւէ ժամի` անկախ գտնվելու վայրից, կապ հաստատել մեզ սպասարկող բանկի հետ եւ պարզել խնդիրն ու դրա լուծման հնարավոր տարբերակները:

Քարտային զեղծարարություններից պաշտպանող արդյունավետ համակարգերի թվին է դասվում նաեւ առեւտրային բանկերում ներդրված քարտային գործարքների մոնիտորինգային համակարգը, որի միջոցով բանկը իրական ժամանակում հետեւում է գործարքներին եւ զեղծարարության կասկած ի հայտ գալու դեպքում անմիջապես կապ է հաստատում քարտատիրոջ հետՙ պարզելու համար, թե արդյոք գործարքը վերջինիս կողմից է իրականացվում, թե՞ ոչ:

Հայաստանյան իրականության մեջ քարտային զեղծարարության դեմ պայքարի հարցում այսօր առկա է եւս մեկ խնդիր: Քարտային զեղծարարության զոհերը երբեմն թերահավատորեն են մոտենում այն հարցին, որ զեղծարար գործարքի արդյունքում կորցրած գումարը կկարողանան վերադարձնել: Ընկերդ հայտնում է, որ համացանցի միջոցով բանկային քարտով օնլայն գնում է կատարել: Մի քանի օր անց հաշիվը ստուգելիս պարզում է, որ իր անունից եւս մեկ գնում է կատարվել, սակայն ինքն այդ գնումը չի արել: Այն հարցին, թե ինչո՞ւ չի դիմում իրեն սպասարկող ֆինանսական կազմակերպությանը, ստանում ես նման մի պատասխան. «Միեւնույնն է, չեն փոխհատուցելու, ավելորդ ժամանակ եմ ծախսելու»:

Այսպիսով, հաշվի առնելով վերը նշված բոլոր խնդիրներըՙ ՀՀ կենտրոնական բանկը ներմուծեց քարտային զեղծարարությունների բացահայտման եւ դրանց դեմ պայքարիՙ այսօր աշխարհում լայն տարածում ունեցող արդյունավետ մեխանիզմներ:

Այսուհետ ՀՀ-ում գործող բանկերից եւս պահանջվելու է ներդնել եւ գործարկել զեղծարարություններից պաշտպանող արդի արդյունավետ համակարգեր, ինչպիսիք են սպասարկման 7/24, գործարքների մոնիտորինգի եւ 3d secure համակարգերը, որոնք կօգնեն կանխել զեղծարարությունների մի ստվար զանգված:

Օրինակ, եթե ժամը 20:30-ին հայտնաբերել եք, որ ձեր բանկային քարտը կորել է, կամ գողացել են, ապա պետք է անմիջապես զանգահարեք բանկ եւ տեղեկացնեք դրա մասին, իսկ բանկը պարտավոր է նույնիսկ այդ ժամին ընդունել ձեր զանգը եւ սահմանված կարգով կանխարգելել այդ քարտով հետագա գործարք կատարելու հնարավորությունը: Հիշեք, որ այս գործողությունները չկատարելով նպաստում եք հնարավոր զեղծարարությանը:

Կամ, բանկը մոնիտորինգային համակարգով պարզում է, որ ձեր քարտով գործարք է կատարվել, որի համար Pin կոդը մուտքագրելու 3 կամ ավելի սխալ փորձ է արվել: Բանկը պարտավոր է ահազանգել ձեզ, իսկ դուք, պարտավոր եք տեղեկացնել բանկին, արդյոք գործարքը ձեր կողմի՞ց է իրականացվել: Ընդ որումՙ քարտային հաշիվ բացելիս կարող եք ընտրել sms կարճ հաղորդագրության միջոցով յուրաքանչյուր գործարքի մասին տեղեկացում ստանալու ծառայությունը եւ հետեւել ձեր գործարքներին:

Առցանց գնում կատարելուց առաջ ձեր հնարավորության սահմաններում հավաստիացեք, որ կայքը, որից օգտվում եք, կեղծ չէ (fake website) եւ օնլայն գնումների համար ունի հատուկ պաշտպանություն (օրինակՙ 3d secure համակարգ): Որպես կանոն կայքերումՙ տեսանելի հատվածում կարող եք տեսնել 3d secure նշումով տարբերանշաններ: Այսուհետ բոլոր բանկերը պարտավոր են ապահովել 3d secure համակարգը բոլոր այն վճարային քարտերի համար, որոնց միջոցով հնարավոր է կատարել առցանց վճարում:

Եթե հերթական անգամ հաշիվը ստուգելիս կամ քաղվածքը ստանալուց հետո ինքներդ եք հայտնաբերել զեղծարարության դեպք, ապա դիմեք ձեզ սպասարկող բանկին եւ պահանջեք, որ սահմանված կարգով նախաձեռնի գումարը վերադարձնելու գործընթաց:

Եթե նոր բանկային քարտ եք ձեռք բերում, ապա պահանջեք, որ այն տրամադրվի ձեզ փակ ծրարով, որպեսզի բանկի աշխատակիցն անգամ հնարավորություն չունենա տեսնել քարտի տվյալները:

Իսկ եթե ցանկանում ենք փակել քարտային հաշիվը, ապա պահանջեք բանկից, որ գրավոր հավաստում տա այն մասին, որ ստացել է հաշիվը փակելու մասին ձեր դիմումը: Քանզի հաշիվը փակելու վերաբերյալ դիմում ներկայացնելու եւ քարտը բանկին վերադարձնելու պահից դուք այլեւս պատասխանատու չեք ձեր քարտով կատարված զեղծարար գործարքի համար:

Բանկի հետ պայմանագիր կնքելիս հավաստիացեք, որ զեղծարարության դեպքում բանկն ամբողջությամբ չի բացառել իր պատասխանատվությունը:

Ի վերջո, հիշեք, որ քարտային զեղծարարություններից համար մեկ պաշտպանը դուք ինքներդ եք: Եղեք ուշադիր եւ զգոն ձեր բանկային քարտի եւ բանկային տեղեկատվության նկատմամբ եւ հնարավորինս պահպանեք բանկային քարտերից օգտվելու սահմանված անվտանգության կանոնները:

Նախորդ գրառումը

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ» ՈՒ ՆՈՐ ԻՐԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿԵՍՆ ԱՂՔԱՏԱՑԵԼ Է 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿԵՍՆ ԱՂՔԱՏԱՑԵԼ Է 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական