Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԵՐԸ 2115 ԹՎԻՆ: ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐ

22/01/2016
- 22 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպե՞ս որոնել եւ ստեղծել 21րդ դարում հայ լինելու եւ հայությունը պահպանելու նոր ուղիներ: Անցել են այն օրերը, երբ հայերն սփյուռքում համախմբվում էին հայկական ակումբների եւ կազմակերպությունների շուրջ, պարզապես որովհետեւ հայեր էին եւ ցանկանում էին հայ մնալ: Նոր դարաշրջանը նոր պահանջներ է դնում: Ծնողներն առավել բարձր որակավորման վարժարաններ եւ դասատուներ են պահանջում, երիտասարդները պահանջում են, որ տեղական ակումբները միացած լինեն համացանցին եւ այլ նորագույն տեխնոլոգիական հարմարություններին, հստակ չեն նշված հառաջիկա 20-25 տարիներ առաջնահերթությունները:

Այս եւ բազմաթիվ այլ մտահոգիչ հարցերի սոցիալական կայքերի միջոցով հասարակական լայն քննարկման մեկշաբաթյա արշավ է նախաձեռնել Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժինը, ոգեշնչված վերջերս այնտեղ «Հայերը 2115 թվին: Մարտավարական ուղենիշներ» թեմայի շուրջ կազմակերպված սեմինարի հաջողությունից եւ արձագանքներից: Սեմինարին մասնակցել են ակնառու հասարակական գործիչներ, մտավորականներ, պատասխանատու անձնավորություններ եւ փորձագետներ: Քննարկվել են ներկայի եւ ապագայի բազմաթիվ մարտահրավերներ:

Հունվարի 26-ից սկսյալ մեկշաբաթյա քննարկումները տեղի են ունենալու միաժամանակ երեք քաղաքներումՙ Լոնդոնում, Երեւանում եւ Լոս Անջելեսում: Քննարկումների համընդհանուր նախագահն ու համակարգողը Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հոգաբարձու Մարտին Եսայանն է լինելու, ով մասնակցելու է միջոցառմանը Լոնդոնից:

Լոնդոնի Տնտեսագիտության համալսարանից ժամը 17-ից 19-ը հեռասփռվող քննարկումներին մասնակցելու են Արմինե Իշխանյանը եւ Հրաչ Չիլինգիրյանը: Նախագահողՙ Ռազմիկ Փանոսյան:

Հայաստանի Ամերիկյան համալսարանից ժամը 21-ից 23-ը հեռասփռվող քննարկումներին մասնակցելու են Սամուել Սամուելյանը, Մարկ Գրիգորյանը եւ Արման Ջիլավյանը: Նախագահողՙ Արմեն Տեր-Կյուրեղյան:

Լոս Անջելեսի Հարավային Կալիֆոռնիա համալսարանից ժամը 9-ից 11-ը հեռասփռվող քննարկումներին մասնակցելու են Սալբի Ղազարյանը, Րաֆֆի Արդհալճյանը եւ մի խումբ երիտասարդներ:

Միջոցառման կազմակերպիչներն են Լոնդոնի Տնտեսագիտական եւ քաղաքական գիտությունների համալսարանը, Հարավային Կալիֆոռնիա համալսարանը եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը: Տեխնիկական եւ մեդիա աջակցություն ցուցաբերում է Սիվիլիտաս Հիմնադրամը, իսկ արշավի սոցիալական ընդգրկվածությանը աջակցում են «100 կյանք» եւ «IdeA» հիմնադրամները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸՙ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱԿԱ՞ՌՔ, ԹԷ՞…

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱԿԱ՞ՌՔ, ԹԷ՞...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական