Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԵՎ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

25/12/2015
- 25 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ես չգիտեմ, թե ի՞նչ պետք է ասի մեր Վեհափառը` ամանորյա իր ավանդական ուղերձում: Գուցե հույս տա, կամ ճանապարհ ցույց տա, կամ ուղղակի աղոթի, հնարավոր է` խոսի անցյալ տարի արձանագրված եկեղեցաշինության գործում շարունակակական հաջողությունների մասին եւ կամ մեր հինավուրց եկեղեցիների աղետալի վիճակի մասին: Խոսելու շատ բան ունի, հատկապես` Վեհափառը…

Բայց ես գիտեմ, թե մոտավորապես ինչ պետք է ասի Սուրբ ծննդյան օրը` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Անցյալ չորեքշաբթի օրը նա արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ այս տարվա Սուրբ ծնունդը կարող է վերջինը լինել նրանց համար, ովքեր այն նշում են: Ի դեպ, ովքե՞ր են նշում, «Իսլամական պետությունը» հանում ենք, Չինաստանն ու Հնդկաստանը` եւս, աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունածները` մենք ենք, իսկ մենք Սուրբ ծննդյան օրը կա՛մ լավ խմած ենք լինում, կա՛մ լավ կերած, կամ` խորը քնած, այնպես որ խնդիր է նաեւ այն, թե ովքե՞ր են այս տարի Սուրբ ծնունդ նշում:

Պապն իր այս գույժը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Աշխարհը քաղցած է եւ այրվում է քաոսի մեջ», «Սա ժամանակների վերջի սկիզբն է եւ եկող տարի աշխարհն անճանաչելիորեն փոխված կլինի»: Ուրեմն Վատիկանից աշխարհն ավելի լավ է երեւում, հակառակ պարագայում Պապն այդպես չէր ասի: Նա էլի ելույթ կունենար, բայց ուրիշ բաներից կխոսեր, որ պետք է աղոթել, որ հավատքը հրաշագործության հիմքն է, որ Աստված բոլորիս փրկելու է, որ այսպես չի մնալու, որ… Իմ կարծիքով` ավելի շուտ Հռոմի պապն է փոխվել, որովհետեւ անգամ նա էլ չի հավատում, եթե հավատար, հավատի կկոչեր: Ուրեմն Հռոմի եւ ոչ մի պապի չհաջողվեց փոխել աշխարհը, հակառակը հաջողվեց. աշխարհը Հռոմի պապի՛ն փոխեց: Բոլորն այսօր Ֆրանցիսկոս Պապի մասին խոսում են ոչ այնքան որպես Պապի, որքան որպես մարդու, որպես մեզանից մեկը, արգենտինացի մի սովորական տղամարդ, որը ֆուտբոլ է սիրում եւ սելֆի է անում: Որը, ինչպես բոլորս հոգնել ենք պատերազմներից, բայց ավելի շատ դրանց դեմ պայքարելուց, հանձնվել մեզանից անկախ, բայց մեր միջոցով տեղի ունեցող աշխարհափոփոխություններին, որոնց հետեւանքով աշխարհում ավելի շատ քաղաքներ են փլուզվում, մարդկային ճակատագրեր են կործանվում, մանկություններ են ավարտվում,… եւ ոչինչ չի փրկում, արդեն նաեւ հավատը:

Մենք գոնե հասկանում ենք, թե ի՞նչ ենք արել, որտե՞ղ ենք հասել, ո՞ւր ենք գնում, ամերիկացիները` դեպի Ռուսաստան եւ Ռուսաստան, Ռուսաստանը` ընդդեմ Ամերիկայի եւ Ամերիկա, Եվրոպան` միասնաբար, իսկ իրականում` առանձին-առանձին դեպի մահմեդականացում, մահմեդականները` կամա, թե ակամա դեպի ծայրահեղականություն, ծայրահեղականները` դեպի մեր տները, մենք էլ` Ղարաբաղ, որտեղ «պատերազմական իրավիճակ է»:

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ, ժամանակներն այնպիսին են, որ մաղթում եմ` այս Սուրբ ծնունդը թող վերջինը չլինի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՊԿ-Ը ՄԵԶ ՀԱՄԱՐ ՌՈՒՍՆԵՐՆ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՄՈՏ Է ԳԱՐՈՒՆԸ, ՇՈՒՏՈՎ ԿԲԱՑՎԻ. ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՄՈՏ Է ԳԱՐՈՒՆԸ, ՇՈՒՏՈՎ ԿԲԱՑՎԻ. ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական