Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՆԱԹԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ` ՍԱ ԴԵՌ ՎԵՐՋԸ ՉԷ

25/12/2015
- 25 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարեւան երկրի գործերը այնքան էլ լավ չեն: Նավթի միջազգային գների անկումը հարվածում է ադրբեջանական տնտեսության բոլոր ճյուղերին, քանի որ բոլորն էլ կապված են նավթի հետ: Դրանից ամենածանրն ու ազդեցիկը ադրբեջանական մանաթի արժեզրկումն է, որին ավելի դիպուկ բնորոշմամբ «փլուզում» տերմինը կարելի է տալ: Ադրբեջանի Կենտրոնական բանկի կողմից դեկտեմբերի 21-ին հայտարարվեց «լողացող փոխարժեքի» քաղաքականությանն անցնելու մասին, որից անմիջապես հետո, մանաթը դոլարի եւ եվրոյի նկատմամբ արժեզրկվեց մոտ 48 տոկոսով, հասնելով 1,55 մանաթի 1 դոլարի եւ 1,68 մանաթի 1 եվրոյի դիմաց: Սակայն ասել, թե մանաթի փոխարժեքը համապատասխանում է ստեղծված իրականությանը, չի կարելի:

Բանն այն է, որ այս տարվա ընթացքում սա ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից գովաբանված «կայուն» մանաթի երկրորդ ազատ անկումն է : Մեկ անգամ փետրվարին, ԿԲ-ն որոշեց «համապատասխանեցնել» մանաթի փոխարժեքը ստեղծված տնտեսական իրողություններին, որի արդյունքում ադրբեջանական արժույթը արժեզրկվեց մոտ 30 տոկոսով: Ճիշտ է, այն ժամանակ ԿԲ-ն «լողացող փոխարժեքի» մասին չէր հայտարարել, բայց Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությունն այն մասին, թե ԿԲ-ն հետեւելու է արտարժույթի առաջարկ-պահանջարկին եւ անհրաժեշտության դեպքում կարգավորելու այն, ըստ էության նշանակում է, որ դեռ որոշակի ժամանակահատված քայլեր են արվելու մանաթի ավելի մեծ արժեզրկումից խուսափելու համար` դոլարային ներարկումների միջոցով: Այն, որ դոլար-մանաթ անգամ այս` մեկ տարվա ընթացքում ավելի քան 80 տոկոս արժեզրկված փոխարժեքը չի արտացոլում իրական վիճակը, վկայում է նավթի գների հետ դրա համադրությունը: Նավթի գները նվազել են մոտ 3 անգամ, իսկ նկատի ունենալով ադրբեջանական տնտեսության, այդ թվում արժույթի կախվածությունը այդ գործոնից, կարելի է եզրակացնել, որ մանաթի գահավիժումը ամեն դեպքում շարունակվելու է , անդրադառնալով այդ երկրի տնտեսության եւ բնակչության վիճակի վրա:

Արդեն հիմա ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են այն խուճապային տրամադրությունների մասին, որ տիրում է այդ երկրում: Փակվում են խանութներ, դեղատներ, փոխանակման կետերը հրաժարվում են արտարժույթ վաճառելուց, բանկերը` վարկեր տալուց: Նույն աղբյուների վկայությամբ, մրգերն ու բանջարեղենը թանկացել են 30-50 տոկոսով, մթերային ապրանքները` 20-40 տոկոսով, իսկ ամենից շատ` էլեկտրոնիկան եւ կենցաղային իրերը, որոնց թանկացումը գերազանցում է 50 տոկոսը: Ընդ որում, շատ խանութներ դադարեցրել են վաճառքը, սպասելով գների նոր փոփոխություններին: Միջազգային վարկանիշային Fitch կազմակերպության կանխատեսմամբ` մանաթի արժեզրկումը հարվածելու է նաեւ Ադրբեջանի բանկային համակարգին:

Ասվածին մնում է ավելացնել նավթ արդյունահանող երկրների կազմակերպության` OPEC-ի ենթադրությունը (ոչ թե կանխատեսումը)` օրերս հրապարակված զեկույցում: Ըստ այդմ, նավթի իրական գինը մինչեւ 2020 թ.-ը կարող է բարձրանալ ընդամենը մինչեւ 70 դոլարի, իսկ մինչեւ 2040 թ.-ը` 95 դոլարի: Մեր հարեւան երկրի համար սա նշանակում է, որ առնվազն առաջիկա տարիներին նավթային եկամուտները միայն նվազելու են` նկատի ունենալով նաեւ նավթի առկա պաշարներն այդ երկրում, իսկ 2040-ին` այդ երկիրն արդեն նավթ արդյունահանող չի լինելու: Թե ի՞նչ կլինի ադրբեջանական տնտեսության եւ մասնավորապես մանաթի հետ մինչ այդ, երեւի այնքան էլ դժվար չէ ենթադրել: Բարեհաջող տնտեսական անկում մաղթենք մեր հարեւաններին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԽՈՐՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԵԶՐԻՆ»

Հաջորդ գրառումը

ԱՆՇՈՒՇՏ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԻՆ» ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՆՇՈՒՇՏ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԻՆ» ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական