Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ԲԱՆ ՈՒԶԵԼՈՒ ՀԵՐԹԸ ՄԵՐՆ Է

11/12/2015
- 11 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ մի քանի ամիս առաջ գնացել էի հարազատներիցս մեկի տուն եւ գրպանումս ունեի ՀՀ Սահմանադրության փոքրիկ գրքույկ, որը հենց այդ օրն էի գնել գրախանութից, այդ գիրքը տեսնելով տան փոքրիկը հետաքրքրվեց` «Իսկ Սահմանադրությունը վաճառվո՞ւմ է»: Իհարկե նա չգիտեր եւ չգիտի, թե ինչ է Սահմանադրությունը, առավել եւս` վաճառվելը, բայց հարցը… Ավելի ինքնատիպ բան, քան Մեսչյանի` «Ամեն ինչ վաճառվում է եւ բոլորն են վաճառվում» բառերն են, եւ հենց այդ բառերով էլ պատասխանեցի փոքրիկին: Ավելին, նվիրեցի նրան Սահմանադրության իմ գիրքը. թող մտածի, որ Սահմանադրությունը նաեւ նվիրում են:

Հետո նա կիմանա, անշուշտ, թե Սահմանադրությունն իրականում ինչ են անում, բայց ոչ հիմա, հետո, հիմա նա ավելի հետաքրքրական զբաղմունքներ ունի: Իսկ, թե ի՞նչ պետք է անել դրա հետՙ մեր գործն է: Օրինակ, Հանրապետության նախագահը անցյալ երկուշաբթի օրը, դեկտեմբերի 7-ին, ուղերձով դիմեց… կասեինք Դաշնային խորհրդին, բայց մենք Դաշնություն չենք, համենայն դեպս` դեռ, մինչ սահմանադրական հաջորդ փոփոխությունները: Սերժ Սարգսյանն ուղերձով դիմեց, ինչպես նախագահի պաշտոնական կայքում է ասված` «բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական եւ քաղաքական գործիչների»: Ու եթե հաշվի առնենք, որ մեր երկրում պաշտոնատար անձինք մի կուսակցությունից են, ապա նախագահը ուղերձով դիմեց հենց այդ մի կուսակցությանը: Չնայած, նախագահի խոսքն իրականում ուղերձ էլ չէր, այլ ուղղակի ելույթ` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, այնպես որ ժողովրդին հասցեագրված ոչ պաշտոնական ուղերձ, հենց ուղերձ, մենք դեռ սպասում ենք:

Իր ելույթում Հայաստանի նախագահը նշել է. «Այսօր մեզ անհրաժեշտ է վստահություն ոչ միայն քաղաքական ուժերի միջեւ, այլեւ հանրության մեծ վստահություն քաղաքական ուժերի հանդեպ: Միայն այդ կերպ քաղաքական ուժերը կկարողանան կայանալ` որպես փոփոխություն իրականացնելու գործում հանրության լիազոր ներկայացուցիչներ: Ազգային ժողովը պետք է դառնա գաղափարական բանավեճերի, երկրի համար կարեւորագույն լուծումներ գտնելու թիվ մեկ հարթակը»: Ինչ բառեր են, չէ՞, հատկապես վստահությունը, դրա կարեւորումը, մանավանդ` փոփոխությունների անհրաժեշտության արձանագրումը: Ճիշտ է, չինացիներն, օրինակ, երբ ցանկանում են իրար անիծել, մաղթում են, որ անիծվողն ապրի փոփոխությունների ժամանակներում, բայց մենք Չինաստանում չենք ապրում, չինացիներն էլ` առանց մեզ շատ են: Ու չգիտեմ, դա մեր առավելությո՞ւնն է, թե՞ թերությունը, որ մենք քիչ ենք: Թերություններն իհարկե ավելի շատ են, բայց մի շատ կարեւոր առավելություն կա. մենք բոլորս իրար ճանաչում ենք, օրինակՙ ո՞վ չի ճանաչում պատգամավորներ Շմայսին, Թոխմախի Մհերին, Բելաջոյի Գրիշին, Լֆիկ Սամոյին, Սասի Արտակին, Շշերի Մելոյին, պատգամավոր գեներալներին …Դե հիմա պատկերացրեք, որ նրանք պետք է «փոփոխություն իրականացնելու գործում հանրության լիազոր ներկայացուցիչը» լինեն, ինչպե՞ս` «Ազգային ժողովը գաղափարական բանավեճի թիվ մեկ հարթակ դարձնելով»: Պատկերացնել կարելի է անշուշտ, սակայն միայն պատկերացնել է կարելի: Ուրեմն ինչի՞ն, կամ ո՞ւմ պետք է վստահենք, որ մեր լիազոր ներկայացուցիչը լինի` փոփոխություն իրականացնելու գործում, այդ մարդիկ ավելի հեշտ եւ արագ Սահմանադրություն են փոխում, քան իրենք կփոխվեն, ու քանի որ իրենք չեն փոխվում, Սահմանադրություն են փոխում: Իրենց ուղղակի ասել են` «վլաստի» հարց կա, որ «վլաստն» այսուհետ կիսվելու է եւ ոչ թե բեւեռացված է մնալու, իրենք էլ ահա Սահմանադրությունը փոխում են, բայց ոչ թե անձամբ, այլ «սպառծիվկով» տղերքի միջոցով, դե նրանց, ովքեր գիշեր-ցերեկ բակերում են, որ բակում չարություն անողը միայն իրենք լինեն: Տղերքն էլ իրենց գործը լավ գիտեն, դպրոց չեն գնացել, բայց դպրոցների բոլոր ծակուծուկերը հրաշալի գիտեն, գրադարանինն էլ կիմանային, եթե գրադարանը ընտրական տեղամաս լիներ: Տղերքը մեր «Իսլամական պետությունն են», իսկ դուք վստահություն եք ասում, գաղափարական բանավեճի թիվ մեկ հարթակ եք ասում եւ այդ ամենը, արդեն հասկանալի է, թե ինչու ուղերձով չեք ասում, այլ ելույթով` «բազմաթիվ պաշտոնատար անձանց» առջեւ… Ցանկացաք, որ «Այո» ասենք, ասացինք, հիմա մի-մի բան ուզելու հերթը մերն է: Բայց նախ, ի՞նչ է պետք անել Սահմանադրությունը: Հինն, օրինակ, կարելի է մոռանալ, իսկ այ նորը` հիշել եւ պահանջել, բայց նախ եւ առաջ պահել: Օրինակ, իմ բարեկամի փոքրիկը խնամքով պահել է նվեր ստացած Սահմանադրության գրքույկը:

Արդեն ասացինք, թե ինչ ենք ուզում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական