Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԷ

Հ. ԱՖՅԱՆ

Նոյեմբերի 18-ին, ժամը 13:30-ին, ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին, որը այս տարվա մարտի 22-ին ԼՂՀ ՊԲ արեւելյան ուղղության մարտական դիրքերից մեկից անցել էր հակառակորդի կողմը:

Ղարաբաղյան կողմին Գրիգորյանի հանձնումը իրականացվել է ԼՂՀ-ում Կարմիր խաչի միջնորդությամբ` Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ:

Կրկնենք, Ադրբեջանը Անդրանիկ Գրիգորյանին հանձնել է ոչ թե Հայաստանին, այլ` ԼՂՀ-ին, իսկ այս երկուսն այս պարագայում տարբեր բաներ են: