Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐՏԵ՞Ղ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ 186 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ

06/11/2015
- 06 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բարեկեցության մակարդակը բնորոշող 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշն ու մեր անցնելիք ճանապարհը

Համախառն ներքին արդյունքը, կրճատՙ ՀՆԱ, տվյալ երկրի տնտեսության ամբողջ ծավալն է` իր մեջ ներառելով բոլոր ճյուղերը` արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, ծառայություններ եւ առեւտուր: Որքան բարձր է ՀՆԱ-ն, այնքան մեծ է երկրի տնտեսության ծավալը, հետեւաբար եւ երկրի զարգացման աստիճանը: Մյուս կողմից կա եւս մեկ ցուցանիշ` 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ: Այն բնորոշում է տվյալ երկրի բնակչության բարեկեցության աստիճանը, երբ ստեղծված ամբողջ համախառն ներքին արդյունքը բաժանում են բնակչության թվի վրա: Կա այս ցուցանիշի ավելի հստակեցված տարբերակը` 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն` հաշվի առնելով գնողունակության ցուցանիշը: Այս դեպքում բացի ամբողջ ՀՆԱ-ն բնակչության ամբողջ թվի վրա բաժանելուց, հաշվի են առնվում, մասնավորապես, թե 100 դոլարին համարժեք ազգային արժույթով ո՞ր երկրում որքա՞ն ավելի շատ ապրանք կարելի է գնել եւ ծառայություններից օգտվել:

Աշխարհի երկրների ՀՆԱ-ի, 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի` գնողունակությունը հաշվի առնելով, ցուցանիշները հրապարակում են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը եւ Միավորված ազգերի կազմակերպությունը: Այս տարվա հոկտեմբեր ամսին դեռեւս միայն Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) է հրապարակել 2015-ին աշխարհի 186 երկրներում 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի ցուցանիշները:

Այսպիսով, ԱՄՀ 2015-ի հոկտեմբերին հրապարակած ցանկի համաձայն 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) ցուցանիշով Հայաստանը 117-րդն է 186 երկրների մեջ: Մեր երկրում 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն կազմել է 3547 դոլար : Սա լավ է, թե՞ վատ:

Դատելով զբաղեցրած տեղից, այս ցուցանիշով մենք միջինից ցածր տեղ ենք գրավում: Դատելով զուտ գումարային չափից եւ համեմատելով այն ամենաբարձր կենսամակարդակ ունեցող երկրի եւ ամենացածր կեսնամակարդակ ունեցողի հետ, առաջինից շատ ավելի հեռու ենք, քան երկրորդից: 1-ին տեղը զբաղեցնող երկրում 1 շնչին ընկնող անվնական ՀՆԱ-ն 103 187 դոլար է, իսկ վերջին տեղը գտնվող երկրում` 315 դոլար: Այսինքն, վերջին տեղը գտնվող երկրից մեր ցուցանիշն ավելի է մոտ 11 անգամ, իսկ ահա առաջին տեղը գտնվողից` 29 անգամ: Եթե սրան էլ ավելացնենք, որ, ըստ ԱՄՀ-ի, աշխարհում միջինը 10 հազար դոլար 1 շնչին ընկնող անվնական ՀՆԱ-ին զիջում ենք մոտ երեք անգամ, ապա մեր ցուցանիշն ամենեւին էլ մխիթարական չի կարելի համարել:

Նախկին խորհրդային հանրապետություններից մեզ ամենամոտը մեր հարեւան Վրաստանն է` մեզանից ընդամենը 1 հորիզոնականով վեր գտնվող 3720 դոլար 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով: Այսինքն, հակառակ առկա պատկերացումների, Վրաստանն ու Հայաստանը գրեթե նույն կենսամակարդակն ու տնտեսական զարգացման մակարդակն ունեն: Մյուսներից մեզանից բարձր հորիզոնականներում են գտնվում Ղազախստանը` 11028 դոլար 1 շնչին ընկնող ՀՆԱ եւ 60-րդ տեղ, Ռուսաստանը` 8447 դոլար եւ 72-րդ տեղ, Թուրքմենստանը` 7534 դոլար եւ 76-րդ տեղ, Ադրբեջանը` 6794 դոլար եւ 79-րդ տեղ, Բելառուսը` 6583 դոլար եւ 81-րդ տեղ:

Հայաստանից ցածր դիրքեր զբաղեցնող նախկին խորհրդային հանրապետություններն են Ուզբեկստանը` 2130 դոլար 1 շնչին ընկնող ՀՆԱ եւ 132-րդ տեղ, Ուկրաինան 2109 դոլար եւ 133-րդ տեղ, Մոլդովան` 1740 եւ 140-րդ տեղ, Ղրղզստանը` 1198 դոլար եւ 153-րդ տեղ, Տաջիկստանը` 949 դոլար եւ 160-րդ տեղ:

Արժե նշել մեզանից ցածր հորիզոնականներում գտնվող մի քանի այլ երկրների եւս` Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Վիետնամ, Հնդկաստան, Պակիստան եւ այլն: Այդուհանդերձ, սա մխիթարանք չի կարող համարվել:

Ինչ վերաբերում է աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներին, ապա այս ցուցիչով լավագույն տասնյակը գլխավորում է Լյուքսեմբուրգը`103187 դոլար 1 շնչին ընկնող ՀՆԱ, ապա գալիս են Շվեյցարիան` 82187 դոլար եւ Քաթարը` 78829 դոլար: 4-րդ տեղը զբաղեցնում է Նորվեգիան` 76266 դոլար, 5-րդը` ԱՄՆ-ն` 55904 դոլար, 6-րդը` Սինգապուրը` 53224 դոլար, 7-րդը` Ավստրալիան` 51642 դոլար, 8-րդը` Դանիան` 51424 դոլար, 9-րդը` Իսլանդիան` 51068 դոլար, 10-րդը` Սան Մարինոն` 49139 դոլար 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ ցուցանիշներով:

Կան, իհարկե, հակասական տպավորություն թողնող ցուցանիշներ, երբ ավելի բարձր աստիճաններում են գտնվում երկրներ, որոնց բնակչության զգալի մասը աղքատության եւ ծայրահեղ աղքատության մեջ են գտնվում: Բնական է, որ բարեկեցության մակարդակը ցույց տվող միակ ցուցիչը չէ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն: Կան եկամուտների բաշխման, սոցիալական բեւեռացման եւ այլ ցուցանիշներ: Սակայն, վերոնշյալ ցուցանիշը, այնուամենայնիվ, հիմնական պատկերացում տալիս է թե՛ երկրի տնտեսության ծավալների, թե՛ սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի մասին: Հետեւաբար, դեռ բավականին ճանապարհ պետք է անցնենք բարեկեցիկ երկիր համարվելու համար:

Նախորդ գրառումը

300 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՑԱԾՐ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻՑ

Հաջորդ գրառումը

ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ՌԱԿ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ՌԱԿ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական