Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԿՐԱԿԵԼ ԵՆ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎՐԱ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցնող շաբաթ ԼՂ-ի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ԵԱՀԿ-ն կատարեց հերթական դիտարկումը: Ինչպես միշտ, այն տեղի ունեցավ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերում: Ադրբեջանական կողմում դիտարկում անցկացնող ԵԱՀԿ դիտորդների բախտը բերել է, քանի որ ԼՂ-ի տարածքում դիտարկում անցկացնողների վրա հակառակ կողմից կրակ են բացել:

Բայց սա կարեւորը չէ:

Ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր նստավայրում ընդունած Իլհամ Ալիեւը հայտնել է, որ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների ողջ պատասխանատվությունը ընկած է Հայաստանի վրա: