Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ. «REMEMBER» ԵՎ «ԿԱՆՔ ՈՒ ԿԼԻՆԵՆՔ» ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ԵՐԳՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

30/10/2015
- 30 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանի եւ New arena production)ը համատեղ ջանքերով ստեղծված «Սեւ ապրիլ» նախագծի առաջին` «Remember» եւ «Կանք ու կլինենք» տեսահոլովակների պրեմիերան:

Ցեղասպանության 100)րդ տարելիցին նվիրված երգի անգլերեն տեքստի հեղինակն է ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, իսկ հայերենինը` Լեւոն Բլբուլյանը: Երկլեզու տեսահոլովակների ռեժիսորը Վահան Սեթոյանն է:

Երգի հայերեն տեսահոլովակում որպես դիրիժոր հանդես է գալիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, իսկ անգլերեն տարբերակում` Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:

Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը նախաձեռնությունը հաջողված է համարում. «Առաջին անգամ, երբ լսեցի ստեղծագործությունը, ինձ շատ դուր եկավ: Արա Գեւորգյանը շնորհքով տղա է: Երբ լսեցիՙ ասացի, որ չի գտնվի մեկը, որը չհավանի այս երաժշտությունը: Ընթացքը շատ սահուն անցավ: Սա մատչելի երաժշտություն է բոլոր ազգերի համար»:

«Ազգի» հետ զրույցում Արա Գեւորգյանը նշեց, որ իր համար շատ կարեւոր է մաեստրո Հովհաննես Չեքիջյանի կարծիքը երգի մասին, իսկ նա տվել էր իր հավանությունը, որից հետո էլ որոշել է տեսահոլովակ նկարահանել. «Մասնակցում են աշխարհի տարբեր երկրների երգչախմբեր, որոնց մի մասը մասնակցում էին նաեւ «Իմ Հայաստան» փառատոնին: Նկարահանումները տեղի ունեցան ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներումՙ Չիլիում, Բուենոս Այրեսում, Մոնրեալում, Փարիզում, Մոսկվայում, Թբիլիսիում եւ այլուր: Վերոնշյալ վայրերի երգչախմբերը նկարահանվեցին իրենց բնակավայրերում, եւ այդ տեսագրությունները ներառեցինք տեսահոլովակում, ստացվեց, որ «Remember» եւ «Կանք ու կլինենք» տեսահոլովակներում ամբողջ աշխարհը երգում է Հայոց ցեղասպանության մասին»:

Ա. Գեւորգյանն ավելացրեց, որ տեսահոլովակի վրա համարյա գումար չի ծախսվել, բոլոր մասնակիցները սիրահոժար են միացել աշխատանքին, որն էլ ցույց է տալիս, որ եթե միասնական դառնանք, լավ արդյունքի կարող ենք հասնել:

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը, Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Ոչ բավարար, քանի որ կարծես թե ցեղասպանությունը մենք հիշում ենք միայն ապրիլի 24-ինՙ բոլոր միջոցառումները տեղի են ունենում այդ օրերին»,- եւ ավելացրեց. «Աշխարհի հետ պետք է խոսել իրենց լեզվով, ամեն օր: Մշակույթը ամենահզոր միջոցն է աշխարհով մեկ տարածելու եւ հանրայնացնելու քո ցավը, ինչպես նաեւ ճանաչում պահանջելու: Իսկ մենք այդպես էլ այդ հզոր գործիքը ճիշտ չօգտագործեցինք»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊԱՏԳԵՎԱՏՐԵԼ Է «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԱԼՈՎ

Հաջորդ գրառումը

ԱՀԱ՛ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՀԱ՛ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական