Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԲՈՂՈՔ ՄԻԵԴ ՎՃՌԻ ԱՌԹԻՎ

«Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպության վարչություն

Մենք վճռականորեն բողոքում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացրած վճռի առթիվ:

Թեեւ քննվող գործում որպես հայցվոր հանդես է գալիս Շվեյցարիան, իրականում տվյալ խայտառակ վճռով մարտահրավեր է նետվում ողջ հայությանը: Եվ սաՙ այն տարում, երբ համաշխարհային ընկերակցության հսկայական զանգվածը հիշատակեց Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանության 100-ամյակի ողբերգական տարելիցը:

Մենք գտնում ենք, որ տվյալ սրբապիղծ որոշումն ընդունվել է քաղաքական շարժառիթներով եւ հերթական անգամ ակնհայտորեն ցուցադրում է ՄԻԵԴ-ի կանխակալ մոտեցումը ի նպաստ սեփական քաղաքական գծի: