Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՐԻԿՅԱՆ 500 ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՓՈՂԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

09/10/2015
- 09 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ամերիկյան խոշորագույն ընկերությունները արտերկրում թաքցնում են 2,1 տրիլիոն դոլար: Հարկերից խուսափող գլխավոր կորպորացիան Apple-ն է: Եթե այդ բոլոր փողերը վերադառնային Ամերիկա եւ դրանցից հարկ վճարվեր, ապա ստացված գումարը կբավականացներ Պենտագոնի տարեկան բյուջեին:

ԱՄՆ Հարկային արդարության կենտրոնի եւ Կրթական հիմնադրամի հետազոտական խմբի տնտեսագետների ու վերլուծաբանների անցկացրած հետազոտության մեջ նշվում է, որ 500 խոշորագույն ընկերություններ երկրից դուրս են բերել 2,1 տրիլիոն դոլարի ակտիվներ ու միջոցներ, որպեսզի չվճարեն բարձր հարկեր: Այսպիսով, չի վճարվել մոտավորապես 620 մլրդ դոլար հարկ:

Թաքցված փողերի 2/3-ըՙ 1,4 տրիլիոն դոլար, ընկնում է ամերիկյան 30 խոշորագույն ընկերություններին:

Հետազոտության մեջ ընդգծվում է, որ արտերկրում թաքցվող գումարը կարող է էլ ավելի մեծ լինել, քանի որ տնտեսագետներն օգտագործել են Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովին (SEC) հենց ընկերությունների ներկայացրած հաշվետվությունները:

Փողերը թաքցվում են Իռլանդիայում, Բերմուդներում, Լյուքսեմբուրգում, Հոլանդիայում եւ այլ երկրներում գործող դուստր ձեռնարկությունների միջոցով:

Տվյալ երեւույթը լայնորեն տարածված է: Օֆշորային տարածքներում փողերը պահում է ամերիկյան եւ համաշխարհային բիզնեսի սերուցքը կազմող ընկերությունների 3/4-ը, որոնք մտնում են Fortune հանդեսի կազմած աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների ցանկի մեջ: Դրանց 72 տոկոսը ունի դուստր ձեռնարկություններ:

Օֆշորներում կորպորատիվ շահութահարկը կազմում է 6 տոկոս, իսկ ԱՄՆ-ումՙ 35 տոկոս: Տարբերությունը շոշափելի է:

Արտերկրում փող թաքցնողների մեջ առաջատարը Apple ընկերությունն է, որ երեք օֆշորներում պահում է 181,5 մլրդ դոլար: Եթե այդ գումարը լիներ Ամերիկայում, վճարվելիք հարկը կկազմեր 59,2 միլիարդ: General Electric-ը 18 օֆշորներում պահում է 119 մլրդ դոլար: Երրորդ տեղում Microsoft ընկերությունն է, որը 5 օֆշորային դուստր ձեռնարկությունների հաշիվներում պահում է 108,3 մլրդ դոլար:

Հետազոտության հեղինակները գտնում են, որ Կոնգրեսը պարտավոր է կորպորացիաներին արգելել օգտվելու օֆշորային տարածքներից: «Դա թույլ կտա վերականգնել մեր հարկային համակարգի բազային արդարությունը, կրճատել պետբյուջեի պակասորդը եւ բարելավել շուկաների աշխատանքը», ընդգծում են նրանք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԱՊԱԳԱՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԱՊԱԳԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական