Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍՎԱ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՑԱՎ. ԻՆՉՈ՞Ւ

09/10/2015
- 09 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում անցկացված միջոցառումներն այս տարի Ռուսաստանի հայկական համայնքներում նշվեցին աննախադեպ մեծ շուքով, իսկ ապրիլ ամսին գրեթե ամեն օր մոսկովյան հեղինակավոր դահլիճներում տեղի էին ունենում հիշատակի եւ ոգեկոչմանՙ մեկը մյուսից տարբեր եւ հետաքրքրական միջոցառումներ, որոնք բոլորն էլ մի մեծ նպատակի էին ծառայումՙ ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանում Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը առավել հնչեղություն ստանա, որպեսզի անժխտելի վավերագրերի շնորհիվ հօդս ցնդեն թուրք վայ-պատմաբանների կողմից խեղաթյուրված փաստերը եւ նրանց բարձրացրած աղմուկըՙ 100 տարի առաջ տեղի ունեցած իրողությունների վերաբերյալ: Այս առումովՙ նշանակալից եւ աննախադեպ էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից 2 օր առաջ Մոսկվայում մեծ շուքով եւ հանդիսավորությամբ կայացած հայկական ինտերակտիվ թանգարանի բացման փաստը:

Այդ օրը հարյուրավոր մարդկանց զարմանքն ու հիացմունքը հարուցած եւ ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցների մեծ գնահատանքին արժանացած Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ հայկական ինտերակտիվ թանգարանի նախաձեռնողն ու հիմնադիրը, ինչպես պարզվեց, մոսկովյան «Ռուցոգ ինվեստ» հոլդինգի տնօրեն, ճանաչված գործարար եւ բարերար, մեծ հայրենասեր Ռուբեն Գրիգորյանն էր, ով ամենայն հարգանքի եւ մեծարանքի արժանի այդ գաղափարը կյանքի էր կոչել հայի պրպտող ու աշխատասեր գենին հատուկ մտքի թռիչքով:

Թանգարանի բացումը կայացավ մեծ շուքով: Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Հռոմի պապի նվիրակ Իվան Յուրկովիչը, Ռուսաստանյան հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները, ՌԴ Պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը, քաղաքական եւ հասարակական գործիչներ, ազգային եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու տարածքում տեղակայված թանգարանի ընդհանուր մակերեսը ավելի քան 2000 քառակուսի մետր է: Այստեղ օգտագործվել են ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաները, ցուցանմուշները ներկայացված են «3D կինոթատրոն, «Հայերի կենցաղը», «Դիմանկարներ», «Ինտերակտիվ գիրք», «Հայկական երաժշտության գրադարան», «Հուշահամալիր», «Դանթեական» եւ «Վիրտուալ երկրագունդ» թեմատիկ դահլիճներում, իսկ 5 սրահներում` ազգային տարազներ, կենցաղային իրեր եւ պատմություններՙ Հայոց ցեղասպանության մասին: Նաեւ` սպանված եւ կտտանքների ենթարկված հազարավոր մարդկանց անուններ, որոնք հաջողվել է վերականգնել արխիվային փաստաթղթերից:

Ակնհայտ էր մեկ բանՙ հավաստի փաստեր եւ անվիճելի իրողություններ պարունակող այս թանգարանը հերթական շառաչուն ապտակն էր պատմության կեղծարարներին, քանի որ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ Մոսկվայում, ռուսերեն լեզվով, այն էլՙ շատ մեծ տպաքանակներով, պատմությունը խեղաթյուրող վայ-պատմաբանների կողմից մի շարք գրքեր էին հրատարակվել` նվիրված ինչպես Ղարաբաղին` «իրենց կորցրած հայրենիքին», այնպես էլ անցյալ դարասկզբին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին: Կեղծիքներով եւ հերյուրանքներով լի այդ «ուսումնասիրությունները» ռուսալեզու ընթերցողին պատմական ճշմարտությունները ներկայացնում էին ամբողջովին խեղաթյուրված եւ ծուռ հայելում: Եվ այս առումով` նորաբաց թանգարանը, արխիվներից հանված իրական փաստերի ճշմարտացի ներկայացմամբ, զորեղ կռվան էր վայ-պատմաբանների կողմից սանձազերծված հակահայկական քարոզչության դեմ:

«Թանգարանի ստեղծման գլխավոր գաղափարն է կանխարգելել ցեղասպանություններն ապագայում, տեղեկացնել այցելուներին, որ Հայաստանն ամենահին պետություններից է, իսկ հայերը մարդկության զարգացման ուղու կերտողներից են եղել, եւ նրանց ոչնչացնելու փորձը նման է ամբողջ մարդկության մշակույթի մի մասի ոչնչացմանը: 100 տարի այդ ողբերգական իրադարձությունները անցնում են սերնդեսերունդ: Այդ զգացմունքներն անցել են հորիցս ինձ: Ես հիմա տեսնում եմ, որ ինձնից անցել են որդուս։ Սպանված անմեղ ցեղակիցների հանդեպ ցավի եւ կարեկցանքի զգացմունքը արդեն մեկ հարյուրամյակ փոխանցվում է սերնդից սերունդՙ դառնալով խրոնիկական հիվանդություն, եւ այդ հիվանդությունից բուժվելու միակ միջոցը ցավի ու կարեկցանքի զգացմունքի փոխարինումն է ավելի զորեղ երազանքներ կյանքի կոչելով եւ իրականություն դարձնելովՙ ուժեղ տնտեսություն, գիտություն, մշակույթ, սպորտ, զինված ուժեր, հզոր պետություն եւ գիտակից ժողովուրդ… Հենց այս պատճառով յուրաքանչյուր հայի համար ժողովրդի եւ պետության շահերը պետք է գերակայեն անձնական շահերին, քանի որ Հայաստանը ներկայումս նորից կանգնել է ոչ անվտանգ մի եզրագծի առջեւ, որը շուտափույթ հաղթահարել է պետք։ Իսկ դա, ես համոզված եմ, մենք կարող ենք անել: Աստված պահի մեր երկիրը»,- իր խոսքում ասել է թանգարանի նախաձեռնող եւ ստեղծող Ռուբեն Գրիգորյանը :

ՌԴ Պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը , Պետդումայի պատգամավորներ Օլգա Տիմոֆեեւան , Վլադիմիր Կոնոնովը , ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն իրենց ելույթներում արժեւորելով թանգարանի ստեղծման գաղափարը, նշեցին, որ շատ կարեւոր է, որպեսզի թանգարան այցելեն նաեւ մյուս ազգերի ներկայացուցիչները, քանի որ Հայոց ցեղասպանության մասին պետք չէ լռել, պատմական փաստերը պետք է հասանելի լինեն բոլորին:

«Այս թանգարանով մենք ուզում ենք աշխարհին ասել, թե ինչ կարող է ապրել մարդկությունը, երբ բացակայում է միմյանց հանդեպ սերը: Հանուն հավատի հայ ուղին եղել է փշոտ եւ ծանր: Հայ ժողովուրդը բազմիցս խաչվել է, բայց միշտ իմացել հավատի արժեքը»,- թանգարանի բացմանն ասել է Եզրաս Սրբազանը :

…Իմ շատ հարգելի ընթերցող, այս ծավալուն առաջաբանից հետո քեզ պետք է հիասթափեցնեմ:

Օրերս արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների հավատարմագրված լրագրողներ, ի հակակշիռ ֆանատիկ մուսուլմանական խմբավորումների կողմից աշխարհում եւ անգամ Ռուսաստանում հակաքրիստոնեական, նույնիսկ ահաբեկչական կատաղի քարոզչությանը, ցանկություն հայտնեցին ավելի մոտիկից ծանոթանալ Ռուսաստանում քրիստոնեական արժեքներին, եւ այդ համատեքստումՙ հայ ժողովրդի պատմությանը: Քանի որ 2015-ը հայերիս համար հիշարժան եւ նշանակալից է, ես նրանց համառոտակի ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում ՌԴ-ում անցկացված միջոցառումներըՙ մի առանձնակի հպարտությամբ պատմեցի նաեւ Մոսկվայում մեր հրաշալի տաճարի համալիրում գտնվող թանգարանի մասին: Լրագրողները մեծ ցանկություն հայտնեցին իրենց աչքերով տեսնել դրանք: Ես սիրով ուղեկցեցի նրանց եւ մեծ եղավ մեր զարմանքն ու հիասթափությունը, երբ մեզ դիմավորեցին թանգարանի փակ դռները, իսկ անշուք ցուցանակն էլ տեղեկացնում էր, որ թանգարանը տեխնիկական պատճառներով չի գործում: Փորձեցի տեղում պարզել իրողությունը, հարցուփորձ անել, բայցՙ ապարդյուն, որեւէ իրավասու անձի այդպես էլ չկարողացա հանդիպել:

Մենք լքեցինք թանգարանը, մեր այդքան խոստումնալից այցելությունը շատ կարճ եւ տխուր ավարտ ունեցավ, մինչդեռ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարին դեռեւս իր իրավունքների մեջ է, եւ հուսով եմ, որ այս հրապարակումը, վերջապես, հնարավորություն կընձեռի ստանալ մեծ հարցի պատասխանըՙ մի՞թե Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ հայկական ինտերակտիվ թանգարանը մի քանի ամսվա կյանք ունեցավ…

Նախորդ գրառումը

ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԻ ԾՆՈՒՆԴԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԻ ԾՆՈՒՆԴԸ

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական